Նորաձև զուգագուլպաներ
Տարվա մեջ աշուն-ձմեռ ժամանակահատվածը հատկապես կանանց համար նշանավորվում է նրանով, որ այն բացարձակապես չի կարող անցնել առանց գայթակղիչ զուգագուլպաների
: Ցուրտն ու խոնավ եղանակը պահանջում են, որ կանայք ավելի ուշադիր լինեն իրենց առողջությանը
և անպայման կրեն զուգագուլպաներ, քանի որ անգամ շատ բարակ զուգագուլպաները ավելի տաք
կպահեն ոտքերը, քան մերկ ոտքերին հագած տաբատները : Ժամանակն է այցելել Yadox օնլայն խանութ և ձեռք բերել մի քանի նորաձև զուգագուլպաներ,
որոնք ցուրտ օրերին կջերմացնեն ձեզ և կբարելավեն ձեր կյանքի որակը : Բացի տաքացնող
հատկանիշներից, կանացի զուգագուլպաները նաև շատ կարևոր գեղագիտական դեր են կատարում
: Նրանք կնոջը հաղորդում են զգացմունքայնություն, հմայք և առանց գեղեցիկ զուգագուլպաների,
նրբագեղ կերպարն անավարտ տեսք կունենա :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ընդ
որում, զուգագուլպաների օգնությամբ կարելի է ձգել մարմինը ոտքերից մինչև գոտկատեղ և
դարձնել կազմվածքն ավելի բարեկազմ : Նրանք նաև գեղեցիկ տեսք են հաղորդում ոտքերին և
թաքցնում փոքրիկ թերությունները : Համաշխարհային նորաձևության հարթակներում ներկայացված
այս սեզոնի համար նախատեսված զուգագուլպաների
տեսականին աներևակայելի մեծ է, ինչպես գույների, այնպես էլ գործվածքների առումով :
Շատ ճանաչված մոդելավորողներ, կարծես միմյանց հետ նախապես պայմանավորվելով, իրենց մոդելներին
հագցրել էին մուգ գույների, թափանցիկ զուգագուլպաներ : Ոտքի վրա անհավանական սեքսուալ
ու գրավիչ են նայվում ցանցավոր զուգագուլպաները : Այս տարի նման զուգագուլպաներ առաջարկում
են գրեթե բոլոր արտադրողները : Չնայած ցանցերի առատությանը, նման զուգագուլպաներն անսահման
տաք են և դրանցով մրսելու հավանականությունը շատ փոքր է :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Իրենց
բաղադրության մեջ նրանք ունեն արհեստական մետաքս կամ բամբակ, բնական նյութեր, ինչպես
նաև ջերմություն ապահովող տարաբնույթ հավելումներ, օրինակ, բուրդ, քաշմիր և այլն :
Այդ ամենի շնորհիվ նրանք ամուր գրկում են ոտքը, չեն առաջացնում մաշկի գրգռվածություն
և, որ ամենակարևորն է, հիանալի տաքացնում են ոտքերը : Իհարկե, տարբեր հավելումները
բարձրացնում են զուգագուլպաների
արժեքը, սակայն ինչպես ասում են, որակը արդարացնում է գինը : Շատ ակտուալ են նաև պուտիկավոր
զուգագուլպաները, միայն թե ժամանակակից դիզայներներն այս սեզոնի համար առաջարկում են
հատկապես մեծ տարածում վայելող ոչ համաչափ տեղակայված սպիտակ մանր պուտիկները` սև ֆոնի
վրա : Նման զուգագուլպաները կերպարին հաղորդում են ռոմանտիկություն ու թեթևություն
և հիանալի լրացում են հանդիսանում աշնանային հանդերձների համար:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Կենդանական
նախշերն ակտուալ են արդեն երկար ժամանակ և այս սեզոնն էլ ամենևին բացառություն չէ,
սակայն դիզայներներն այդ նախշերն ընտրում էին վերնազգեստի համար : Իսկ այս աշուն դրանք
սահուն կերպով անցել են զուգագուլպաներին, կնոջը հնարավորություն տալով իրեն «գիշատիչ» զգալ : Նախշերն
ավելի ամուր ու հաստ են, քան զուգագուլպաների
հիմնական ֆոնը, այդ պատճառով դրանք խորդուբորդ են թվում : Նման զուգագուլպաները պետք
է կրել բացառապես բարձրակրունկ կոշիկների և կարճ կիսաշրջազգեստի հետ : Ինքնավստահ աղջիկներին,
որոնք ունեն բարակ, երկար ու նրբագեղ ոտքեր, մոդելավորողներն առաջարկում են իրենց գեղեցկությունը
ցույց տալ խոշոր պատկերներով զուգագուլպաներով : Աստղիկներ, վերացական պատկերներ, ծաղիկներ
և նույնիսկ մարդկային դեմքեր` նման զուգագուլպաներով ոչ ոք աննկատ չի մնա , սակայն
պետք է ունենալ խնամքով մտածված կերպար և մի փոքր ամբարտավան քայլվածք :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox
#yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment