Thursday, October 8, 2015

Սպորտային հագուստներ

Սպորտային հագուստներն ի սկզբանե ստեղծած են եղել սպորտով զբաղվող մարդկանց համար հարմարավետություն ապահովելու համար, այսինքն դրանք պետք է լինեին առավելագույնս հարմար` պատրաստված «շնչող» կտորներից : Սակայն մեր օրերում, սպորտային հանդերձները մտել են առօրյա կյանք և դարձել մեր ամենօրյա հագուստները: Դրանցով կարելի է քայլել քաղաքով, զբոսնել ընկերների հետ և այլն : Ժամանակակից դիզայներները կարողանում են որակի ու հարմարավետության հետ մեկտեղ ապահովել սպորտային հագուստների գրավիչ արտաքին տեսքը : Այսօր, հայտնի ապրանքանիշերը առաջարկում են հագուստների նոր ու հետաքրքիր տեսականի հատկապես նրանց համար, ովքեր կանոնավոր կերպով այցելում են մարզասրահներ, վարում են ակտիվ կենսակերպ և հետևում են իրենց կազմվածքին : Իսկ Yadox-ի նորաձև ու ոճային սպորտային հագուստները միանգամից ուշադրություն են գրավում :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Սպորտով զբաղվելու համար նախատեսված դասական տարբերակը մնում է սպորտային կոստյումը : Այն բաղկացած է սպորտային վերնաշապիկից, բաճկոնից ու տաբատից : Հենց այս բազային բաղադրիչներն են փորձել զարգացնել մերօրյա մոդելավորողները : Այս տարվա համար նրանք առաջարկում են բամբակյա, տրիկոտաժե, թավշյա, միկրոֆիբրայի և պոլիեսթերի կտորից կարված սպորտային կոստյումների մեծ տեսականի : Այդ նոր տարբերակների մեջ ուշագրավ են Ալեքսանդր Վոնգի կոստյումները: Նա համադրել է նեղ` լասինա հիշեցնող տաբատները շատ լայն բաճկոնների հետ : Նման կոստյումների առանձնահատկությունը նրանց խոշոր գրպաններն են : Սպորտային հագուստի մեկ այլ տարբերակ էլ ներկայացնում են Nike և Adidas ապրանքանիշերը : Նրանք տաբատների փոխարեն առաջարկում են լիգինսներ, որոնց հետ համատեղել են շատ երկար, համարյա մինչև ծնկերը հասնող բաճկոններ :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ցանկության դեպքում, ցանկացած աղջիկ կարող է սպորտային կոստյում հավաքել առանձին բաղադրիչներից : Իհարկե, այստեղ գլխավոր դետալը տաբատն է : Այս նոր սեզոնի համար դիզայներները դրանք փոխարինել են լեգինսներով կամ լասինաներով : Վերջիններս լինում են դասական կամ ¾ չափերով : Այդ նեղ, ոտքերը գրկող տաբատները բնավ չեն սահմանափակում շարժումները, հստակ ցույց են տալիս մարզման արդյունքները : Ամուր կտորն օգնում է ձևավորել գեղեցիկ կազմվածք : Բնական գործվածքներից կարված լեգինսները ոտքերի մաշկին չեն խանգարում «շնչել» : Սպորտային լեգինսներն առանձնանում են իրենց վառ գունային երանգներով և հիանալի համադրություն են կազմում կոշիկների ու զգեստապահարանի այլ տարրերի հետ : Նրանց համար, ովքեր չեն սիրում լիգինսներ, դիզայներներն առաջարկում են այլ տարբերակներ :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Տաբատները լինում են սովորական կամ միջին բարձրության գոտկատեղով, ցածր գոտիով տարբերակները մնացել են անցյալում, քանի որ համարվում են անհարմար ու ոչ պրակտիկ : Բարեկազմ աղջիկների համար կան ազդրերի հատվածում լայնացող կամ կոճի մոտ նեղ, հավաքած տարբերակներ : Նման սպորտային հագուստը շատ լավ է նստում ոտքերին և չի թուլանում մարզումների ժամանակ : Այս տարվա համար նախատեսված ևս մեկ տարբերակ և նորույթ են համարվում շորտերը : Հայտնի ապրանքանիշերի նոր հավաքածուներում դրանցից կարելի է հանդիպել ամենատարբեր ձևերի ու չափերի մեջ : Առկա են ինչպես լայն, այնպես էլ մարմինն ամուր գրկող տարբերակներ, կարճ կամ մինչև ծնկները, տրիկոտաժե կամ անջրանցիկ կտորից :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment