Երիտասարդական նորաձևություն: ԻՆչպե՞ս պետք է հանգվի ուսանողը
Այսօր շատ դպրոցներ ունեն իրենց դրես-կոդը, այդ պատճառով ծնողները մտահոգված չեն թե ինչ պետք է հագնեն իրենց դպրոցական երեխաները: Բոլորովին այլ հարց է, երբ պատանիները համալսարան են ընդունվում: Չէ՞ որ երիտասարդական նորաձևությունը թելադրում է իր կանոնները, որոնց պետք է հետևել, որպեսզի, մեղմ ասած, հետ չմնալ խմբից: Այդ դեպքում, ինչպե՞ս ճիշտ հագնվեն ուսանողները: Պետք է, ամեն դեպքում նշել, որ 2015 – 2016-ի երիտասարդական նորաձևությունն այնքան էլ չի առանձնանում իր խիստ կանոններով, ինչպես նախորդ տարիներին: Այսինքն այս տարի նորաձև է այն ամենը, ինչը, այսպես թե այնպես, համարվում է նորաձև: Իսկ Yadox-ը ձեզ ավելի հանգամանալից կներկայացնի այս տարվա երիտասարդական նորաձևության հիմնական տենդենցները:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Մեր օրերում, երիտասարդների շրջանում մեծ տարածում ունի դասական գործնական ոճը` ստեղծված հատուկ օրինակելի աղջիկների համար: Այս նոր սեզոնում, հայտնի դիզայներներն առաջարկում են նոր մոտեցում ցուցաբերել արդեն սովորական դարձած դասական գործնական ոճին, որը նախընտրում են ավելի պահպանողական հայացքներ ունեցող անձինք: Հարկ է նշել, որ ոչ մի մոդելավորող չի փոխել գործնական հագուստների խիստ ու չափավոր գծերն ու ձևերը, պարզապես այս տարվա երիտասարդական հագուստներում այդ հատկությունները մի փոքր այլ կերպ են բնութագրվում և այլ կերպ են մատուցվում: Եթե, օրինակ, խոսենք գունային գամմայի մասին, ապա պետք է նկատել, որ այստեղ դիզայներները որևէ սահմանափակում չեն դրել: Ամենակարևոր կանոնն այն է, որ մերօրյա երիտասարդները կարողանան ճիշտ համադրել բազային զգեստապահարանի իրերը և դրանց համար ճիշտ աքսեսուարներ ընտրել: Այդպիսի հագուստների թվին են պատկանում մատիտաձև կիսաշրջազգեստը, ֆուտլյար զգեստը, բլուզը, ժակետը, դասական կոշիկները կամ երկարաճիտ կոշիկները, վերարկուն:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ի դեպ, դիզայներներն առաջարկում են դասական ֆուտլյար զգեստը անհրաժեշտության դեպքում փոխարինել վերարկու-զգեստով, որը կարելի է լրացնել ձեր նախընտրած փափուկ տրիկոտաժից պատրաստված, բարձր օձիքով բլուզով կամ նույնիսկ դասական վերնաշապիկով: Նման կերպարին իդեալական համալրում կլինեն դասական նավակաձև կոշիկները: Կերպարում առկա կոպտությունն ու խստությունը քողարկելու համար կարելի է ավելացնել մի անսովոր զարդ: Իսկ մեծ պայուսակը տեղին կլինի ցանկացած կերպարի հետ, ինչ ոճ էլ որ ընտրելու լինեք: Ամենօրյա ոճի մասին պետք է ասել, որ այն եղել է, կա ու կլինի շատ նորաձև բոլոր ժամանակներում ու երբեք չի լքի դեֆիլեի հարթակները: Այստեղ բանալի բառը` ամենօրյան է: Նման ոճը հարմար է հատկապես «ծույլ» ուսանողներին, որոնք առանձնապես չեն սիրում մտահոգվել իրենց արտաքին տեսքով:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Սակայն նախապատվությունը տալով նման ոճին` պետք է հիշել, որ դուք չեք գնում բակ կամ խանութ, այլ հեղինակություն վայելող ուսումնական հաստատություն: Ձեր ստեղծած կերպարը ոչ մի դեպքում չպետք է անփույթ տեսք ունենա: Այդ պատճառով, պետք է ընտրել սովորական, առանց որևէ նախշերի կամ ապլիկացիաների ջինսեր, այլ ոչ թե դրանց պատռված տարբերակները, որոնք ճիշտ է նորաձև են այս սեզոնին, բայց չեն համապատասխանում ուսանողական ոճին: Նախընտրելի է, որ սվիտերները և ժակետները լինեն ոճ շատ ազատ ձևվածքի, որպեսզի ձեր կերպարը չափից դուրս անփույթ չլինի: Համալսարան գնալիս մի կրեք չափազանց «մաշված» կիսաշրջազգեստներ:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment