Thursday, October 22, 2015

Աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույները

Այս անգամ Yadox-ը պատրաստել է ձեզ համար այս սեզոնի ամենից ակտուալ գույների ակնարկը : Ինչպես երևում է, «քաղցր» պաստելային գույներին փոխարինելու է եկել աշնանային անտառի ազնվական ներկապնակը : Ժամանակակից դիզայներները շեշտը դնում են կանաչի, կարմիրի, շագանակագույնի և մոխրագույնի հագեցած երանգների վրա : Հաշվի առնելով մինիմալիստական մոտիվները` նրանք առաջարկում են ոտքից գլուխ հագնել ընդամենը մի գույնի հագուստներ, օրինակ` սպիտակ, սև կամ մոխրագույն : Բայց դա ամենևին չի նշանակում, որ ողջ սեզոնի ընթացքում պետք է հրաժարվել վառ գույներից: Ալ կարմիրը, վարդագույնը կամ մանուշակագույնը պարզապես ստեղծված են վառ շեշտադրումներով կերպարներ ստանալու համար :

Լուսանկարի աղբյուրը`Yadox

Մուգ կանաչը, թերևս, համարվում է ամենից աշնանային գույնը, որը, թվում է, թե միշտ ներկա է բոլոր սեզոնների նոր հավաքածուներում : Սակայն, այս անգամ, այն իսկապես կարող է կրել աշնան ամենագլխավոր գույնը տիտղոսը : Կապույտի մուգ երանգներով կաշվե և բրդյա զգեստներպիջակներ, ջինսեր, վերարկուներ և բաճկոններ կարելի է հանդիպել շատ հայտնի մոդելավորողների այս տարվա նոր հավաքածուներում : Նրանք խորհուրդ են տալիս, որ յուրաքանչյուր կին աշնանային զգեստապահարանում ունենա գոնե մեկ մուգ կանաչ գործած հագուստ, որը հիանալի համադրվում է ջինսերի, կաշվե և այլ կտորներից պատրաստված հանդերձների հետ : Դարչնագույնի երանգները կարելի է իդեալական կերպով համադրել տաք գույների հետ: Դրանք շատ համապատասխան են 70-ական թվականների ոճով նորաձև կերպարներ ստեղծելու համար : Արժե հատկապես ուշադրություն դարձնել դարչնագույն երանգներով բրդյա և թավշյա հագուստների ու կոշիկների վրա, որոնք այս տարվա նոր հավաքածուներում առավել շահավետ դիրքերում են :

Լուսանկարի աղբյուրը`Yadox

Կարմիր գույնի երանգներն, իհարկե, միանգամից են գրավում իրենց ինքնատիպությամբ : Դրանք շատ ներդաշնակ են և կատարելապես համապատասխանում են աշնանային զգեստապահարանին : Կախված գործվածքից` կարմիրի երանգները հանգիստ համադրվում են տարբեր գույների հետ` միևնույն ժամանակ ընդգծելով կարմիրի ազնվական երանգը : Կարմիր գինու գույնը արժեքավոր կլինի հատկապես այն կանանց համար, ովքեր դեռ պատրաստ չեն իրենց զգեստապահարանը համալրելու վառ կարմիր գույնի հագուստներով, սակայն ցանկանում են իրենց կերպարում որոշակի փոփոխություններ մտցնել : Ի դեպ, կարմիր գինու գույնը հիանալի փոխարինում է շագանակագույնին : Շատ առաջատար դիզայներներ այս աշնանը իրենց հավաքածուներում մեծ տեղ են տվել հենց այդ հետաքրքիր երանգին : Իսկ ճակատագրական կանայք խենթանում են ալ կարմիրի համար : Ոճաբանները նրանց համար էլ են անակնկալներ արել և առաջարկում են ձեռք բերել կարմիրի վառ երանգներով խիստ ոճի զգեստներ, տաբատով կոստյումներ և այլ հագուստներ : Նոր հավաքածուներում հետաքրքիր հագուստներ կան նաև ծովային կապույտ գույնով :

Լուսանկարի աղբյուրը`Yadox

Մուգ կապույտի հագեցած երանգները, որոնք բնորոշ են նավատորմի աշխատողների համար, այս տարի կարող են համարվել բազային հագուստների հիմնական գույներ : Դիզայներներն այն առաջարկում են որպես այընտրանք բոլոր նրանց, ովքեր հոգնել են կրել սև գույնի հագուստներ : Կապույտի երանգներով յուրօրինակ հագուստներ կարելի է գտնել գրեթե բոլոր հայտնի մոդելավորողների այս տարվա հավաքածուներում : Ինչպես երևում է, պաստելային գույներն աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը : Միայն երկնագույնն է, որ դեռ կարողանում է շահել որոշ դիզայներների սիրտը և մնալ նրանց հավաքածուներում :

Լուսանկարի աղբյուրը`Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment