Թավշյա գործվածք` աշնան գլխավոր թրենդ
Ամառային տաք օրերն արդեն վաղուց իրենց տեղը զիջել են ցուրտ եղանակներին : Չնայած աշնան ու ձմռան մռայլ օրերին, մենք անհանգստանալու պատճառ չունենք, որովհետև ջերմ, հարմարավետ ու շքեղ թավշյա գործվածը վերջապես վերադարձել է նորաձևության հարթակներ և իր հաստատուն դիրքերն է գրավել այս տարվա ամենաթեժ թրենդների շարքում : Նշենք նաև, որ այս հետաքրքիր կտորն այսօր այնքան մեծ տարածում է գտել, որ բոլոր առաջատար ապրանքանիշների հավաքածուներում կարելի է գտնել թավշյա հագուստների մեծ ու բազմազան տեսականի : Իսկ Yadox-ի էջերում դուք կգտնեք այդ գործվածքով կարված ամենատարբեր ոճի ու ձևվածքի հանդերձներ, որոնք կհամալրեն ձեր աշնանային զգեստապահարանը ոճային ու նորաձև իրերով :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Հուլիս ամսին Փարիզում կայացած բարձր նորաձևության շաբաթն արդեն մեզ պարզ հասկացրեց, որ արջևում լինելու է բացառապես թավշյա սեզոն: Եվ դա պայմանավորված էր ոչ թե սեպտեմբերյան տաք ու հաճելի օրերով, այլ հայտնի դիզյաներների նոր հավաքածուներում առկա թավշյա հանդերձների առատությամբ : Այս աշնանը թավշյա գործվածները հավակնում են լինել ամենուր և ցանկացած տեսակի հագուստում. կարելի է տեսնել թավշյա կտորից կարված կոշիկներ, աքսեսուարներ, զգեստներ, կիսաշրջազգեստներ, ժակետներ և վերարկուներ : Այդ ջերմ ու նուրբ գործվածքի վերադարձի համար մենք պետք է առաջին հերթին երախատապարտ լինենք 70-ական թվականների ոճին : Հենց այդ պատճառով դիզայներները խորհուրդ են տալիս թավշյա կտորից նոր հագուստներ ընտրելիս, ուշադրության կենտրոնում պահել հագուստի այն տեսակները, որոնք առավելագույնս մոտ են այդ ժամանակաշրջանի ոճին :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Դրանք կարող են լինել ինչպես խիստ ու էլեգանտ թավշյա ժակետներ, կոստյումներ, վերարկուներ, զգեստներ, կիսաշրջազգեստներ և տաբատներ, այնպես էլ թավշա կտորից կարող են կարված լինել ձեր զգեստապահարանի ցանկացած իր : Հատկապես տպավորիչ ու անսահման ոճային տեսք ունեն կարմիր գինու գույն ունեցող թավշյա նորաձև հանդերձները : Ոչ պակաս հետաքրքիր են նայվում զմրուխտի, կիտրոնի, նարդոսի հագեցած գույներով, ինչպես նաև կապույտի երանգներով թավշյա հագուստները : Եթե թավշյա հագուստը շատ տոնական է երևում, պետք է սահմանափակվել մուգ կապույտ կամ սև ժակետ կրելով : Ջինսերի, վերնաշապիկների ու բարձրակրունկ կոշիկների հետ այն հիանալի կլինի ցանկացած իրավիճակում : Վառ, աչքի ընկնող հագուստների սիրահարները կարող են որպես հիմք վերցնել կարմիրի, մանուշակագույնի, կանաչի ցանկացած երանգով թավշյա իրեր :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Լայն տաբատները համադրելով ազատ ձևվածքով բլուզների հետ կարելի է ստանալ 70-ական թվականների ոճը, իսկ կարճ զգեստները հետաքրքիր համադրություն են կազմում լայն, բարձր կրունկով կոշիկների հետ: Եթե այս ամենին ավելացնենք նաև կլոր շրջանակներով արևային ակնոցներ, ապա պատկերը լիարժեք կլինի : Սև, պարանոցի հատվածում լայն բացվածքով զգեստը հետաքրքիր է նայվում կարմիր, վինտաժային թևնոցի հետ : Թավշյա տաբատին ավելացնելով ժապավեններով օձիքով շիֆոնե բլուզ ու լաքից կոշիկներ` էլեգանտ հագուստը պատրաստ է : Նման արտաքինով աշխատանքից հետո կարելի է գնալ անգամ որևէ միջոցառման : Անփայլ շրթներկ և դեմքի կրեմ գումարած նուրբ հոտով օծանելիք` թավշյա հանդերձին ավելի լավ ուղեկցողներ հնարավոր չէ գտնել : Այնպես որ, անցկացրեք աշունը նուրբ ու փափուկ թավշյա գործվածքների մեջ :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment