Tuesday, November 10, 2015

Երեկոյան զգեստներ բարձրահասակ կանանց համար

Ժամանակակից նորաձևության աշխարհում երիտասարդ կանայք ու աղջիկները նախընտրում են կրել ավելի հարմարավետ ու հասարակ հանդերձներ: Լինեն դրանք շորտեր, բլուզներ կամ զգեստներ, ցանկացած հանգուստում կանայք ցանկանում են իրենց զգալ, նախ և առաջ, հարմարավետ: Բայց իրենց իրական կանացիությունն ընդգծելու համար շորտերն ու վերնաշապիկները բնականաբար այնքան էլ տեղին չեն: Իրենց ողջ հմայքը գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են ընդգծել միայն երեկոյան զգեստի միջոցով: Հենց երեկոյան զգեստները, թեկուզ մի երկուսը, պետք է անպայման լինեն յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում: Yadox-ի օգնությամբ դուք կհամալրեք ձեր զգեստապահարանը նորաոճ ու ինքնատիպ զգեստներով: Բարձրահասակ աղջիկների համար նախատեսված երեկոյան զգեստները սազու՞մ են արդյոք նրանց: Երբեմն որոշ աղջիկներ կարծում են, որ նման զգեստներն իրենց համար չեն, որ դրանք վիզուալ ավելի բարձրահասակ են դարձնում իրենց, քան պետք է:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Իհարկե, դա սխալ կարծիք է: Կարևորը ոչ թե հասակն է, այլ ճիշտ զգեստ ընտրելու ունակությունը, որպեսզի զգեստը լինի կազմվածքին համապատասխան և հարմար լինի կոնկրետ միջոցառմանը կրելու համար: Եթե պետք է ընտրել զգեստ աշխատանքի գնալու համար, այսինքն, եթե անհրաժեշտ է ամենօրյա զգեստ, ապա այն պետք է լինի զուսպ, ոչ ճչացող գույներով և ոչ շատ բաց, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին և միևնույն ժամանակ կթաքցնի աղջկա չափազանց բարձր հասակը: Իսկ ահա երեկոյան զգեստը բարձրահասակ աղջիկների համար, դա բոլորովին այլ հարց է: Այս դեպքում զգեստը կարող է լինել շատ վառ գույների, մեջքի հատվածը բաց: Հիանալի տեսք է հաղորդում բարձր գոտկատեղով կամ ծնկից վերև երկարություն ունեցող երեկոյան զգեստը:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ինչ վերաբերում է աքսեսուարներին, ապա բարձր գոտկատեղով զգեստներին հիանալի համադրություն կլինի լայն գոտին ու զգեստի երանգին համահունչ վզնոցները: Ընդ որում, գոտին ամրացնող մասը չպետք է լինի վառ գույնի: Բացի այդ, երեկոյան զգեստին գերազանց լրացում է նրբագեղ պիջակը և էլեգանտ կոշիկները: Բարձրահասակ աղջիկներին ցնցող տեսք են հաղորդում ծնկից բարձր երկարություն ունեցող երեկոյան զգեստները: Իհարկե, խոսքն այն աղջիկների մասին է, որոնք ունեն իդեալական ուղիղ և գեղեցիկ ոտքեր` հարթ մաշկով և ցելյուլիտի բացակայությամբ: Ռեստորանի, սրճարանի և կորպորատիվ երեկոյի համար երեկոյան զգեստ ընտրելիս` բարձրահասակ աղջիկները հանգիստ կարող են ազատություն տալ իրենց անսահման երևակայությանը: Բայց միևնույն ժամանակ, երեկոյան զգեստը, բարձր նորաձևությունը թաքցնում են իրենց մեջ շատ վտանգներ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Եվ որո՞նք են այդ վտանգները: Այսպիսով, բարձրահասակ աղջիկները ոչ մի դեպքում չպետք է կրեն միագույն, մինչև գետին ձգվող զգեստներ: Հատկապես եթե ամբողջական կտրվածք ունեցող տարբերակ է: Գեղեցիկ կազմվածքով աղջիկներին ավելի համապատասխան են վառ գույներով, մանր նկարներով երեկոյան զգեստներ, ինչպես նաև գծավոր կամ շերտավոր կտորներից կարված զգեստներ, բայց միայն այն տարբերակները, որոնցում շերտերը կտորի վրա հորիզոնական ուղղություն ունեն: Բարձրահասակ աղջիկները պետք է իմանան, որ ինչքան շատ են զգեստի վրա հորիզոնական հատվածները, այնքան ընդհանուր պատկերն ավելի ներդաշնակ է: Իսկ նրա կրողը ավելի հմայիչ տեսք ունի: Ընդհանրապես, մենք երեկոյան զգեստների կարիքը հազվադեպ ենք ունենում: Եվ չնայած հագուստի այդ տեսակը հաճախ չի կիրառվում, ամեն դեպքում այն անպայման պետք է լինի զգեստապահարանում:  

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment