Thursday, October 1, 2015

Մանուշակագույնը կնոջ զգեստապահարանում

Ինչպես գիտենք, մանուշակագույնը սառը կապույտ և տաք կարմիր երանգների խառնուրդն է : Հոգեբաններն այս գույնին երկակի իմաստ են տալիս : Նրա մուգ, հագեցած երանգները ընկճվածութուն ու տրամադրության անկում են առաջացնում և կարող են բացասական ազդեցություն ունենալ : Ինչը չի կարելի ասել մանուշակագույնի բաց երանգների մասին : Վերջիններս հանգստացնում ու կարգի են բերում նյարդային համակարգը : Օրինակ, յասամանի գույնն ընդունակ է նույնիսկ բարերար ազդեցություն ունենալ տեսողության վրա : Այցելելով Yadox օնլայն խանութ` դուք անկասկած ձեռք կբերեք ձեր ճաշակին ու ոճին համապատասխան մանուշակագույնի ցանկացած երանգով նորաձև ու շքեղ զգեստներ : Համալրեք ձեր զգեստապահարանը այս սեզոնին շատ ակտուալ հանդերձներով :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Արևի տակ առկայծող ու փայլփլուն սառույցի նման, մանուշակագույնի տարբեր երանգների շողշողացող կտորներից կարված զգեստները հիշեցնում են ձմռան սառնամանիքների մասին : Այդ է պատճառը, որ հենց այս հետաքրքիր գունային գամման է ընդունակ ընդգծել ձմեռային տոների` Սուրբ Ծննդյան ու Նոր Տարվա հանդիսավորությունը : Եթե դուք սիրում եք յասամանի ու սմբուկի երանգները ձեր հագուստներում, դա վկայում է այն մասին, որ ձեր բնավորության գծերում առկա են ներքին խոցելիությունը, զգացմունքայնությունը, կասկածամտությունը և կախվածությունը ուրիշների կարծիքներից : Մուգ մանուշակագույնը բավական հարուստ տեսք ունի, հատկապես երբ այն ընտրված է թավշյա հագուստների համար : Մուգ սմբուկի գույնով թավշյա զգեստը կարող է ունենալ շատ պարզ ու հասարակ ձևվածք, բայց դրանով այն էլ ավելի արիստոկրատ տեսք կունենա : Այս հարուստ երանգը ինչ-որ առեղծվածային ու խորհրդավոր շունչ է հաղորդում այն կրողին : Այն անգամ լրացուցիչ զարդերի ու շեշտադրումների կարիք չունի :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Մանուշակագույնն իսկապես այնքան հագեցած ու խորը երանգ է, որ այն ընտրելով, դուք կարող եք այլևս չմտածել շքեղ դիմահարդարում անելու կամ թանկարժեք աքսեսուարներ կրելու մասին : Բայց, այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել : Այս հետաքրքիր գույնը բավական նենգ է և ունի բազմաթիվ նրբություններ ու անհաշվելի երանգներ : Անգամ մեկ սխալ որոշումը ի զորու է փչացնել նույնիսկ ամենագեղեցիկ արտաքինը : Վառ ու հագեցած երանգներ կարող են իրենց թույլ տալ միայն մաշկի կոնտրաստային գույն ունեցող աղջիկները, այսինքն լիարժեք բաց կամ լրիվ մուգ մաշկով գեղեցկուհիները : Այդ առանձնահատկությունը հատկապես լավ է երևում դիմահարդարման մեջ : Ճենապակու նման ճերմակ մաշկով, արտահայտիչ հոնքերով և մուգ մազերով աղջիկները կարող են համարձակ կերպով օգտվել մանուշակագույնի ցանկացած երանգից :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Սակայն բավական է այդ նույն գույնի հագուստ ընտրի շիկահերը և նա անմիջապես կդառնա անշուք և ձեռք կբերի անառողջ տեսք : Ինչ վերաբերում է դիմահարդարմանը, եթե դուք շատ եք ցանկանում աչքերի համար ընտրել մանուշակագույն ստվերաներկ, ապա չմոռանաք այն մասին, որ այդ դեպքում շրթունքները պետք է ներկել մաշկի գույնին մոտ, բնական երանգներով շրթներկով : Կարմրահեր աղջիկների մասին պետք է ասել, որ մուգ ու հագեցած երանգներով մանուշակագույն զգեստ կրելով` նրանք անմիջապես կկորցնեն իրենց գրավչությունը և տասը տարով կավելացնեն տարիքը : Սկզբունքորեն, մանուշակագույնը սազում է բոլորին, պարզապես պետք է ճիշտ ընտրել նրա երանգները :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment