Saturday, November 7, 2015

Ինչ կրել ծննդյան տարեդարձի գնալիս

Դուք հրավիրված եք ռեստորան ձեր հարազատներից կամ ընկերներից մեկի ծննդյան տարեդարձին մասնակցելու: Մօրերում դա նորմալ երևույթ է: Այսօր շատերն են նախընտրում գեղեցիկ առիթները նշել նման վայրերում: Ձեզ մնում է կողմնորոշվել, թե ինչ կրել երեկույթին պատշաճ կերպով ներկայանալու համար: Այդ խնդիրը հուզում է շատերին: Հատկապես երիտասարդ աղջիկները հաճախ են բախվում նման խոչընդոտի հետ: Շատերը նույնիսկ, չկարողանալով գտնել համապատասխան հանդերձ, հրաժարվում են մասնակցել ծննդյան երեկույթին: Պատկերացրեք, եթե դուք լինեիք հոբելյարի փոխարեն, հատկապես, եթե նա ձեր ամենամոտ ընկերուհին է, որին ձեր ներկայությունը շատ հաճելի է: Իսկ դուք առանց հարգելի պատճառի, որոշում եք նրան տխրեցնել: Իսկ նա ձեզ այնքան շատ էր սպասում…Դե ինչ, Yadox-ը ինչպես միշտ պատրաստակամ է օգնել ձեզ, որպեսզի դուք ունենաք գեղեցիկ տեսք, ձեզ վստահ զգաք և ապշեցնեք շրջապատին ձեր անկրկնելի երեկոյան զգեստով:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Իսկ ձեր զգեստապահարանում, անշուշտ, կա այն, ինչն իսկապես կարելի է կրել այդպիսի միջոցառման ժամանակ: Լավ փնտրելու դեպքում, բացի համապատասխան հագուստից, կարելի է գտնել նաև կոշիկներ և աքսեսուարներ, որոնք զգեստի հետ հիանալի համադրություն են կազմում: Կարևորն այն է, որ անմիջապես որոշումներ չկայացնեք, այսինքն չհրաժարվեք, առանց ստուգելու զգեստապահարանը և առանց վերլուծելու իրավիճակը: Եթե դուք բացառձակապես պատկերացում չունեք, թե ինչպես հագնվեք, կոնկրետ ինչ հագնեք այդ իրադարձությանը կամ  ինչից հրաժարվեք, ապա  արժե օգտվել հատուկ այդպիսի դեպքերի համար գոյություն ունեցող, զգեստի ընտրության կանոններից: Հենց այդ կանոններն էլ պետք է իմանա յուրաքանչյուր կին: Այսպիսով, ձեզ հրավիրել են ծննդյան հոբելյանին մասնակցելու, բայց դուք ընդհանրապես ժամանակ չունեք պատրաստվելու ինչպես հարկն է: Պետք չէ մտահոգվել և հրաժարվել հրավերքից:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նման իրավիճակից շատ հեշտ է ելք գտնել: Եթե ձեր աշխատանքը ուշ է վերջանում և ձեզ հաշված րոպեներ են մնում պատրաստվելու համար, այդ դեպքում ձեր գրասենյակային հանդերձը հանգիստ կարող եք վերածել տոնական հագուստի: Այն, ինչ անհրաժեշտ է, պետք է ընդամենը ավելացնել մի քանի ոճային աքսեսուար: Դա կարող է լինել ապարանջան, ականջօղեր և նույնիսկ վզնոց: Կարելի է օգտագործել վառ գույնի շարֆ կամ պարանոցի համար նախատեսված մետաքսե թաշկինակ, որը օրիգինալ տեսք կունենա, եթե այն բարդ հանգույցով կապեք պարանոցին: Իսկ եթե այնուամենայնիվ բավական ժամանակ ունեք, կարող եք հանգիստ զգեստ ընտրել ձեր զգեստապահարանից: Հանգիստ կարող եք վերցնել ձեր ինքնատիպ, դասական սև զգեստը:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Դասականը բոլոր ժամանակներում էլ շատ նորաձև է: Կրելով նման զգեստ և այն լրացնելով վառ աքսեսուարներով ու զարդերով, կարելի է գնալ հոբելյանական երեկոյի: Եվս մեկ կարևոր պայման էլ կա, որը պետք է հիշել. հյուրը չպետք է ավելի գեղեցիկ տեսք ունենա քան հոբելյարը: Ոչ, դա այն չէ, ինչ դուք մտածեցիք: Դա ամենևին չի նշանակում, որ դուք չպետք է գեղեցիկ տեսք ունենաք: Իհարկե, դուք նույնպես պետք է գրավիչ հագնված լինեք, բայց ոչ երբեք հանդուգն: Բացի այդ, ավելի լավ է հրաժարվել խիստ գործնական հագուստից, քանի որ այդ դեպքում բոլորը կաշխատեն խուսափել ձեզ հետ շփվելուց: Չէ՞ որ ձեր արտաքինը նրանց իրենց ղեկավարին կհիշեցնի` նույնքան գործնական ու խիստ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment