Thursday, November 26, 2015

Մի ուսը բաց նորաձև զգեստներ

Մեկ ուսը բաց կարող է լինել ցանկացած զգեստ, որի փակ ուսի մասը կարող է լինել կարված տարբեր լայնության կտորներից: Դրանք կարող են լինել հաստ կամ բարակ և միանալ զգեստի վերևի հատվածի հետ: Չնայած այն համգամանքին, որ նման զգեստների մեծ մասը լինում են առանց թևերի, իրականում դրանք հանդիպում են նաև երկար, կարճ կամ երեք քառորդ թևքերով: Այդ ոճի զգեստները թույլ են տալիս իրենց երջանիկ տիրուհիներին ի ցույց դնել իրենց գեղեցիկ ուսերը, ըստ այդմ չլինելով չափից դուրս գռեհիկ: Չէ՞ որ, որպես կանոն, նման զգեստները կարող են կատարյալ լինել ինչպես երեկույթների գնալու, այնպես էլ առօրյայում կրելու համար: Այնպես որ, այցելեք Yadox օնլայն խանութ և ձեռք բերեք ամենից նորաոճ բաց ուսով զգեստները:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Մի ուսը բաց զգեստների համար նախատեսված չեն ավանդական կտրվածքները: Դեկոլտեի ձևը որոշվում է հաշվի առնելով թևքերի ձևը: Եվ քանի որ, գոյություն ունեն այդպիսի զգեստների մեծ թվով տարբերակներ, ցանկացած տեսակի կազմվածք ունեցող կին կարող է իրեն թույլ տալ կրել մի ուսը բաց զգեստներ: Իհարկե, այստեղ որոշակի բացառություններ կան: Խոշոր կազմվածքով կանանց խորհուրդ է տրվում զերծ մնալ այդպիսի զգեստ գնելուց և դիտարկել այլ տարբերակներ, քանի որ բաց ուսով զգեստները ավելի կգիրացնեն նրանց: Եթե դուք որոշել եք անպայման ձեռք բերեք բաց ուսով զգեստ, ապա պետք է հաշվի առնեք մի շարք գործոններ: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գոտկատեղի դիրքի, ձևվածքի վրա, ինչպես նաև գործվածքի վրա, որն օգտագործվել է զգեստը կարելիս: Պետք չէ մոռանալ նաև համապատասխան ներքնազգեստի մասին, որպեսզի զգեստի տեսքը կատարյալ լինի:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Այդ ամենը կօգնի գեղեցիկ կանանց պարզապես հիանալի տեսք ունենալ մի ուսը բաց զգեստով: Այդ զգեստը շեղում է ուշադրությունը մարմնից և կենտրոնացնում է այն պարանոցի և ուսերի հատվածին: Ահա թե ինչու այդպիսի զգեստները սազում են գրեթե բոլոր կանանց: Սակայն, որպեսզի դուք հաջողությամբ ընդգծեք ձեր գեղեցիկ ուսերը, պետք է ճիշտ ընտրեք զգեստի երկարությունը և գոտկատեղի գիծը, որը համապատասխան կլինի հենց ձեր կազմվածքին: Այն կանայք, որոնք ունեն նեղ ուսեր և լայն ոտքեր ու գոտկատեղ, զգեստ ընտրելիս, պետք է այնպես անեն, որ ուշադրությունը կենտրոնացնեն ուսերի ու պարանոցի վրա: Եվ հենց դա է պատճառը, որ մեկ ուսը բաց զգեստները նրանց համար լավագույն տարբերակներն են:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Մարմինը գրկող կամ գոտկատեղի հատվածում նեղացող բաց ուսով զգեստները ընդգծում են ողջ կազմվածքը: Սակայն, պետք է ուշադրություն դարձնել, որ վերևի հատվածում զարդերով համալրված զգեստները ոչ այնքան լավ տարբերակ են խոշոր կազմվածքով կանանց համար: Երկար զգեստի ընտրությունը, անկասկած, կնպաստի նրան, որ ոտքերը վիզուալ ավելի բարակ կերևան և կընդգծի ընդհանուր կազմվածքի համաչափությունը: Ատլետիկ կազմվածք ունեցող կանանց համար տեղին կլինեն գոտկատեղի հատվածը ընդգծող զգեստները: Բարեկազմ կանայք հանգիստ կարող են նաև նախապատվությունը տալ ծավալուն կամ ծալքերով կիսաշրջազգեստներ ունեցող բաց ուսով զգեստներին: Ավելի շատ հստակություն մտցնելու համար ճիշտ կլինի այդ ամենին ավելացնել նաև գոտի: Իսկ խուսափել պետք է բարձր գոտկատեղով զգեստներից:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment