Saturday, November 14, 2015

Ինչպես կրել ժանյակավոր հանդերձներ

Ինչպե՞ս կրել ժանյակավոր հանդերձներ: Այս հարցը շատ ակտուալ է դառնում` հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակակից նորաձևության տների առաջատար դիզայներները այս տարի բառացիորեն հեղեղել են իրենց հավաքածուները ժանյակավոր հագուստներով: Ինչ էլ որ լինի, այսօր ժանյակավոր հանդերձները ճիշտ կրելու բազմաթիվ տարբերակներ կան: Անկախ նրանից, թե ինչ ոճ եք դուք նախընտրում` համեստ դասական, ազնվազարմ տիկնոջ թե գլամուրային կերպարը, կարելի է միանշանակ գտնել ցանկացած ոճի ժանյակավոր զգեստներ: Սակայն մինչ ժանյակավոր հագուստներին ուշադրության արժանացնելը, անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարևոր գործոններ: Yadox-ը ձեզ հետ կկիսվի իր խորհուրդներով, թե ինչպես ճիշտ կրել ժանյակավոր հանդերձներ այս սեզոնին:

Լուսանկարի աղբյուրը`  Yadox

Գունավոր ժանյակը, օրինակ, այս սեզոնի թրենդային հագուստներից մեկն է: Ճիշտ ժամանակն է փոխարինել սև ու սպիտակ կոնտրաստային գույներով ժանյակավոր զգեստը վառ կարմիր կամ վարդագույն երանգների ժանյակներով: Քանի որ գունավոր ժանյակներից կարված հանդերձները փոքր-ինչ հանդուգն տեսք ունեն, դիզայներները խորհուրդ են տալիս դրանք կրել չեզոք գույների աքսեսուարների հետ, օրինակ բեժ գույնի դասական կոշիկների, թափանցիկ կամ մոկկո երանգի զուգագուլպաների, բարակ գոտիների հետ: Կարմիր ժանյակավոր զգեստը հիանալի տարբերակ է որպես երեկոյան զգեստ կրելու համար: Բարեկազմ աղջիկներին գեղեցիկ տեսք են հաղորդում նաև հագեցած կապույտ գույնի զգեստները: Մի քիչ արևը ոչ ոքի չի խանգարի, այդ պատճառով դեղին ժանյակավոր զգեստը շատ տեղին կլինի աղմկոտ երեկույթի գնալիս: Եթե դուք կասկածում եք, արժե արդյոք կրել ժանյակավոր զգեստ, նախ և առաջ, ուշադրություն դարձրեք կտորի որակին: Ցածրորակ ժանյակից պատրաստված զգեստները կարելի է օգտագործել առօրյայում կրելու համար: Ամուր ժանյակներից պատրաստված զգեստները լավ են նստում և թույլ են տալիս ստեղծել ամենօրյա հրաշալի կերպարներ:

Լուսանկարի աղբյուրը`  Yadox

Եթե դուք որոշել եք կրել կարճ ժանյակավոր զգեստ, ապա աշխատեք ընտրել չեզոք գույների ժանյակներ: Լրացրեք պատկերը շագանակագույն գույնի կաշվից պատրաստված աքսեսուարներով: Այդպիսով զգեստը ներքնազգեստի տեսք չի ունենա: Լավ որակի ժանյակից կարված զգեստը հիանալի կլինի որպես երեկոյան հանդերձ կամ որպես ինչ-որ հանդիսավոր առիթի գնալիս: Բացի այդ, երկար ժանյակավոր զգեստները էլեգանտ ու կանացի տեսք են հաղորդում: Սև ժանյակավոր զգեստով կարելի է ստեղծել տպավորիչ և ուշադրություն գրավող կերպարներ: Ամեն դեպքում մի վախեցեք էքսպերիմենտներ անել նաև սպիտակ կամ կրեմագույն ժանյակներով: Եթե դուք մտածում եք, որ սպիտակ ժանյակը ավելի շատ հարմար է հարսանեկան զգեստների համար, ապա մի վախեցեք դրանք կրել տարբեր գույների աքսեսուարների հետ:

Լուսանկարի աղբյուրը`  Yadox

Բոլոր դեպքերում, ժանյակավոր հանդերձը պետք է ոչ թե ուղղակի լրացնի ձեր ստեղծած կերպարը, այլ պետք է լինի այդ կերպարի կենտրոնում: Լավագույն տարբերակն այս դեպքում կարող է լինել թափանցիկ ժանյակից կարված ֆուտլյար զգեստը: Իսկ ավելի համարձակ կանայք չեն վախենում անգամ կրել նման զգեստը առանց ժանյակի տակից մարմինը ծածկող կտորի: Ի դեպ, այսպես կոչված «մերկ» ժանյակավոր զգեստները մեծ տարածում են գտել հայտնի կանանց շրջանում: Նրանք բազմիցս ապշեցրել են հանրությանը իրենց զգեստի համարձակ ընտրությամբ:  Ընդ որում, որպեսզի ժանյակավոր զգեստը բնական և ոչ թե գռեհիկ տեսք ունենա, պետք է ընտրությունը կանգնեցնել ազատ ձևվածք ունեցող զգեստների վրա:

Լուսանկարի աղբյուրը`  Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia


No comments:

Post a Comment