Friday, November 27, 2015

Ինչպես թարմացնել աշխատանքային զգեստապահարանը

Ձեր զգեստապահարանը լի է բազմազան հանդերձներով, բայց դուք չգիտեք ի՞նչ հագնեք: Այդ դեպքում այս խորհուրդները հենց ձեզ համար են: Հետևելով Yadox-ի տված այս պարզ խորհուրդներին` դուք այլևս ստիպված չեք լինի ծախսել ձեր ողջ կարողությունը գրասենյակային դրես-կոդի պահանջներին համապատասխան ձեր զգեստապահարանը թարմացնելու համար: Չկա ոչինչ ավելի վատ, քան հագուստներով ծանրաբեռնված զգեստապահարանն է: Կարելի է ժամերով կանգնել բաց դռներով պահարանի առջև և այդպես էլ չգտնել աշխատանքի գնալու համար հարմար հագուստ: Իսկ ամենաահավորն այն է, որ պետք է շտապել աշխատանքից չուշանալու համար: Նման դեպքերում ժամանակը և համբերությունը բնականաբար լավագույն օգնականները չեն: Իսկ երբ ձեր ընտրած հագուստների համադրության մեջ անհամատեղելիություն կա, ամբողջ օրը կարող է փչանալ հենց սկզբից:

Լուսանկարի աբյուրը` Yadox

Ամեն դեպքում, անհանգստանալու կարիք չկա, ձեր զգեստապահարանի համար դեռ ամեն ինչ կորած չէ: Այստեղ դուք կգտնեք պարզ, բայց արդյունավետ խորհուրդներ, որոնց հետևելով դուք առանց որևէ դժվարության կկարողանաք թարմացնել ձեր զգեստապահարանը: Եվ այս անգնահատելի խորհուրդները միայն ձեզ համար են: Հանեք բոլոր իրերը զգեստապահարանից, իսկ հետո երեկույթ կազմակերպեք: Դուք ավելի ոճային ու գեղեցիկ տեսք կունենաք, եթե դեն նետեք զգեստապահարանի այն իրերը, որոնք երբեք չեք կրում: Ծայրահեղ դեպքում, տվեք դրանք նրանց, ովքեր ունեն դրանց կարիքը: Շատ դժվար է փորձել կատարյալ տեսք ունենալ ամեն օր` աշխատանքի գնալիս: Մեծ ջանքեր են պահանջվում նաև գրասենյակային հագուստներից գեղեցիկ կերպար ստանալու համար: Սակայն մի շտապեք եզրակացություններ անել, քանի որ վերը նշված խորհուրդը վերաբերում է նաև գործնական հանդերձներին:

Լուսանկարի աբյուրը` Yadox

Զգեստապահարանի իրերը դասավորելն ու տեսակավորելը իսկապես միակ ճանապարհն է մոտիկից ծանոթանալու այն «կմախքներին», որոնք բնակվում են ձեր պահարանում, որի մեղավորն, ի դեպ, միայն դուք եք: Այնպես որ, կարևոր չէ, թե որքան խորը դուք կներթափանցեք ձեր զգեստապահարանի մեջ, անպայման արեք դա: Դուրս բերեք զգեստապահարանից բոլոր իրերը և գնահատեք այն, ինչ տեսնում եք ձեր առջև: Փորձեք բոլոր հանդերձները: Ընդ որում, աշխատեք որքան հնարավոր է ազնվորեն գնահատել ձեր արտաքին տեսքը: Մի պահ մոռացեք շողոքորթության մասին: Ողջամտորեն գնահատեք ձեզ և ձեր կազմվածքը: Այս դեպքում հիմնական կանոնը, որը պետք է հիշել այն է, որ եթե դուք մեկ տարի չեք կրել հագուստը, քիչ հավանական է, որ դուք դեռ կվերադառանաք դրան: Միգուցե, ևս մեկ անգամ փորձեք այն և նորից կախեք զգեստապահարանում, որպեսզի էլի մեկ տարի մոռանաք նրա գոյության մասին:

Լուսանկարի աբյուրը` Yadox

Հավաքեք ձեր հին հանդերձները և օպտիմալ լուծում գտեք դրանց համար: Ընտրեք այն իրերը, որոնք ցանկանում եք տալ կարիքավորներին: Խոսեք ձեր ընկերուհիների հետ, պատմեք նրանց ձեր մտադրությունների մասին: Նրանք նույնպես կվարակվեն ձեր ոգևորվածությամբ և նույնպես կվերանայեն իրենց զգեստապահարանները: Կամ գոնե կարգի կբերեն դրանք: Հետո հրավիրեք նրանց հանդերձների փոխանակման հանպատրաստի երեկույթի: Նման երեկույթը դուր կգա հատկապես ձեր այն ընկերուհիներին, որոնք տարված են շոփինգով: Բացի այդ, դուք ձեռք կբերեք իրեր, որոնց համար մի դրամ անգամ չեք վճարի: Պետք է խոստովանել, որ միշտ հաճելի է տեսնել, թե ինչպես են ձեր հին իրերը նոր կյանք ստանում: Հավանաբար, դուք նույնպես ձեզ համար կգտնեք որոշ իրեր ձեր ընկերուհիների զգեստապահարաններից:

Լուսանկարի աբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment