Thursday, November 12, 2015

Ամանորյա մոտիվներով սվիտերներ

Օր օրի մոտեցող տոնի զգացողությունը չկորցնելու համար, ամանորյա տրամադրությունը պետք է ինչ-որ կերպ պահպանել: Իսկ ցանկացած Սուրբ Ծննդյան պատմություն սկսվում է փափուկ, հարմարավետ և տաք սվիտերից, իհարկե չմոռանանք նաև մեզ շրջապատող հարազատ ու բարի մարդկանց մասինԲացի նրանից, որ ամանորյա տոնին պատրաստվելիս պետք է ուղևորվել դեպի տարբեր խանութներ` նվերներ ընտրելու և տոնածառի համար խաղալիքներ գնելու, մեր բոլորիս ամենամեծ ցանկությունն է նաև այդ օրը տոնական ու շլացուցիչ տեսք ունենալ: Վստահեք Yadox-ին և նա  անկասկած կօգնի ձեզ այդ հարցում: Եվ եթե Նոր տարվան նախորդող գիշերը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց զարդարում են յուրահատուկ հանդերձներով, ապա դա ամենևին չի նշանակում, որ մենք չենք կարող սովորական օրերին ևս ինքներս մեզ մի քիչ երես տանք և կրենք տաք ու ինքնատիպ սվիտերներ` պահպանելով ամանորյա թեմատիկան:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Հատուկ երիտասարդ աղջիկների համար ժամանակակից դիզայներները ստեղծել են ոճային սվիտերներ, որոնք առանձնանում են իրենց ինքնատիպությամբ: Մեր օրերում ամանորյա սվետերները շատ ակտուալ են և այն կրելը դարձել է սովորական: Դրանք հատկապես ամանորյա և ընդհանրապես ձմեռային մոտիվներով գործած սվիտերներ են` ձյան փաթիլների, եղջերուների, զվարճալի թզուկների, Ձմեռ պապիկի, ձնեմարդու, ամանորյա տոնածառի, թեմատիկ գուլպաների կամ գլխարկի, ծաղկաշղթաների և տոնածառի խաղալիքների և այլ պատկերներով: Այդ նախշերը գեղեցկացնում են սվիտերները և բարձր տրամադրություն ստեղծում դրանք կրողի մոտ: Բացի այդ, ամանորյա սվիտերները կարող են հագեցած լինել գեղեցիկ թեմատիկ ասեղնագործ պատկերներով, յուրահատուկ նախշերով ու զարդերով: Մեքենայով կամ ձեռքով գործած հաստ սվիտերները շատ նուրբ են և լվանալուց դրանք կարող են կորցնել իրենց նախնական տեսքը: Նախշերի վրա կարող են ճեղքեր բացվել և փչացնել ողջ գեղեցկությունը: Այդ պատճառով նման սվիտերներն ավելի լավ է լվանալ ձեռքով կամ լվացքի մեքենայի ձեռքի լվացք ռեժիմով:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ամանորյա թեմատիկայով սվիտերները կարող են զարդարված լինել ուլունքներով, մետաղական գամասեղներով, մեծ կոճակներով և այլն: Կարող են կարված լինել նաև փոքրիկ զանգակներ: Բացի տոնին բնորոշ գրառումներից, կարելի է գտնել այնպիսի սվիտերներ, որոնք առանձնանում են թեմատիկ գրություններ կամ ամանորյա մաղթանքներ: Ինչ էլ որ լինի, ամանորյա մոտիվներով սվիտերը պետք է լինի վառ ու տպավորիչ, քանի որ այն թույլ է տալիս սուզվել առաջիկա տոնի դրական ու լուսավոր մթնոլորտի մեջ: Ամանորյա թեմատիկայով ամենատարածված սվիտերները համարվում են Ձմեռ պապիկի եղջերուների պատկերներով մոդելները: Ընդ որում, դրանք կարող են լինել ինչպես դասական, այնպես էլ մուլտիպլիկացիոն պատկերներով: Երբեմն կարելի է տեսնել այնպիսի սվիտերներ, որոնց վրա եղջերուի քիթը և եղջյուրները շատ մեծ են և դուրս են գալիս սվիտերի սահմաններից:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Հաճախ նման սվիտերների վրա կարելի է գտնել պիտակ, որի վրա գրվում է, թե ում համար է նախատեսված կամ ումից է այդ նվերը: Եթե դժվարանում եք Սուրբ Ծնունդի կամ Ամանորի նվեր ընտրել, գնեք տաք սվիտեր ամանորյա մոտիվներով: Այդպիսի նվերը ոչ միայն կջերմացնի ձմեռային ցուրտ ու մռայլ օրերին, այլ նաև տոնական անմոռանալի զգացողություն կպարգևի: Իսկ թե ինչի հետ կրել ամանորյա թեմատիկայուվ սվիտերները` որոշում ենք ինքներս, որովհետև դրանք քմահաճ չեն և համադրվում են շատ հագուստների հետ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment