Tuesday, October 20, 2015

Գրասենյակային նորաձևություն

Ընդունված է համարել, որ գործնական ոճը ենթադրում է ինչ-որ պաշտոնական, զուսպ ու ձանձրալի հագուստի տեսակ, չէ՞ որ գործնական զգեստապահարանի օգնությամբ, կինը պետք է փոխհատուցի իբրև թե նրան պակասող գծերը` ինքնավստահություն, կոպտություն, անալիտիկ միտք : Հենց այդ հատկանիշների միջոցով է, որ տղամարդիկ սովոր են վարել իրենց բիզնեսը, իսկ հակառակ սեռի ներկայացուցիչներն, այս դեպքում, նրանց կողմից չեն ընդունվում որպես իրենց հավասար գործընկեր կամ մրցակից : Yadox-ը պատրաստ  է ձեզ ներկայացնել իր գործնական նորաձև հագուստների մեծ տեսականին, որպեսզի ձեր առօրյան դառնա հաճելի ու օգտակար : Չնայած մեր օրերում տիրող իրավունքների հավասարությանը` որոշակի խտրականություն ամեն դեպքում նկատվում է : Եվ կանացի հագուստի գործնական ոճը գալիս է մասամբ վերացնելու այդ երևույթը` առավելագույնս թաքցնելով բնության կողմից շնորհված կանացիությունը և սեքսուալ գրավչությունը:  

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Դա վերաբերում է ոչ միայն հագուստին, այլ նաև դիմահարդարմանն ու սանրվածքին, ինչպես նաև տարբեր աքսեսուարներին, որոնք կանայք օգտագործում են իրենց կերպարը կերտելիս : Գործնական ոճի հագուստներ ասելով պետք է հասկանալ ոչ միայն գրասենյակային զուսպ ու խիստ ոճի հանդերձներ, այլ նաև ուսանողների ու բարձր դասարաններում սովորող դպրոցականների հագուստները, ովքեր արդեն չեն կրում դպրոցական համազգեստ, բայց ազատ ոճով նույնպես չեն կարող հագնվել : Հագուստի գրասենյակային ոճը պարտադիր է ուսուցիչների, քաղաքացիական ծառայողների և համալսարանի դասախոսների համար : Մի խոսքով, դա նորաձևության առավել մեծ տարածում ունեցող միտումներից մեկն է : Իրականում, կանացի գործնական հագուստները ոչ մի դեպքում չեն վերացնում կանացիությունն ու հրապուրանքը, սակայն գործնական հանդիպումների գնալիս պետք է ամեն դեպքում բացառել անկեղծությունը, զգացմունքայնությունն ու սիրախաղը :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Այս ամենի հետ մեկտեղ, այնուամենայնիվ, կինը պարտավոր չէ կրել բացառապես խիստ ոճով տաբատով կոստյումներ : Մանավանդ, որ այս տարվա համար հայտնի մոդելավորողներն ստեղծել են այլ հետաքրքիր տարբերակներ, որոնք միանգամից մեծ տարածում են գտել գրասենյակային ոճի սիրահարների շրջանում : Զգեստ-սարաֆաններն, օրինակ, ունեն ձիգ, ուղիղ կտրվածք, լավ են նստում ցանկացած կազմվածքին և վիզուալ ավելի նրբագեղ են դարձնում կնոջը` ի շնորհիվ ձևվածքի ուղղահայաց գծերի : Նման սարաֆանի համար հեշտությամբ կարելի է գտնել համապատասխան բլուզ կամ վերնաշապիկ : Այնպես որ, բավական է զգեստապահարանում ունենալ թեկուզ մեկ մոխրագույն կամ սև գործնական ոճի սարաֆան և այն ամեն օր կրելով պարբերաբար փոխել վերնաշապիկը` կախված հանգամանքներից կամ ձեր տրամադրությունից :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Փողկապով զգեստներն այս սեզոնի իսկական հիթն են դարձել : Իհարկե, պարտադիր չէ, որ փողկապը լինի տղամարդու ոճով : Այն կարող է կարված լինել նուրբ, փափուկ կտորներից` լինելով օձիքի շարունակությունը : Փողկապի ուղղահայաց գծերը վիզուալ ավելի բարեկազմ են դարձնում մարմինը` մի փոքր ավելի բարձրահասակ դարձնելով իր տիրուհուն : Բացի այդ, փողկապը միշտ գործնական տեսք է հաղորդում հագուստին : Ժապավեններով զգեստները հանդիսանում են փողկապով զգեստների ավելի մեղմ տարբերակները և ստեղծված են այն կանանց համար, որոնք խուսափում են շատ խիստ գրասենյակային ոճից: Ժապավենները կարող են ունենալ զգեստի գույնը կամ կոնտրաստային երանգներ, խոշոր կամ փոքրիկ : Ամեն դեպքում, նման զգեստին այլ զարդեր կամ աքսեսուարներ հարկավոր չեն :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment