Ամենանորաձև միտումները
Այս տարվա աշնան բարձր նորաձևության ցուցադրությունները վաղուց ավարտվել են, սակայն նորաձևության մոլի սիրահար գեղեցկուհիները դեռ չեն կարողանում ուշքի գալ թրենդային հագուստների առատությունից: Հատկապես նորաձևության ոլորտում անփորձ աղջիկները դեռ չեն սովորել հարմարվել ու հանգիստ, առանց խուճապի կողմնորոշվել նորաձևության աշխարհում: Ստեղծագործական այդ քաոսը նրանց մոտ շփոթություն ու որևէ կոնկրետ ոճ գտնելու անկարողության զգացողություն է առաջացնում: Չէ՞ որ յուրաքանչյուր դիզայներ իր ձևով ու իր պատկերացումներով է ներկայացնում ընթացիկ սեզոնի տենդենցները:
Այնուամենայնիվ, երիտասարդ աղջիկները ջանք չեն խնայում ունենալ նորաոճ ու գեղեցիկ արտաքին: Այստեղ, թերևս, ամենադժվարն այն է, որ նրանք հանգիստ կարող են սխալվել իրենց կատարած ընտրության հարցում, քանի որ մի փոքրիկ դետալն անգամ, որը վաղուց կորցրել է իր արդիականությունը, կարող է հեշտությամբ փչացնել ողջ կերպարը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Այսպիսով, եթե դուք ցանկանում եք միշտ ունենալ ոճային ու անթերի արտաքին տեսք, ապա պարտավոր եք միշտ տեղյակ լինել յուրաքանչյուր սեզոնի թարմացումներին, որպեսզի ձեզ միշտ վստահ զգաք: Իսկ այդ հարցում ձեզ կօգնի ձեր հավատարիմ բարեկամ Yadox օնլայն խանութը, որը մշտապես թարմացնում է իր անսահման մեծ ու բազմազան տեսականին և այն համալրում նորաձև ու ինքնատիպ իրերով, որոնք կարող են տեղ գտնել ձեր զգեստապահարանում: Ամենևին պարտադիր չէ փորձել իրականացնել բոլոր դիզայներական մտահղացումները: Սկզբում Նյու-Յորքի նորաձևության շաբաթն էր, հետո Լոնդոնի, Միլանի և վերջապես, Փարիզի: Եվ նրանց միջև ընկած ժամանակահատվածն ընդամենը մեկ ամիս էր: Անհնար է հետևել բոլոր նրբություններին: Եվ դա ամենևին պարտադիր էլ չէ: Չէ՞ որ նորաձևության հարթակների որոշ հանդերձներ բոլորովին տեղին չեն առօրյայում կրելու համար. Օրինակ, լրիվ բաց կամ կուրծքը հազիվ ծածկող հագուստները: Եվ ընդհակառակը, որոշ տարբերակներ (թավշյա կտորից կարված կամ ճշգրիտ երկրաչափական կտրվածքներով հագուստներ) գրավեցին ամենաքմահաճ գեղեցկուհիների սրտերը:
![]() |
| Լուսանկարի աղբյուրը` Yadox
70-ական թվականների նորաձևության մոլուցքը աննկատ չանցավ: Ռետրո մտահղացումները և բոհեմական մթնոլորտը ամբողջովին տիրում էին այս տարվա աշնան նորաձևության ցուցադրության հարթակներում: Յուրահատուկ բոհեմական ոճի հագուստներ ներկայացրեց Chloe-ն Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում, իսկ Burberry
Prorsum-ն բերեց այդ թրենդը Լոնդոնի նորաձևության հարթակներ` ծոպավոր, թավշյա հագուստների ու հետաքրքիր նախշերի առատությամբ: Նրանք, ովքեր բախտ են ունեցել անձամբ ներկա գտնվել նորաձևության ցուցադրություններին, միանշանակ ունեցել են այն նոստագիկ զգացողությունը, որը գալիս էր այդ հագուստները
դիտելիս: Ինքնատիպ հանդերձները թույլ են տալիս նորից զգալ այդ ժամանակաշրջանի շունչը և նորից սիրել այն: Գծավոր, ազատ ձևվածքով տաբատները և մանժետով թավշյա կոմբինեզոնները անջնջելի տպավորություն թողեցին ներկա գտնվողների սրտերում: Իսկ Elie Saab-ի թեթև ու օդային զգեստների գույների խենթ խաղը վերջնականապես զինաթափ արեց երիտասարդ աղջիկներին:
|
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Թավշյա գործվածքը, որն առատորեն օգտագործվել էր այս տարվա նորաձևության ցուցադրություններում առկա հանդերձներում մեծ ֆուրոր առաջացրեց: Իսկ բարձր գոտիով և հողի գույնի երանգներով օժտված մոդելները ցնցող տպավորություն թողեցին: Դիզայներներին ոգեշնչել էին նաև բարձր, փաթաթված կամ ուղիղ օձիքներով բլուզները: Դրանք ներկա էին գրեթե բոլոր ցուցադրությունների ժամանակ: Մորթին նույնպես ներկա էր այս տարվա թրենդային
հագուստներում: Ընդհանուր առմամբ, բոլոր ժամանակակից մոդելավորողները սիրահարվել են այդ հետաքրքիր ժամանակահատվածի նորաձևության վրա` շեշտը դնելով հատկապես լայն տաբատների ու փակ պարանոցով վերնաշապիկների վրա:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment