Ինչպես ստեղծել բազային զգեստապահարան
Ստեղծեք ձեր անձնական բազային զգեստապահարանը` կրճատելով հանդերձների քանակը և համալրելով այն ամենից անհրաժեշտ իրերով: Վայելեք այն առավելությունները, որ տալիս է բազային զգեստապահարանը և նրա այսպես կոչված փիլիսոփայությունը` «ավելի քիչ – ավելի լավ». Դուք ձեր նպատակին հեշտությամբ կհասնեք հատկապես այն դեպքում, եթե օգտվեք Yadox օնլայն խանութի հարուստ ու բազմազան տեսականուց: Այն միշտ թարմացվում է ու հասանելի է ցանկացած ժամանակ: Երիտասարդ տղաները սիրում են սպորտ, իսկ աղջիկները` գնումներ կատարել: Ահա թե ինչպես է ստեղծված աշխարհը: Չկա ոչինչ ավելի լավ, քան վազել մի խանութից մյուսը` հագուստի, կոշիկների ու ձեր սիրելի կոսմետիկ միջոցների ամբողջական փաթեթներով բեռնված: Բայց եթե անկեղծ լինենք, պետք է ասենք, որ երբեմն մենք չափն անցնում ենք:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Մենք երբեք չենք դադարում գնումներ կատարել: Մեր պահարանները գերծանրաբեռնված են, բայց մենք միևնույն է, չգիտենք, թե ինչ հագնենք: Շատ հաճախ մենք գնում ենք իրեր միայն նրա համար, որ չենք կարողանում դիմակայել զեղչերի գայթակղությանը կամ նրա համար, որ տեսնում ենք, թե այն ինչպես է սազում մի անծանոթի: Եվ ավելորդ է անգամ խոսել այն իրերի մասին, որոնք գնվում են «ամեն դեպքում»: Այդ իրերի մեծ մասը մենք նույնիսկ մեկ անգամ չենք կրում և դրանցից շատերի վրա անգամ պահպանվում են պիտակները: Ժամանակն է փոխել ինչ-որ բան: Եվ այդ փոփոխության անունը բազային զգեստապահարան է: Բազային զգեստապահարանը դա մինի-զգեստապահարանն է` բաղկացած 12-40 անհրաժեշտ իրերից, որոնք հանդիսանում են դասական ու ունիվերսալ իրեր: Դրանք խառնելով ու համադրելով` մենք կարող ենք ստանալ մեծ թվով բազմազան կերպարներ:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Այն փաստը, որ ձեր զգեստապահարանում միայն 12 իր կա, առաջին հերթին, կարող է տարօրինակ հնչել, բայց պետք չէ վախենալ: Եթե դուք իսկապես պատրաստ եք փորձել ինքներդ ձեզ և փոփոխություններ կատարել, ապա դա իսկական մարտահրավեր կլինի ձեզ համար: Այս սարսափ առաջացնող թվի հետ համեմատած, մնացած ամեն ինչ, ինչ վերաբերում է բազային զգեստապահարանին, պարզապես ֆանտաստիկա է: Ձեր զգեստապահարանը վերջապես մաքուր կլինի և այնտեղ այլևս չի տիրի խառնաշփոթը, այլևս չեն լինի հին հագուստներ, որոնք ուղղակի դրված են այնտեղ և նրանց միակ առաքելությունը իրենց վրա փոշի հավաքելն է: Միայն այնպիսի իրերի ձեռքբերումը, որոնց կարիքը դուք իսկապես ունեք, կօգնի գտնել կամ ստեղծել ձեր սեփական ոճը և կոգեշնչի ստեղծագործել, ստեղծել ինքնատիպ կերպարներ: Ի վերջո, դա կխնայի ձեր ժամանակը և գումարը, դուք թեթևություն կզգաք և հագուստի հետ կապված սթրեսային իրավիճակները կնվազեն:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Բազային զգեստապահարան ստեղծելու հաջողության բանալին մանրակրկիտ պլանավորումն է: Դուք պետք է ընտրություն կատարեք` հաշվի առնելով ձեր կենսակերպը, աշխատանքը և սովորույթները: Այդ ընտրությունն ավելի հեշտացնելու համար պետք է կազմել երկու ցուցակ: Առաջինում գրեք բոլոր իրադարձություններն ու հատուկ առիթները, որոնց պետք է ներկա լինեք ամբողջ շաբաթվա ընթացքում: Երկրորդ ցուցակում գրեք այն հանդերձների ցանկը, որոնք ձեզ պետք կգան այդ իրադարձություններին մասնակցելու համար: Այդպիսով, դուք ավելի հստակ պատկերացում կունենաք այն մասին, թե կոնկրետ ինչպիսի իրեր պետք է տեղ գտնեն ձեր զգեստապահարանում:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :




No comments:
Post a Comment