Նորաձև արևային
ակնոցներ
Գաղտնիք չէ, որ ոճային կերպար ստանալը հեշտ բան չէ և գոհացնող արդյունքի հասնելու
համար անհրաժեշտ է ժամանակ ծախսել, խնամքով աշխատել արտաքին տեսքի վրա : Շատ դեպքերում,
ոճը որոշվում է հաշվի առնելով մեծ թվով գործոններ, որոնցից են, օրինակ, աքսեսուարները
: Արևային ակնոցները իրենց տեղն ունեն նորաձևության աշխարհում և օգնում են ստեղծել
ինքնատիպ ու չկրկնվող կերպարներ : Ամեն տարի նորաձևության միտումները փոխվում են և
այն ակնոցները, որոնք ակտուալ էին անցյալ տարի, այս տարի դրանք կարող են բացասաբար
ազդել արտաքին տեսքի վրա : Եվ հենց դա է պատճառը, որ հայտնի նորաձևության տներն ամեն
տարի ստեղծում են արևային ակնոցների նոր հավաքածուներ : Yadox-ը կօգնի ձեզ ձեռք բերել
ամենաոճային ու հետաքրքիր արևային ակնոցները : Եթե խոսենք այս տարվա միտումների
մասին, ապա պետք է ասենք, որ գերակշռում են նախ և առաջ վառ ու գունագեղ երանգներով
ակնոցները : Եվ դա վերաբերում է ոչ միայն ապակիներին, այլ նաև շրջանակներին :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Պետք է նշել, որ դիզայներները վերադարձրել են նաև ռետրո ոճը, բայց դրա հետ մեկտեղ
շատ արդիական են խոշոր ու անսովոր, ուլտրաժամանակակից կառուցվածքով արևային ակնոցները
: Շատ ստեղծագործական տնօրեններ կենտրոնացել են տարաբնույթ լրացումների վրա, ինչպիսիք
են, օրինակ, ապլիկացիաներ, նախշեր և դեկորի այլ տարրեր : Նորաձևության տները ակնոցներ
պատրաստելու համար վերցնում են հիմնականում պլաստիկ և մետաղ, իսկ ապակին այս տարի մեծ
տարածում չգտավ : Փորձագետները վստահեցնում են, որ նորաձևության սիրահարները մեծ տեղ
են տալիս բոլորին հայտնի, կաթիլի նմանվող արևային ակնոցներին : Չնայած աճող պահանջարկին,
նորաձևության տները չեն շտապում ստեղծել նման աքսեսուարների ամբողջ հավաքածուներ :
Այս տարի միայն երեք ապրանքանիշեր կարող են պարծենալ կաթիլանման ակնոցների իրենց հավաքածուներով
: Դրանք են Christian Dior-ը, Prada-ն և Chanel-ը :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նման ակնոցների բնորոշ առանձնահատկությունը նրանց կաթիլի նմանվող ձևն է, որը ոչ
միայն տպավորիչ տեսք է հաղորդում, այլ նաև արդյունավետ կերպով պաշտպանում է աչքերը
արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` միևնույն ժամանակ չփակելով դեմքը : Թերևս,
սա այն փոքրաթիվ միտումներից է, որը չի լքում նորաձևության հարթակները մի քանի տարի
անընդմեջ : Ընդ որում, սա ունիվերսալ մոդել է, որը հանգիստ կարող են կրել ինչպես տղանարդիկ,
այնպես էլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները : Այսօր արդիական են ոչ միայն դասական կաթիլանման
ակնոցները, այլ նաև դրանց գունավոր տարբերակները :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ընդհանուր առմամբ, շատ մոդելներ, որոնք ակտուալ են այս տարի, չի կարելի համարել
նորարարություն : Դրանց մեծամասնությունը փոխանցվում են սեզոնից սեզոն` ենթարկվելով
նկատելի, բայց ոչ հիմնարար փոփոխությունների : Դա իհարկե հեշտացնում է այն մարդկանց
գործը, որոնք սիրում են դասականը և չեն ցանկանում ամեն տարի փոխել իրենց սիրելի արևային
ակնոցները : Նրանք ամենևին հակված չեն փոխարինել դասականը միանգամայն այլ մոդելներով
: Սակայն նորարարության սիրահարների բախտը նույնպես բերել է : Որոշ արտադրողներ ոչ
միայն մշակում են նոր մոդելներ, այլ նաև թողարկում են դրանցից բավական մեծ քանակությամբ
: Այդ պատճառով ցանկացած նորաձևությանը հետևող կին հնարավորություն ունի ձեռք բերել
իր ոճին ու ճաշակին համապատասխան հետաքրքիր արևային ակնոցներ :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia




No comments:
Post a Comment