Թրենդային հագուստներ աշնան համար
Աշնան սկզբին ճանաչված դիզայներները նորաձևության սիրահարներին առաջարկում են հանրությանը ներկայանալ լայն կիսաշրջազգեստ-տաբատներով կամ այնպիսի հագուստներով, որոնք զարդարված են ծոպերով : Վերջիններս ուղղակի ներխուժել են նորաձևության աշխարհ և փոխարինելու են եկել հագուստի զարդարանքի համար նախատեսված այնպիսի տարրերին, ինչպիսիք են փայլփլուն քարերը և առհասարակ ամեն տեսակի փայլերը : Ընդհանուր առմամբ, այս տարվա աշնան համար առաջարկվող հագուստներն առանձնանում են իրենց ինքնատիպությամբ ու անկրկնելի ձևվածքով : Yadox-ը ուսումնասիրել է
այս տարվա միտումները և ձեզ է ներկայացնում իր նոր ու թարմացված տեսականին : Շտապեք
ձեռք բերել գեղեցիկ ու հարմարավետ հագուստներ աշունն ավելի հաճելի ու անմոռանալի դարձնելու
համար :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Հայտնի դիզայներները, ովքեր ակտիվ
կերպով ստեղծագործել են Նյու-Յորքյան նորաձևության շաբաթվա «Աշուն-ձմեռ 2015» հավաքածուների
համար, որոշել են այս անգամ զարմացնել նորաձևության սիրահարներին. նրանք առաջարկել
են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին փորձել իրենց ստեղծած հագուստները քանի դեռ դրանք
պաշտոնապես չեն ներկայացվել նորաձևության աշխարհի ամենահին իրադարձություններից մեկի`
Նյու-Յորքյան նորաձևության շաբաթվա հարթակների վրա : Այդ է պատճառը, որ «Աշուն-ձմեռ
2015» հավաքածուների ցուցադրություններն առանձնապես չգովազդվեցին : Դիզայներների մտահղացումները
միանգամից մարմնավորվեցին պատրաստի արտադրանքի
մեջ, որոնք էլ անմիջապես հայտնվեցին խանութների կախիչների վրա : Նման երևույթներ նորաձևության
աշխարհում հազվադեպ են լինում, քանի որ հայտնի ապրանքանիշների ստեղծագործական տնօրեններն
ավելի ու ավելի հաճախ են ստիպված լինում գնալ ժամանակ չճանաչող դասականի հետևից կամ
ստեղծել ուշադրությանն իսկապես արժանի մոդելներ : Բացի այդ, Նյու-Յորքյան նորաձևության
շաբաթին նախորդող ցուցադրությունները թույլ տվեցին ընդհանուր պատկերացում կազմել այն
մասին, թե ինչպիսին են դիզայներները տեսնում 2015 թվականի «Աշուն-ձմեռ» հավաքածուները
:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ուսումնասիրելով ճանաչված մոդելավորողների
բազմաթիվ հավաքածուները` դուք կգտնեք ձեզ համար հանդերձներ, որոնք առավել մեծ տարածում
են գտել : «Աշուն-ձմեռ» հավաքածուների ցուցադրությունների ամենահայտնի հագուստները
դուք կտեսնեք ամբողջ սեզոնի ընթացքում : Ահա թե ինչու պետք է ամպայման ձեռք բերել դիզայներների
առաջարկած թրենդային հանդերձները
: Դուք հաստատ չեք զղջա, որովհետև դրանք շատ հարմարավետ են և միևնույն ժամանակ նորաձև
: Քանի որ աշնան համար նախատեսված հագուստները խանութներում հայտնվեցին դեռևս ամռանը,
զարմանալի չէ, որ որպես հիմնական գույն ընտրվել էր սպիտակը : Այս հրաշալի գույնի բոլոր
երանգները շատ տեղին կլինեն ինչպես աշնանը, այնպես էլ ձմռանը : Եվ կանանց հատկապես
թարմ ու նրբագեղ տեսք կհաղորդի սպիտակ, մարմինը գրկող տաբատը : Այնպես որ, ժամանակն
է զգեստապահարանը համալրել նման հագուստով :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում,
ինչպես և ամեն տարի, անցան Նյու-Յորքի, Լոնդոնի, Միլանի և Փարիզի նորաձևության օրերը
: Այդ վերջին շաբաթներին ամբողջ աշխարհի դիզայներները ցուցադրեցին աշնան համար նախատեսված
իրենց ստեղծած հանդերձների
բազմաթիվ ու բազմաբնույթ տարբերակները : Ներկա գտնվողներն ականատես դարձան շքեղ զգեստների,
տաբատների, ինքնատիպ կոշիկների և շատ այլ նորաձև աքսեսուարների ցուցադրությանը : Ամեն
տարի, նորաձևության այդ չորս շաբաթները ներկայացնում են շատ նորություններ, սակայն
դրանք հիմնականում որոշակի պատկերացում են տալիս այն մասին, թե որ հագուստները հիթ
կդառնան հաջորդ սեզոնին : Այստեղ առկա են ամենատարբեր ձևերի, գույների գործվածքներ,
որոնք իսկապես ապշեցնում են իրենց բազմազանությամբ:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia




No comments:
Post a Comment