Նորաձև կաշվե բաճկոններ
Ձմռանը,
ինչպես և տարվա ցանկացած եղանակին, կանայք ցանկանում են ունենալ ոճային ու գեղեցիկ
արտաքին : Սակայն դա այնքան էլ հեշտ գործ չէ, ինչպես թվում է : Աշնանային և ձմեռային
հետաքրքիր կերպար ստանալը պահանջում է ճիշտ համադրություններ կատարել բազմաթիվ դետալներից,
որոնցից յուրաքանչյուրի ոչ ճիշտ օգտագործումը կարող է փչացնել ամբողջ արտաքին տեսքի
լավ տպավորությունը : Yadox-ը միշտ պատրաստ է օգնել
ձեզ հագուստների ճիշտ ընտրություն կատարել և դարձնել ձեր ոճը գրավիչ անգամ ցրտին ու
սառնամանիքին: Ձմեռային ամենօրյա կերպարի հիմնական հագուստներից մեկը բաճկոնն է : Շատ
հաճախ հենց նրա վրա են առաջինը ուշադրություն դարձնում : Եվ որպեսզի այն լինի ոչ միայն
տաք, այլ նաև ոճային, ժամանակակից մոդելավորողներն առաջարկում են ձեռք բերել կաշվե
տարբերակներ, որոնք նորաձև են և լիովին բավարարում են անգամ քմահաճ կանանց պահանջները
:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Այս
տարվա ձմռանը հաճելի ու տաք օրեր անցկացնելու համար դիզայներներն առաջարկում են դեկորատիվ
տարրերով հարուստ կաշվե հետաքրքիր
բաճկոններ, որոնք առանձնանում են ձևվածքի ու ոճի բազմազանությամբ : Այս անգամ ոճաբանները
մեծ ուշադրություն են դարձրել փոքր դետալներին : Այդ պատճառով, բաճկոն ընտրելիս շատ
կարևոր է և անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դարձածալերի ու գրպանների ձևին, գոտու
և կոճակների դիրքին : Այս ամենը հաշվի առնելու դեպքում առանց դժվարության կարելի է
ընտրել համապատասխան բաճկոնը : Իհարկե, հայտնի դիզայներների այս տարվա հավաքածուներում
ներկայացված կաշվե բաճկոնների բոլոր տարբերակներներն էլ ակտուալ են և մեծ պահանջարկ
են վայելում : Միակ փոփոխությունն այն է, որ այդպիսի բաճկոնները դադարել են լինել սպորտային
ոճի մշտական հագուստը, ի շնորհիվ կանացի ու ոճային տարբերակների ի հայտ գալուն :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Այսօրվա
բաճկոնների շատ տեսակներ արտաքինից վերարկու են հիշեցնում և հենց դրանից են օգտվում
ոճաբաններն ու դիզայներները`իրենց հավաքածուների համար ստեղծելով անկրկնելի կանացի
բաճկոններ : Ինչպես և անցած տարի, այս տարի ևս ձմեռային բաճկոնները բավական լայն
ու հաստ են, սակայն առկա են նաև մարմինը գրկող, նեղ տարբերակներ, որոնք շահավետ կերպով
ընդգծում են գեղեցկուհիների կազմվածքի առավելությունները : Ներկայացված բաճկոններից
շատերը միտված են ընդգծելու ուսերի գծերը` կամ նեղ ձևվածքի, կամ էլ ընդհակառակը, անհավանական
լայն ձևվածքի միջոցով, գունային տարբերակումների ու այլ դետալների օգնությամբ : Հիմնական
բաղադրիչներից մեկը, որը հաճախ օգտագործվում է նման դեպքերի համար, մորթյա ներդիրն
է : Իհարկե, ամենևին նշանակություն չունի այն արհեստական է, թե բնական : Գլխավոր նախապայմանն
այն է, որ այն իր գույնով պետք է տարբերվի հիմնական կտորից :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Դիզայներներն
օգտագործում են մորթին նաև բաճկոնների
գրպանները, օձիքները և գլխարկերը ձևավորելու համար : Հատկապես վերջինի վրա նրանք հատուկ
ուշադրություն են դարձնում, քանի որ մորթյա գլխարկը ոճային է և տաք հատկապես շատ ցուրտ
ձմռանը : Այն նաև հնարավորություն է տալիս գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հմայիչ
ու կանացի տեսք ունենալ ցանկացած հանգամանքում : Այս ձմռան համար ոճաբաններն առաջարկում
են նաև ձեռք բերել ¾ թևերով բաճկոններ, որոնք
անպայման պետք է կրել կաշվե երկար կամ գործած ձեռնոցների հետ :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox
#yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment