Saturday, October 31, 2015

Պաստելային գույները` աշնան թրենդ

Աշնանը, ինչու չէ նաև ձմռանը, պաստելային գույները շատ ավելի մեղմ ու դրական են: Yadox-ը վստահեցնում է, որ այդ հետաքրքիր երանգները հիանալի են նայվոււմ հատկապես ձմռան ցրտաշունչ օրերին: Ընդ որում, պաստելային երանգների առավելությունն այն է, որ դրանք հնարավորություն են տալիս համադրել միանգամից երեք կամ չորս գույներ մի հագուստի մեջ, որին կարելի է ավելացնել վառ աքսեսուար պայուսակի կամ թևնոցի, կոշիկների կամ նուրբ գոտու տեսքով, որպեսզի հագուստը ձանձրալի տեսք չունենա: Աշունը, որպես կանոն, ասոցացվում է ավելի վառ երանգների հետ, իսկ ձմեռը, ընդհակառակը, ավելի զուսպ, «ճնշված» ու «սառը» գույների հետ: ՉԷ՞ որ ձմեռը տարվա այն եղանակն է, երբ արևի ճառագայթները հազիվ են երևում գորշ ամպերի միջից, որոնք ամեն կերպ ջանում են թաքցնել հրաշալի կապույտ երկինքը:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, հայտնի դիզայներների յս տարվա աշուն-ձմեռ հավաքածուները ուղղակիորեն անդրադառնում են 70-ական թվականների նորաձևությանը: Այդ հագուստներում ակնհայտ կերպով երևում է ժանյակավոր և թափանցիկ գործվածքների առատություւնը, որոնք նորաձև էին անցյալ տասնամյակներում: Մինչդեռ, անկախ նրանից, թե ինչ գույն դուք կընտրեք, դուք միևնույն է կհամոզվեք, որ պաստելային գույները ամենանորաձևն են: Չնայած այն հանգամանքին, որ մեզանից շատերը, անշուշտ, սովոր են մտածել, որ պաստելային գույներն իրենց «անմեղ ու մաքուր» երանգներով ավելի համապատասխանում են ամռանը` իր մեղմ եղանակներով կամ գարնանը, որին բնորոշ են գեղեցկությունն ու գույների խաղը, այնուամենայնիվ, երկնագույն և մոխրագույն-վարդագույն, «ճնշված» դեղին և բաց մանուշակագույն երանգները 2015 – 2016-ի աշուն-ձմեռ հավաքածուների հիմնական նորաձև գույներն են: Եվ հենց այդ է պատճառը, որ նոր հավաքածուները անասելի շքեղ, նուրբ ու գեղեցիկ են ստացվել:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նուրբ պաստելային երանգները, անշուշտ, անցել են ծանր ու խիստ ընտրութուն Դոլչե և Գաբբանա, Պրադա, Քրիստիան Դիոր և այլ հայտնի ապրանքանիշերի դիզայներների կողմից, որպեսզի իրավունք ձեռք բերեն դառնալու այս տարվա աշուն-ձմեռ հավաքածուների նորաձև գույներից մեկը: Ոչ ոք, իհարկե, չի կարող վստահաբար ասել, որ պաստելային գույները չեն համապատասխանում ձմեռային սեզոնին: Շատերի կողմից նախընտրելի նուշով թխվածքաբլիթի նուրբ երանգները կամ այնպիսի գույները, ինչպիսիք են քաղցր բամբակի վարդագույն երանգը, նորածնի աչքեր հիշեցնող մեղմ երկնագույնը իդեալական կերպով իրենց տեղը կգտնեն ձեր զգեստապահարանում` նոր նոտա ավելացնելով, որը, ամեն դեպքում, չի փչացնի ձեր ընտրած ոճի կամ ուղղության ընդհանուր տպավորությունը: Քնքշանք և նուրբ գծեր` ահա այն ինչ առաջին հերթին իրենցից ներկայացնում են պաստելային գույները: Ընդ որում, կինը վարդագույն, նարդոսի, անանուխի կանաչ երանգներով հագուստով կինը միշտ ասոցացվում է իմաստուն ու նրբաճաշակ անհատականության հետ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ինչպե՞ս ճիշտ կրել պաստելային գույներով հագուստներ: Ընտրեք ձեր նախընտրած պաստելային երանգներով «ճիշտ» հագուստները: Այդ դեպքում, որոնք են «ճիշտ» հագուստները: Այստեղ միանշանակ պետք է ասել, որ այն հագուստը, որը ձեզ ամենաշատն է սազում և ամենաշատն է ձեզ համապատասխանում, հենց դա էլ համարվում է «ճիշտ»: Պետք է նշել, որ այս տարի նորաձևության տենդենցները ուղղություն են վերցրել դեպի ավելի տղամարդկային կերպարների կողմը, որոնց բնորոշ են «զով» և նույնիսկ «սառը» երանգները: Համենայն դեպս, չի խանգարի այդ հագուստներին ավելացնել մի փոքր վառ երանգներ ևս: Դա թույլ կտա մի փոքր բազմազանություն ու աշխուժություն մտցնել ձեր կերպարում:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment