Աշուն-ձմեռ սեզոնի համար նախատեսված բազային իրերը
Երբեմն, կատարյալ հանդերձներ ձեռք բերելու մոլուցքը իսկական փորձություն է դառնում հատկապես թույլ նյարդեր ունեցողների համար : Գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչները մշտապես ձգտում են ունենալ այնպիսի հագուստներ, որոնք կընդգծեն իրենց կազմվածքի առավելությունները և կթաքցնեն թերությունները : Եվ հենց դա է պատճառը, որ շատ կարևոր է իմանալ, թե որ տեսակի հագուստներն են ամենից շատ համապատասխանում ձեր կառուցվածքին` հաշվի առնելով ձեր կազմվածքի առանձնահատկությունները : Դա թույլ կտա ընտրել այն, ինչն իսկապես անհրաժեշտ է նորաձևության անհաշվելի տենդենցների մեջ : Yadox օնլայն խանութն առաջարկում է ձեզ բազային զգեստապահարանի մի քանի իր, որոնք կարող եք հանգիստ կրել աշուն-ձմեռ սեզոնի ողջ ընթացքում :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Տարբեր ձևերի ու ոճերի մեջ, որոնք առաջարկում են ժամանակակից դիզայներները, հաճախ շատ դժվար է գտնել այնպիսի ոճի հագուստներ, որոնք հարմար են հատկապես ձեզ : Այսպիսով, շատ կարևոր է զգեստապահարանը նոր հանդերձներով համալրելուց հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են մարմնի կառուցվածքը, կենսակերպը, որ դուք վարում եք, բնավորության առանձնահատկությունները, հագուստի այն ոճը, որն ավելի հոգեհարազատ է ձեզ, ինչպես նաև վերանայել այն իրերը, որոնք արդեն կան ձեր զգեստապահարանում, քանի որ ճիշտ համադրություններ կազմելը նույնպես շատ կարևոր է : Այս ամենից հետո միայն կարող եք համարձակ կերպով ներդնել արդար քրտինքով աշխատած գումարները որևէ հագուստ ձեռք բերելու համար : Համալրեք ձեր բազային զգեստապահարանը այնպիսի իրերով, որոնք իսկապես ոճային
ու
նորաձև
են այս սեզոնին :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ամեն տարի հայտնի մոդելավորողներն ուրախացնում են մեզ հետաքրքիր ու բազմազան
կոշիկներով
: Այս անգամ նրանք առաջարկում են ցուրտ եղանակներն անցկացնել սպորտային ոճի կոշիկներով` բարձր կրունկերով կամ հարթ: Նորաձևության վերջին ցուցադրությունների ժամանակ դրանք իսկական ֆուրոր առաջացրին : Դիզայներների երաևակայությունն իսկապես սահմաններ չի ճանաչում : Ժապավեններ, նախշեր, մորթյա կտորներ, ճարմանդներ, անսովոր զարդեր, ինչ ասես որ չէին մտածել մոդելավորողներն իրենց սպորտային ոճի կոշիկները ձևավորելու համար : Իսկ նման կոշիկներ ձեռք բերելը կախված է միայն ձեր նախընտրելի ոճից ու անհատական նախասիրություններից : Թեև առաջին հայացքից կարող է թվալ, որ սպորտային
ոճի
կոշիկները
նախատեսված են բացառապես արշավի կամ զբոսանքի գնալու համար, սակայն դրանք չափազանց հարմարավետ են և հեշտությամբ համադրվում են ցանկացած հագուստի հետ :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Եթե դուք ոչ մի սեզոն չեք կարողանում անցկացնել առանց տաբատի, ապա կարող եք ազատ շունչ քաշել, քանի որ աշնանն ու ձմռանը նորաձև են ցանկացած ձևի ու ոճի տաբատները : Բայց առավել մեծ տարածում ունեն հատկապես 70-ական թվականների ոճի տաբատները : Մեր օրերում, դիզայներներն, ինչպես նախկինում, շարունակում են ոգեշնչվել անցյալի նորաձևության միտումներից : Անկախ նրանից, թե ինչ տաբատ եք ընտրել, պետք է այնպես անել, որ այն ոչ միայն կազմվածքին համապատասխան լինի, այլ նաև ստեղծի անկրկնելի կերպար` շեշտելով ձեր կառուցվածքի առավելությունները : 70-ականների նորաձևությունն իսկական ոգեշնչման աղբյուր է շատ դիզայներների համար : Եվ այսօր, նրանք չեն հոգնում կիրառել հենց այդ ժամանակների տենդենցները : Այդ տարիների անվիճելի հիթ էր համարվում լայն տաբատները : Դրանք հիանալի համադրվում են լայն բլուզների, վերնաշապիկների հետ, հատկապես եթե տաբատը բարձր գոտկատեղով է :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment