Երկար կիսաշրջազգեստ ցուրտ եղանակների համար
Եթե շարունակենք խոսել այս աշնան ու ձմռան համար նախատեսված նորաձև ու հարմարավետ հագուստներից, ապա չպետք է մոռանանք մաքսի երկարության կիսաշրջազգեստների մասին : Իսկ ինչու՞ հենց մաքսի : Դե իհարկե, որովհետև եղանակային պայմաններն են ստիպում : Հավանաբար, շատերը մտածում են, որ ցուրտ եղանակին կիսաշրջազգեստ կրելն այնքան էլ հարմար չէ, սակայն եթե նրա համար ճիշտ աքսեսուարներ ընտրենք, ապա կտեսնենք, որ ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, ինչպես կարող է թվալ : Հատկապես երբ Yadox-ը միշտ մեր կողքին է և պատրաստ մեզ առաջարկելու անկրկնելի հագուստներ տարվա բոլոր եղանակների համար : Երկար կիսաշրջազգեստը համադրված ազատ պուլովերի կամ լայն սվիտերի, տղամարդու ոճով երկարաճիտ կոշիկների ու գործած գլխարկի հետ հետաքրքիր տեսք է հաղորդում կրողին:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ինչ էլ որ լինի, հենց այս համադրությունն է համարվում այս տարվա նորաձևության նոր թրենդը : Իսկ ի՞նչ կլինի եթե համատեղենք կարճ պուլովերը կամ սվիտերը և երկար կիսաշրջազգեստը: Դա իհարկե, կլինի մեկ ուրիշ այլընտրանք ձեր արտասովոր տեսքի համար : Երկար կիսաշրջազգեստը կարելի է հագնել ժակետի, ջինսե վերնաշապիկի հետ, իսկ աքսեսուարներից կարելի է ընտրել կաշվե գոտի, որը կարող է լինել նաև լայն, և կերպարը լրացնել ժանյակներով զարդարված, հարթ կրունկով կոշիկներով : Ոչ պակաս հետաքրքիր համադրություն կարելի է ստանալ` միավորելով երկար կիսաշրջազգեստը
բրդյա պուլովերի հետ : Այս դեպքում, նման կիսաշրջազգեստի առավելությունն այն է, որ այն վիզուալ ավելի բարձրահասակ ու բարեկազմ է դարձնում :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Հավանաբար այդ է պատճառը, որ երկար կիսաշրջազգեստները գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում : Ժամանակակից գեղեցկուհիները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ այնպիսի մեծ տեսականի, որն այս տարի ներկայացրել են հայտնի մոդելավորողները, դեռ ոչ մի անգամ չի եղել : Ցուրտ եղանակների համար նախատեսված երկար կիսաշրջազգեստներն
առանձնանում են իրենց բազմազանությամբ : Հանգիստ կարելի է ձեռք բերել ինչպես գործնական այնպես էլ ռոմանտիկ ոճի տարբերակներ : Այսօր շատ կանայք են իրենց զգեստապահարանը մշտապես համալրում մաքսի կիսաշրջազգեստներով : Կրելով նման հագուստ` կինը դառնում է ավելի գրավիչ, քանի որ ճիշտ ընտրված կիսաշրջազգեստը` համադրված տպավորիչ աքսեսուարներով, հիանալի կերպով ընդգծում է յուրաքանչյուր կնոջ հմայքը :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ցուրտ եղանակների գալուն պես, շատ տեղին է կրել հենց երկար կիսաշրջազգեստներ, քանի որ դրանք օգնում են հարմարավետ զգալ : Դրանք օգնում են միաժամանակ շեշտելու ձեր ստեղծած կերպարների նրբագեղությունը և պաշտպանում են ցրտից : Աշնան և ձմռան համար ստեղծված մաքսի կիսաշրջազգեստների
համար դիզայներներն ընտրել են բրդի ամենատարբեր գործվածքներ, մինչև անգամ կոստյումի կտորներ : Ազատ ոճի կիսաշրջազգեստների համար կիրառվել են բացառապես բնական տրիկոտաժե գործվածքներ, որոնք ձեռքի աշխատանքի տպավորություն են թողնում : Անթերի կերպար ստանալը եղել է ոճաբանների հիմնական խնդիրը : Դա հատկապես երևում է նրանց ստեղծած A-աձև տարբերակներում : Մարմինը գրկող գոտկատեղի հատված և լայն փեշեր, այս ամենը կնոջը տալիս է նրբագեղություն ու հմայք: Շագանակագույնի, կապույտի, կարմիրի և մոխրագույնի տարբեր երանգները այս տարվա ցուրտ եղանակների համար նախատեսված ամենատարածված գույներն են :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment