Saturday, October 24, 2015

Կանացի նորաձև բաճկոններ

Կարելի է ամենայն անկեղծությամբ խոստովանել, որ բաճկոնը յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանի անփոխարինելի իրերից մեկն է: Այն ոչ միայն առանձնանում է իր հարմարավետությամբ, այլ նաև համարվում է ժամանակակից և ոճային իր և օգնում է ստեղծել բավական նորաձև ու ինքնատիպ կերպարներ : Yadox-ը ձեզ առաջարկում է բաճկոնի այնպիսի տեսակներ, որոնք հարմար է կրել հատկապես այն ժամանակ, երբ դուք շտապում եք և չեք կարող մեկ-մեկ կոճկել ձեր վերարկուի կոճակները : Ընդ որում, ճիշտ ընտրված բաճկոնը կտաքացնի ձեզ ցուրտ աշնանը կամ ձյունառատ ձմռանը : Ինչպե՞ս լավ բաճկոնի հաջողված ընտրություն կատարել, որպեսզի նորաձև տեսք ունենալ և լինել մշտապես շրջապատի ուշադրության կենտրոնում : Ժամանակակից դիզայներները մի քանի պարզ, բայց օգտակար խորհուրդներ են տալիս :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Լայն ու ընդարձակ բաճկոնները, այնպիսիք, որոնց չափերը կարծես մի քանի անգամ մեծ են ձեր հագուստի չափերից, տարօրինակ կերպով բավական ակտուալ են այս սեզոնին : Սակայն ամենևին պետք չէ վախենալ, որ դուք նման բաճկոնով անփույթ տեսք կունենաք : Ընդհակառակը, մեծ չափերով բաճկոն կրելով, դուք բառացիորեն կներխուժեք այս տարվա աշուն-ձմեռ նորաձևության աշխարհ : Իսկ գունային գամման շատ մեծ է` մուգ ու մռայլ երանգներից մինչև վառ ու գույնզգույն երանգները : Բայց ամեն դեպքում հարց է ծագում, թե ինչպե՞ս ընտրել նման լայն բաճկոն և տղամարդու տեսք չունենալ : Ուսերի կլորավուն ձև, ծավալուն թևքեր, մի տեսակ օվալաձև արտաքին` սրանք այն հիմնական չափանիշներն են, որոնց վրա առաջարկում են հիմնվել հայտնի դիզայներները :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նման բաճկոնների երկարությունը կարող է բացարձակապես տարբեր լինել` մինչև ծնկները և ավելի երկար կամ բոլորովին կարճ : Չնայած բաճկոնի նման անսովոր ձևվածքի, ընդհանուր առմամբ այն շատ պարզ ու հասարակ տեսք ունի : Ուղիղ գծերը, դասական ոճը միաձուլված մի քիչ անփութությահ հետ` ահա ցուրտ եղանակների նորաձևության հիթը : Այս տարվա համար նախատեսված բաճկոնների համար առաջատար դիզայներներն ընտրել են կաշվե կտորներ` համադրելով դրանք մորթյա ներդիրների հետ : Գույներ ընտրելիս մոդելավորողները ժլատություն չեն արել : Մեզ համար սովորական դարձած մուգ, հանգիստ, զուսպ երանգները կամաց-կամաց մոռացության են մատնվում : Այսօր միանշանակ նորաձև են վառ, աչքի ընկնող գույները : Եվ դրանք կարող են լինել ոչ միայն միագույն կտորներ, այլ նաև ծաղկային նախշերով գործվածքներ, տարբեր նկարազարդումներով գծերով :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Պետք չէ անտեսել նաև «զինվորական» գույները : Խաքի գույնով բաճկոնները շարունակում են մնալ ոճային և չեն լքում նորաձևության հարթակները : Իսկ եթե դուք ամեն դեպքում չեք համարձակվում հագնել նման գույնզգույն բաճկոն, դիզայներները հատուկ ձեզ համար գտել են իդեալական գունային լուծում` սահուն անցում դեպի օբրեի ոգով երանգներ : Նման բաճկոնները գեղեցիկ են նայվում լայն շարֆերի հետ, որոնք ցանկալի է լինեն չեզոք գույների : Մտցրեք ձեր աշնանային կերպարի մեջ մի քիչ ջերմություն և լույս, թող ձեր ընտրությունը կանգ առնի նման գույներով բաճկոնների վրա և դուք հաստատ չեք զղջա : Ձանձրալի, մռայլ աշունը կվերածվի տարվա ամենապայծառ եղանակի : Իսկ ցուրտ ձմեռը ավելի մեղմ կանցնի :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment