Տղամարդու նորաձև պիջակներ
Պիջակը համարվում է տղամարդու
զգեստապահարանի ամենապահանջված ու անփոխարինելի հագուստը : Այն ընդգծում է տղամարդու
վայելչությունը և հուսալիությունը և ազդեցիկ տպավորություն է թողնում շրջապատի վրա
: Պիջակը կարող է շատ բան պատմել այն կրողի կարգավիճակի մասին : Տղամարդու այս անհավանական
հարմարավետ հանդերձի ժամանակակից տարբերակները լինում են տարբեր ձևերի, ոճերի ու ամենաաներևակայելի
գույների : Այս տեսակետից նրանք ոչնչով չեն զիջում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների
հագուստներին : Այս տարվա աշուն-ձմեռ հավաքածուները կարելի է բնութագրել որպես դասական
ավանդույթների շարունակություն և ստեղծագործական նորարարությունների ցուցադրություն,
որոնք առաջին անգամ են դեֆիլեի հարթակներում : Այսպիսով, Yadox-ը առաջարկում է տղամարդու նորաձև պիջակների մեծ տեսականի, դրանցից
յուրաքանչյուրն առանձնանում է իր անկրկնելի ոճով և ի ցույց է դնում իր կրողի գրավչությունը
:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Այս սեզոնի հիմնական միտումներից
են զուսպ, հանգիստ գույներով, երկու շարքով ձգվող կոճակներով դասական պիջակները : Ի
շնորհիվ պիջակի
լայն եզրերի, ինչպես նաև կոճակների նման դասավորության, որոնք կոճկելիս, մի շարքը փակում
է մյուսին, տղամարդիկ իրենց շատ հարմարավետ են զգում : Այդպիսի պիջակի հետևի մասում
առկա է ոչ մեծ կտրվածք, որը թույլ է տալիս ազատ ու հանգիստ զգալ և որի շնորհիվ քայլելու
կամ աթոռին նստելու ժամանակ շարժումները չեն սահմանափակվում : Երբեմն այդ կտրվածքները
լինում են պիջակի կողային մասերում : Նման տարբերակները սազում են բարձրահասակ ու նիհար
տղամարդկանց : Դրանք վիզուալ լայնացնում են կրծքավանդակը և ուսերը և իրենց կրողին տպավորիչ
տեսք են հաղորդում : Սակայն ցածրահասակ տղամարդկանց այդպիսի պիջակ կրել խորհուրդ չի
տրվում, քանի որ այն վիզուալ ավելի է կարճացնում ոտքերը և ընդգծում է ոչ բարձր հասակը
:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Դիզայներներն առաջարկում են ժամանակակից
տղամարդկանց այս տարվա աշունն ու ձմեռն անցկացնել պիջակների ևս մեկ շատ ակտուալ տարբերակով
: Խոսքը բարակ գծերով օժտված պիջակների
մասին է, որոնք, ի տարբերություն խոշոր գծերի, ուղղում կամ աննկատելի են դարձնում կազմվածքի
թերությունները : Հատկապես նեղ մոդելները մարմինը դարձնում են ավելի ձիգ ու բարեկազմ,
իսկ ուղիղ պիջակները մի քանի լրացուցիչ սանտիմետր են շնորհում : Բացի այդ, բարակ գծերը
ավելի ազնվական ու խիստ տեսք են հաղորդում և դա թույլ է տալիս կրել նման պիջակները
նաև գործնական հանդիպումների գնալիս :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Իսկ ինչ վերաբերում է փափուկ գործվածքներից պատրաստված պիջակներին, ապա պետք է
ասել, որ դրանք խոսում են այն կրողի գերազանց ճաշակի մասին : Վելվետ, թավիշ, բուրդ,
թավշակաշի` սրանք այն փափուկ կտորներն են, որոնք ընտրել են ժամանակակից մոդելավորողները
գեղեցիկ ու ոճային պիջակներ
կարելու համար, որոնք շոշափելն անգամ մեծագույն հաճույք է պատճառում : Վելվետն օժտված
է շատ թեթև փայլով և այն չի լինում վառ երանգներով, այդ պատճառով նման գործվածքով պիջակով
հանգիստ կարելի է գնալ ինչպես ժամադրության, այնպես էլ գործնական հանդիպման : Իսկ թավիշը
համարվում է արիստոկրատների գործվածքը : Այն լրացուցիչ աքսեսուարների կամ զարդերի կարիք
չունի, քանի որ ինքնին շատ գեղեցիկ է ու հագեցած : Թավշյա պիջակները գեցեցիկ համադրություններ
են կազմում կոնտրաստային գույներով հագուստների հետ :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia











