Tuesday, November 3, 2015



Չերրուտի զգեստները` նորաձևության թրենդ

Այս իտալական ապրանքանիշը վաղուց դարձել է ժամանակակից գործնական նորաձևության դասական ուղղությունը: Այն ստեղծվել է գործնական ոճում թարմություն մտցնելու համար: Չերրուտի օծանելիքները տասնամյակներ շարունակ չեն կորցնում իրենց արդիականությունը: Պատճառն այն է, որ նրանք հավասարապես համապատասխանում են ինչպես ռոմանտիկ աղջիկներին, այնպես էլ գործնական կանանց: Իսկ Չերրուտի զգեստները կրկին ակտուալ են և իրենց տեղն են զբաղեցնում ժամանակակից նորաձևության մեջ: Նրանք ոչ միայն հիանալի համադրվում են նորաձև կոշիկների տարբեր տեսակների հետ, այլ նաև իրենց մեջ ներառում են գործնական ոճի ժամանակակից մեկնաբանությունը` դրան ավելացնելով մի փոքր ռոմանտիկություն: Գտեք Yadox-ի զգեստների անսահման մեծ տեսականու մեջ ձեր նախընտրած չերրուտի զգեստը և անցկացրեք հաճելի պահեր գեղեցիկ հանդերձներով:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Չերրուտի զգեստի անվիճելի առավելություններից մեկն այն է, որ այն թույլ է տալիս ստեղծել մի շարք կերպարներ` թեթև երիտասարդականից մինչև խիստ գործնական: Այն շատ տեղին կլինի և գրասենյակում և ռեստորանում, և համալսարանում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի հետ է այն համադրվում: Ինչպիսի՞ն են լինում չերրուտի զգեստները: Գրեթե բոլոր չերրուտի զգեստների ներքևի հատվածը ուղիղ է, իսկ վերևի մասը` փակ: Որոշ տեսակներ կրծքավանդակի մասում ավելի նեղ են, իսկ ներքևի հատվածում միևնույն է դառնում են ուղիղ և հավասար: Զգեստի այս տարբերակը կատարյալ է հատկապես այն կանանց համար, որոնք մի փոքր գեր են, իսկ այս տեսակը մի քիչ ազատություն է ավելացնում խիստ, դասական ոճին: Հետաքրքիր են վառ, ծաղկային նախշերով և մի գույնից մյուսը կտրուկ անցումներով նորաձև չերրուտի զգեստները:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Կարելի է հանդիպել լուսանկարչական պատկերներով չերրուտի զգեստներ, որոնք հիանալի համադրություն են կազմում պիջակների հետ` ստեղծելով ժամանակակից, ոչ խիստ կերպարներ: Դրանք կարող են լինել, ինչպես գործնական, այնպես էլ ռոմանտիկ: Կան նաև այնպիսի տարբերակներ, որոնք պատրաստված են զգեստի ներքևի հատվածի նորաձև շեշտադրությամբ: Նման զգեստը գոտկատեղի հատվածում նեղացված չէ, ինչը թույլ է տալիս թաքցնել գոտկատեղի բացակայությունը և ոչ մեծ փորը: Նման զգեստը հիանալի տարբերակ է նաև հղի կանանց համար: Չերրուտի զգեստին արժե, որ ուշադրություն դարձնեն նաև այն աղջիկները, որոնք ցանկանում են կանացի ու նորաոճ տեսք ունենալ: Սպիտակ բարձրակրունկ կոշիկների և վառ ականջօղերի հետ համադրելով` դուք կարող եք ստանալ շատ կանացի ու ոճային կերպար:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Միագույն չերրուտի զգեստներն առաջին հայացքից խիստ են ու միատեսակ, սակայն իրականում դա այդպես չէ և դրանք կարելի է վերածել անփոխարինելի բազային հագուստների ինչպես գործնական խիստ կերպար ստանալու, այնպես էլ երիտասարդական ոճ ստեղծելու համար: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի հետ եք այն համադրում: Չարրուտի զգեստը հանդուգն տեսք կունենա ջինսե բաճկոնների հետ և, ընդհակառակը, խիստ` գործնական պիջակների ու ժակետների հետ: Այդ պատճառով, միագույն չերրուտի զգեստը հիանալի բազային իր կդառնա գրասենյակային հագուստի, ժամադրության գնալու և ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար: Ժամանակակից չերրուտի զգեստների շարքում կարելի է գտնել նույն ձևվածքի, բայց տարբեր գույների զգեստներ` սպիտակից մինչև սև: Թեթև ամառային չերրուտիները կարելի է կրել վառ գույների, բաց կոշիկների ու աչքի ընկնող զարդերի հետ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment