Ինչպես ձմռանը կրել զգեստներ
Եթե դրսում օդի ջերմաստիճանը
հաստատուն կերպով իջնում է և ուղղակի սարսափելի ցուրտ է, դա չի նշանակում, որ զգեստները
հավաքելու և զգեստապահարանի խորքերում դասավորելու ժամանակն է : Դուք իհարկե պատրաստվում
եք զգեստներն այնտեղ պահել այնքան ժամանակ, քանի դեռ սնդիկի սյունը ջերմաչափի վրա կրկին
չի բարձրացել : Yadox –ը հավատացնում է ձեզ, զգեստներ կարելի
է կրել անգամ ձմռան կեսին և դրանում արտառոց ոչինչ չկա : Ընդամենը պետք է գտնել այնպիսի
իրեր, որոնց հետ կարելի է զգեստները ճիշտ համադրել : Եվ իրոք, ինչու չփորձել կրել զգեստներ
ցուրտ ձմռանը : Չէ՞ որ հենց զգեստով հեշտությամբ կարելի է ձեռք բերել ոչ միայն գեղեցիկ
ու կանացի, այլ նաև ոճային տեսք, ինչի կարիքը մենք այդքան շատ ունենք ձմռանը :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ոճաբաններն ունեն հրաշալի
խորհուրդներ, որպեսզի դուք անկրկնելի տեսք ունենաք անգամ ցուրտ եղանակներին : Ձմռանը
ամառային թեթև զգեստ կրելու համար պետք է ունենալ ոչ միայն քաջություն, այլ նաև մի
քանի բազային իրեր ձեր զգեստապահարանում` լեգինսներ, զուգագուլպաներ, երկարաճիտ կոշիկներ,
հաստ և սովորական գուլպաներ, բլուզներ, ժակետներ և շարֆեր : Ունենալով այս բոլոր իրերը
ձեր զգեստապահարանում` դուք ոչ միայն հանգիստ կկարողանաք ստեղծել հիանալի ու նորաձև
կերպարներ, այլ նաև չեք մրսի անգամ ցրտաշունչ ձմռանը : Հավատացեք, ձեր ջանքերն իզուր
չեն անցնի : Հետևելով ոճաբանների խորհուրդներին` ձեզ կհաջողվի ձեր ամառային
զգեստները դարձնել ձեր զգեստապահարանի բազային իրերը առաջիկա մի քանի ցուրտ ամիսների
ընթացքում :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ով է ասել, որ ձմռանը
չի կարելի կրել ժանյակավոր, սպիտակ, ամառային զգեստ : Իհարկե կարելի է : Պարզապես պետք
է զգեստի վրայից հագնել կաշվե բաճկոն կամ վառ գույնի, սպորտային ոճի պիջակ և ամբողջացնել
պատկերը սև զուգագուլպաներով ու սև, ոճային, կոճերից վերև բարձրացող կոշիկներով : Ավելի
տաք օրերին, երկար թևքերով զգեստին ուղղակի ավելացրեք շարֆ : Այս դեպքում, սև, հաստ
զուգագուլպաների փոխարեն կարելի է կրել բարակ, մարմնագույն զուգագուլպաներ և մինչև
ծնկները հասնող երկարաճիտ կոշիկներ : Ինչպես արդեն հայտնի է, ցուրտ եղանակների համար
ընտրված հիմնական կարգախոսը այսպես ասած բազմաշերտ ու բազմագույն
համադրություններն են : Ամենակարևորն այն է, որ այդպիսի հագուստները տաք են ու
հարմարավետ : Լրացրեք ձեր նախընտրած զգեստը շքեղ լայնեզր գլխարկով, ջինսե բաճկոնով,
տաք, գործած ժակետով, բրդյա վերարկուով, շարֆով և երկար գուլպաներով : Հարմարավետ է,
այնպես չէ :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Շատ հետաքրքիր կլինի
հագնել զգեստը բամբակյա վերնաշապիկի վրայից, գունավոր զուգագուլպաներով, կոճերից վերև
բարձրացող կոշիկներով, իսկ սովորական բաճկոնի փոխարեն հագնել «փչած» ժիլետ-բաճկոն: Լրացրեք կարճ զգեստը
նախշավոր զուգագուլպաներով և թելերով կապվող երկարաճիտ կոշիկներով : Երկար
ժակետով, գործած, խոշոր նախշերով շարֆով, հաստ զուգագուլպաներով և բանակային կոշիկներով
համադրված զգեստը ինքնատիպ տեսք է հաղորդում դրանք կրողին : Իսկ որպեսզի ավելի տաք
լինի, այդ ամենին կարելի է ավելացնել բրդյա նուրբ գուլպաներ : Զգեստի վրայից հաստ սպիտակ
սվիտեր կրելով` այն կվերածվի կիսաշրջազգեստի, իսկ երկարաճիտ կոշիկները` լրացված երկար
գուլպաներով, կամբողջացնի ձեր ստեղծած հետաքրքիր կերպարը :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment