Ինչ կրել Նոր Տարվա տոնին
Նոր տարին մոտենում է և մեր առջև ծագում են խնդիրներ, որոնք պետք է լուծել: Խոսքն այն մասին է, թե ինչպես ձևավորել տունը, հարազատներին նվերներ ընտրել և տոնական սեղան պատրաստել: Սակայն այդ ցանկում ոչ պակաս կարևոր տեղ է զբաղեցնում նաև, թե ինչ զգեստ կրել տոնական երեկոյի ժամանակ: Yadox-ի հետ բոլորովին դժվար չէ գտնել համապատասխան զգեստ` Նոր տարվա գիշերը հաճելի ու հիշարժան դարձնելու համար ու վայելելու գեղեցիկ տոնը: Գալիք տարին համարվում է կարմիր կրակոտ կապիկի տարի: Այդ կենդանին իր բնույթով թեև քմահաճ, բայց միևնույն ժամանակ շատ զվարճալի է: Մեր խորհուրդները կօգնեն ձեզ հագուստի ճիշտ ընտրություն կատարել և ապահովել տոնական տրամադրությունը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Խոսենք 2016 թվականը դիմավորելու համար նախընտրելի գույների մասին: Կրակոտ ու քմահաճ կապիկի տարին պահանջում է ընտրել կարմիրը, դեղինը կամ շագանակագույնը և դրանց երանգները: Նման վառ ու տրամադրություն բարձրացնող գույներ կրելով` դուք կբարձրացնեք ձեր տրամադրությունը և Նոր տարվա գիշերը հրաշքներ կկատարվեն և ձեր
երազանքներն իրականություն կդառնան: Նաև պետք է նշել, որ կապիկի տարում ավելի ճիշտ կլինի ցուցաբերել ստեղծագործական մոտեցում և դիմել ձեր անսահման երևակայությանը: Ձեզ համար հրաշալի տարբերակ կլինի վառ կարմիր գույնի երեկոյան զգեստը, որը գեղեցիկ է նայվում, երբ այն համադրվում է ոսկյա զարդերի հետ: Կարելի է նաև այս ամենին ավելացնել թիկնոց կամ պարանոցի թաշկինակ այլ երանգներով:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Տղամարդկանց համար ամեն ինչ շատ ավելի հեշտ է: Մուգ կարմիր վերնաշապիկը, կարմիր փողկապը լիովին համապատասխանում են Նոր տարվա տոնակատարությանը:
Ինչպես արդեն նշեցինք, կարմիրը 2016 թվականին կրելու համար նախընտրելի գույնն է, սակայն կանաչ ու կապույտ գույնի հագուստները նույնպես շատ ակտուալ են գալիք տարվա ողջ ընթացքում: Առաջիկա շքեղ տոնի համար զգեստ ընտրելիս, պետք է նախ և առաջ որոշում կայացնել, թե որ գույներին եք դուք նախապատվությունը տալու 2016 թվականին: Կարմիր գույնը իրենից ներկայացնում է սեր և իշխանություն: Կապույտը ասոցացվում է հանգստության, հաջողության և կարիերայի աստիճաններով բարձրանալու հետ: Ֆինանսական հնարավորությունները մեծացնելու ու բարեկեցություն ապահովելու խորհրդանիշ են համարվում մանուշակագույն ու դեղին գույների համադրությունը: Համալսարան դասի գնալու համար հաճելի է կրել նարնջագույնի երանգներով հագուստներ:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Եվ պետք է մշտապես հիշել, որ վառ ու հետաքրքիր գույների ու դրանց անսահման երանգների էնեգետիկան մեծացնելու համար լավագույն լուծում է հանդիսանում տարբեր գույների համադրությունները: Նոր տարվա տոնին շատ հարմարավետ կլինի կրել կոմբինեզոն, որով կարելի է պարել և ուրախանալ ընկերական աղմկոտ երեկույթի ժամանակ: Իսկ թեթև զգեստները, լայն տաբատները և ծավալուն փեշերով կիսաշրջազգեստները թույլ կտան ստեղծել տոնական և ուրախ կերպարներ: Անշուշտ, կարելի է գտնել գեղեցիկ երեկոյան զգեստներ Նոր տարվա հրաշքներով լի տոնը տպավորիչ դարձնելու համար: Պետք չէ անտեսել նաև զարդերն ու աքսեսուարները: Խոշոր ապարանջանները, ծավալուն կախազարդերն ու ականջողերը այն իրերն են, որոնք Ամանորյա երեկոյի համար նախատեսված զգեստների պարտադիր ուղեկիցներն են: Եվ ինչքան փայլուն ու վառ, այնքան լավ: Շատ տեղին կլինեն հատկապես ոսկյա զարդերը, բայց եթե դուք բիժուտերիայի սիրահար եք, հոգ չէ, դրանք նույնպես շատ ակտուալ են:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment