Thursday, September 24, 2015

Նորաձև պիջակներ և ժակետներ

Եթե ուշադրություն դարձնենք ճանաչված դիզայներների նոր հավաքածուներին, ապա կտեսնենք, որ այնտեղ մշտապես առկա են նրբագեղ պիջակներ ու ժակետներ` անկախ եղանակից : Հագուստի այս տեսակն օգտագործվում է գրեթե ամբողջ տարվա ընթացքում : Սակայն, պետք է նշել, որ հենց ցուրտ եղանակին է, որ պիջակներն ու ժակետները ոչ միայն ջերմություն են ապահովում, այլ նաև առանձնահատուկ ընդգծում են ձեր ընտրած ոճը : Yadox-ի օգնությամբ դուք կհամալրեք ձեր զգեստապահարանը նորաձև ու հարմարավետ պիջակներով, որոնք կջերմացնեն ձեզ աշնանային ցուրտ օրերին : Այս տարվա աշուն-ձմեռ հավաքածուներում գերիշխում են «ռազմական» ոճի պիջակները, որոնք մասամբ ծածկում են կանացիությունը : Եվ իրոք, միայն տղամարդու հագուստի ձևվածք ունեցող կանացի պիջակի օգնությամբ կարելի է այդքան լավ ընդգծել «ռազմական» ոճը : Չէ՞ որ իրականում պիջակը համարվում է տղամարդկանց զգեստապահարանի հագուստ :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Կարծես տղամարդուց վերցված մուգ կապույտ, կանաչամոխրագույն, սև և շագանակագույն, ուղիղ ձևվածքով պիջակները ներդաշնակ են ոչ միայն տաբատների հետ, այլ նաև շատ գեղեցիկ են նայվում կիսաշրջազգեստների հետ : Վերջինս, իհարկե, պետք է լինի ուղիղ և ունենա ծնկից վերև երկարություն : Բացի այդ, պիջակի տակից կարելի է կրել  բարձր օձիքով, բարակ սվիտեր, որը մանավանդ այս տարի մեծ տարածում է գտել նորաձևության սիրահարների շրջանում : Տղամարդու ոճով կանացի պիջակներն ընդունակ են թաքցնել գեր կանանց ավելորդ քաշը, ինչպես նաև ընդգծել նրբագեղ աղջիկների կազմվածքի գեղեցկությունը : Սպասվող ցուրտ եղանակին բնորոշ են նաև կարծես թե իրար հակասող երկու միտումներ` կարճ ժակետներն ու երկար պիջակները : Առաջին տարբերակը հարմար է հատկապես էլեգանտ կազմվածքով կանանց, որոնք կարճ ժակետներ կրելով շրջապատի ուշադրությունը կբևեռեն իրենց բարակ իրանի ու գեղեցիկ ազդրերի վրա :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Խոշոր կազմվածքով կանանց խորհուրդ չի տրվում կրել նման ժակետներ, եթե իհարկե նրանք չեն ուզում փոքրիկ, կարճ ժակետների ֆոնի վրա ավելի գեր տեսք ունենալ : Ժամանակակից մոդելավորողները հատուկ նրանց համար ստեղծել են երկար պիջակներ, որոնք ընդունակ են թաքցնել ավելորդ քաշը և դարձնել մարմինն ավելի նրբագեղ : Սակայն, այս տարվա նորաձևության միտումը կայանում է նրանում, որ դիզայներները ձգտել են համատեղել անհամատեղելին : Օրինակ, երկար պիջակները, որոնք իջնում են մինչև ծնկներ, համադրել են ոտքերը մերկացնող շիֆոնե կիսաշրջազգեստների կամ տաբատների հետ : Իհարկե, առօրյա կյանքում նման համադրություններ ոչ ոք կրել չի պատրաստվում, սակայն նեղ ջինսերի կամ ամուր կտորից կարված լայն տաբատների հետ նման պիջակներն ուղղակի հիանալի կլինեն :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Դիզայներներն այս տարի շեշտը դնում են թևքերի վրա, ավելի ճիշտ նրանց անսովոր չափերի ու ձևերի վրա : Կան տարբերակներ, որոնցում ընդհանրապես բացակայում են թևքերը : Թվում է, թե նման մոդելները պետք է ընդհանրապես անընդունելի լինեին ցուրտ եղանակին, բայց արի ու տես, որ դրանք արդեն չափազանց մեծ տարածում են գտել : Այդպիսի պիջակների հետ կարելի է կրել երկար, մինչև արմունկը հասնող ձեռնոցներ : Անթև պիջակները հետաքրքիր համադրություն են կազմում լայն տաբատների հետ և հիանալի ընդգծում են հագուստի ոճը :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment