Monday, September 7, 2015

Ինչպես ընտրել կոշիկներ երեկոյան զգեստի համար

Ընդհանրապես կոշիկ ընտրելիս գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հաշվի են առնում առաջին հերթին նորաձևության միտումները : Իսկ դրանից հետո միայն ուշադրություն են դարձնում ոճին, ձևին և թե ինչ անձնական նախասիրություններ ունեն իրենք : Իհարկե, շատ կարևոր է նաև թե ինչ զգեստի հետ են կրելու այդ կոշիկները և այն համապատասխանեցնել զգեստի գույնի, ձևի ու երկարության հետ : Yadox օնլայն խանութում ներկայացված է նրբագեղ ու ոճային կոշիկների մեծ տեսականի : Այստեղ դուք կգտնեք ամենից հարմար տարբերակը ձեզ համար : Նորաձևության գիտակների առաջարկած գործնական խորհուրդներին հետևելով` դուք ձեր երեկոյան զգեստի հետ համադրելու համար կընտրեք ամենահարմար կոշիկները :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Կոշիկների օգնությամբ կարելի է նույնիսկ ամենահասարակ զգեստը դարձնել շքեղ ու տոնական, և ընդհակառակը, նուրբ ու ինքնատիպ երեկոյան զգեստին գորշ ու անբարետես տեսք հաղորդել : Այդ պատճառով, կոշիկ գնելուց առաջ, պետք է հաշվի առնել նման կարևոր աքսեսուար ընտրելու ոճաբանների խորհուրդները : Օրինակ, բաց ուսերով զգեստի հետ համահունչ են բարակ կաշեգոտիով բաց կոշիկները : Երկար, մինչև գետին հասնող զգեստի հետ կարելի է համադրել առջևի և կրունկի մասը բաց, բարձրակրունկ կոշիկները, իսկ բարակ ու երկար կրունկների հետ պետք է զգույշ լինել, քանի որ այն կարող է վնասել երկար զգեստի փեշերը` առաջացնելով անհարմարություն : Կոկտելային կամ կարճ զգեստները գեղեցիկ են նայվում բազմաթիվ տարբերակների հետ: Դրանցից են բարակ, երկար կրունկներով,  բաց ու բարձրակրունկ կոշիկները և այլն : Առանց դեկոլտեի, պարանոցի հատվածը փակ զգեստի հետ կարելի է կրել մատների մասը փակ կոշիկներ :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Երեկոյան միջոցառման գնալիս, պետք է շեշտը դնել կամ զգեստի, կամ կոշիկների վրա : Օրինակ, համեստ, սև զգեստի հետ շատ գեղեցիկ կլինի վառ գույնի, անսովոր զարդով կոշիկներ, իսկ շքեղ, մեծ բացվածքով երեկոյան հանդերձի հետ` սև, առանց զարդերի, համեստ կոշիկներ : Այս ամենի հետ մեկտեղ, կոշիկ ընտրելիս պետք է հաշվի առնել նաև կազմվածքի առանձնահատկությունները, որպեսզի պատկերն ամբողջական ու լիարժեք լինի : Իսկ աշնանն ու ձմռանը երեկոյան զգեստի հետ կարելի է կրել երկարաճիտ կոշիկներ : Սակայն դրանք պետք է լինեն դիզայներական շեշտադրությամբ ու նեղ սրունքներով : Այդ դեպքում ցանկալի է ընտրել ծնկից վերև կամ միջին երկարության զգեստ, որը չի փակում երկարաճիտ կոշիկները :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Երեկոյան կոշիկները կարվում են հիմնականում թանկարժեք նյութերից ու մեծամասամբ լինում են բարձրակրունկ : Արտադրողները կիրառում են իրենց ողջ վարպետությունն ու ստեղծագործական խորամանկությունները հետաքրքիր ու չկրկնվող կոշիկներ ստեղծելու համար : Կոշիկի գեղեցկության վրա ուշադրություն դարձնելուց բացի, պետք է հաշվի առնել նաև, թե որքան ժամանակ եք ոտքի վրա մնալու այդ կոշիկներով : Եթե որևէ միջոցառման գնալիս, դուք ավելի շատ նստած եք լինելու, ապա նախապատվությունը տվեք նրբագեղությանն ու գեղեցկությանը : Այս դեպքում հարմարավետությունը կարելի է մղել երկրորդ պլան : Իսկ եթե գնում եք պարելու և ուրախանալու, ապա իդեալական կլինեն հարմարավետ, տափակ կամ միջին բարձրության կրունկներով կոշիկներ, որոնք չեն ցավեցնի ձեր ոտքերը :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment