Այս տարվա աշնան ու ձմեռվա ֆավորիտ գույները
2015-2016-ի աշնան ու ձմռան համար նախատեսված գունային ներկապնակը գրավում, տանում է ինտրիգների ու կախարդում է իր խորհրդավոր ու գրավիչ գույներով: Իսկ անչափ հետաքրքիր ու բազմազան երանգների խաղը վարպետորեն պարուրում է իր ստեղծած կերպարը անկրկնելի ու զարմանալի շղարշով: Կանացի ու նուրբ պաստելային գույները կամաց-կամաց վերածվում են սառը և խիստ գույների: Yadox-ը հրավիրում է ձեզ ծանոթանալու իր առանձնահատուկ գունային ներկապնակի հետ և գտնել անսահման մեծ տեսականու մեջ ձեր կազմվածքի առավելություններն ընդգծող նորաոճ ու շատ հարմարավետ հագուստներ: Ինչպես միշտ, ամեն տարի Pantone գույների ինստիտուտը սահմանում է գույնը, որը համարվում է որպես դոմինանտ ընթացիկ տարում: 2015 թվականի համար ընտրվել էր կարմիր գինու հագեցած գույնը, որն իսկապես արտահայտում էր սիցիլիական կարմիր գինու ողջ գրավչությունը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Միջնադարյան ոճով, երկար թևքերով, կարմիր ու մանուշակագույն բլուզները 2015-2016- աշուն-ձմեռ սեզոնի նորաձև միտումների վառ օրինակներն են: Դա մի տեսակ արվեստի գործ է, որի ստեղծման ժամանակ, հեղինակը կարծես վրձինը թաթախել է կարմիր գինու մեջ: Մետաքսե
զգեստները,
որոնք կարված են կարմիր գինու տարբեր երանգների կտորներից, սկսել են մեծ տարածում գտնել նորաձևությանը հետևող կանանց շրջանում: Պատճառն այն է, որ նման զգեստը չափազանց նրբագեղ ու մի փոքր էկզոտիկ տեսք ունի: Եթե ցանկություն ունեք գումարներ ծախսել ձեր ոճային զգեստապահարանը թարմացնելու համար և վստահ լինել հագուստների ընտրության հարցում, ապա արժե ուշադրության արժանացնել հենց կարմիր գինու գույնով հանդերձների վրա, որոնք այս տարվա հիթն են:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Սանգրիա գինու գույնը այս տարվա ևս մեկ երանգ է, որն իր պայմաններն է թելադրում նորաձևության նոր հավաքածուներում: Դա կարմիրի, բուրգունդյան հագեցած գույների խառնուրդն է: Դիզայներներին հաջողվել է այս գույնը հաջողությամբ կիրառել հատկապես բաց ուսերով կոկտելային և մարմինը գրկող երեկոյան զգեստներ ստեղծելիս:
Նման
զգեստների
հետ այս յուրահատուկ գույնը շատ ներդաշնակ է և ընդունակ զարդարել ու փոքր-ինչ աշխուժացնել աշնանային ու ձմեռային մռայլ օրերը: Իսկ մանուշակագույն մառախուղ հիշեցնող գույնը հայտնի մոդելավորողները օգտագործել են երեկոյան շիֆոնե զգեստներ պատրաստելիս: Այստեղ նրանք դիմել են նաև ժանյակների օգնությանը, որոնք շատ համահունչ են այս հետաքրքիր երանգի հետ: Մանուշակագույն մշուշ հիշեցնող գույնը պաստելային երանգ է, որը հասցրել է դառնալ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների սիրելի երանգներից մեկը: Այն հետաքրքիր է նայվում նաև դրապե վերարկուների հետ և ստեղծում է ռոմանտիկ մթնոլորտ իր տիրուհու համար: Այնպես որ, մի խուսափեք կրել այս յուրահատուկ գույնով հանդերձներ այս աշնանն ու ձմռանը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Այս տարվա ֆավորիտ գույներից մեկն է համարվում նաև թագավորական
կապույտը`
ավելի արտահայտիչ և նրբագեղ, քան սովորական կապույտ գույնը: Կապույտի այս հետաքրքիր երանգը հիանալի է նայվում հատկապես ժանյակավոր երեկոյան զգեստի վրա: Այն դիզայներներին ոգեշնչում է ստեղծել եզակի համադրություններ: Ծովային քար կոչվող գույնը նույնպես շատ նորաձև է ընթացիկ տարում: Այն համարվում է մանուշակագույն մառախուղի այլ տարբերակը, որն ավելի խիստ է: Այստեղ գերակշռում են մոխրագույն սառը երանգները, որոնք ի զորու են ստեղծել խիստ կերպարներ: Հանդես գալով որպես բազային գույն` ծովային քարի երանգը համարվում է հիանալի ընտրություն գործնական կերպարներ ստանալու համար:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment