Ինչ անել ավելի բարձրահասակ երևալու համար
Դուք մշտապես ձգտում եք բարձր, նրբագեղ մարմին ունենալ, որպեսզի ցանկացած հագուստ կրելիս դուք ձեզ ինքնավստահ ու լավ զգաք: Եվ դա բնական է: Yadox-ը իր խորհուրդներով
ու ամենատարբեր ոճերի ու ձևերի հագուստների անսահման մեծ տեսականիով կօգնի ձեզ լինել միշտ բարձրունքում
և կատարյալ տեսք ունենալ: Ցածր հասակը մշտապես ուղեկցվում է հագուստի ընտրության խնդրի
հետ, որն անծանոթ է գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնք, ընդհակառակը, օժտված
են բարձր հասակով: Անպիսի թրենդային հանդերձները, ինչպիսիք են մինչև գետին ձգվող զգեստները,
միջին երկարության կիսաշրջազգեստները կամ կարճ տաբատները, որպես կանոն, անհասանելի
են ցածր հասակ ունեցող գեղեցկուհիների համար: Սակայն, այն, որ դուք պարզապես ցածր հասակ
ունեք, ամենևին չի նշանակում, որ դուք չեք կարող կրել ժամանակակից թրենդային իրեր և
ունենալ հիանալի ոճ:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Գաղտնիքը կայանում
է նրանում, որ պետք է իմանալ, թե ինչպիսի հանդերձներ ընտրել հենց ձեր կազմվածքին համապատասխան:
Ցածրահասակ աղջիկները կարող են կրել գրեթե ամեն ինչ, ինչ որ կրում են բարձրահասակները,
պարզապես պետք է գտնել ճիշտ ոճը, որը սազում է և համապատասխանում է ձեզ: Պարզեք ինքներդ
ձեզ համար ձեր կազմվածքի տեսակը և ընտրեք հագուստներ
հենց այդ տեսակին հարմար: Աշխատեք կրել ճիշտ ձևվածք ունեցող տաբատներ: Տաբատի ձևը կարևոր
նշանակություն ունի այն դեպքում, եթե դուք ամեն կերպ ձգտում եք վիզուալ երկարացնել
ձեր սիլուետը: Լավագույն լուծում կլինի ընտրել այնպիսի տաբատներ, որոնք ուղիղ են կամ
լայնանում են ներքևի հատվածում, կամ լայն տաբատներ, որոնք այնքան երկար են, որ հասնում
են մինչև գետին: Կարևոր նախապայմաններից մեկն էլ այն է, որ նման տաբատները ավելի հարմար
կլինի կրել բարձր կրունկներով կոշիկների հետ:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Եթե որոշել եք կրել
մուգ գույների տաբատներ, համադրեք դրանք մուգ երանգի կոշիկների հետ և ընդհակառակը`
բաց գույնի տաբատները
պետք է կրել բաց գույնի կոշիկների հետ: Դա վիզուալ ավելի բարձրահասակ է դարձնում` չընդհատելով
ոտքերի գիծը: Չնայած նրան, որ գրված չէ, որ ցածրահասակ աղջիկները պետք է մշտապես կրեն
բարձրակրունկ կոշիկներ, այնուամենայնիվ, դա ամենաարդյունավետ միջոցն է` մի քանի սանտիմետր
շատ արագ կերպով ավելացնելու համար: Սակայն, ոչ բոլոր կոշիկներն են, իհարկե, ընդունակ
լուծելու այդ խնդիրը: Կոշիկների մի քանի տեսակներ կան, որոնք համապատասխանում են ցածրահասակ
աղջիկներին:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Պլատֆորմ կոշիկները
ցածր հասակով աղջիկների լավագույն ընկերներն են: Դրանք ոչ միայն մի քանի սանտիմետրով
կավելացնեն ձեր հասակը, այլ նաև հանդիսանում են ավելի հարմարավետ, քան սովորական բարձրակրունկ
կոշիկները: Պլատֆորմ
կոշիկները ավելի մեծ կայունություն են տալիս քան ավանդականները: Ավելի նպատակահարմար
կլինի, եթե դուք ընտրեք մեկ զույգ մարմնագույն պլատֆորմ կոշիկներ, որն ավելի մոտ կլինի
ձեր մաշկի գույնին և այդպիսով դուք ավելի մեծ արդյուքնի կհասնեք` վիզուալ երկարացնելով
ձեր ոտքերը: Բաց կոշիկները նույնպես ընդունակ են հրաշքներ գործել` ստեղծելով երկար,
չընդհատվող սիլուետ: Սակայն պետք է զգույշ լինել բաց կոշիկների ընտրության հարցում:
Պետք չէ կրել այնպիսի կոշիկներ, որոնք կոճերի հատվածում ունեն փոկեր: Դրանք կտրում
են սիլուետը սխալ տեղում և չեն տալիս անհրաժեշտ արդյունքը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment