Friday, August 28, 2015

Շագանակագույն նորաձևություն

Այսօր այս հետաքրքիր գույնը և նրա բազմաթիվ երանգները իրենց հաստատուն տեղն են գտել նորաձևության աշխարհում : Ինչպես հայտնի է, այն չի համարվում հիմնական գույն, այլ ստացվում է սևի ու կարմիրի կամ մանուշակագույնի ու դեղինի խառնուրդից : Այս երկրային գույնը մարմնավորում է բնությունն իր բոլոր դրսևորումներով : Իզուր չէ, որ շատերը ձգտում են իրենց տան ներքին հարդարման համար ընտրել շագանակագույնի ու բեժի երանգները, որոնք ապահովում են ջերմությունն ու հարմարավետությունը : Այդ գույները լցնում են տունը խաղաղությամբ ու հանգստությամբ, ինչը շատ կարևոր է տանը լավ մթնոլորտ ստեղծելու համար : Ենթադրվում է, որ այն մարդիկ, որոնք նախընտրում են կրել շագանակագույն հագուստներ, փնտրում են կայունություն ու կարգապահություն: Այդպիսի մարդկանց սիրով հրավիրում ենք Yadox օնլայն խանութ ընտրելու շատ գեղեցիկ ու նորաձև շագանակագույն հանդերձներ անսահման մեծ ու բազմազան տեսականու մեջ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ֆրանսիական սուրճի այս հրաշալի գույնը յուրահատուկ է նրանով, որ հիանալի կերպով համադրվում է գունային ներկապնակի ինչպես տաք, այնպես էլ սառը երանգների հետ : Այդ պատճառով շագանակագույն հագուստներ իրենց կարող են թույլ տալ կրել մաշկի ցանկացած գույն ունեցող աղջիկներ : Այս հետաքրքիր գույնն իհարկե բավական մուգ ու մռայլ է, սակայն ավելի բնական ու փափուկ է, քան, օրինակ, սևի երանգները : Սուրճի երանգները ներդաշնակ են ինչպես ամենօրյա այնպես էլ երեկոյան զգեստների համար : Այդ երանգների հետ հիանալի համադրություն են կազմում նաև այլ գույներ, ինչպես օրինակ, փիրուզագույնը, վարդագույնը, երկնագույնը, բեժը, դեղինը : Եթե այս հագեցած երանգներն ընտրելով, այնուամենայնիվ ձեր ստեղծած կերպարը մի փոքր մռայլ է ստացվել, հոգ չէ, բավական է մի սպիտակ դետալ ավելացնեք և ամեն ինչ իր տեղը կընկնի:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Մուգ շոկոլադի երանգը նման է հալված շոկոլադե սալիկի բնական գույնին : Ճիշտ է, այն շատ մուգ է, բայց միևնույն ժամանակ, էլեգանտ ու բավական պահպանողական : Թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերի նման, զարմանալի տեսք կհաղորդեն ձեր մուգ շոկոլադի երանգով զգեստին : Նման գույնով հագուստները միաժամանակ խիստ են ու անկեղծ : Շոկոլադի երանգները միանգամից ասոցացվում են համեղ ու անուշաբույր քաղցրավենիքի հետ : Առօրյա կյանքում մուգ շոլոլադի գույնով ցանկացած հագուստ հիանալի տեսք կհաղորդի ցանկացած կնոջ : Հրաշալի ընտրություն է բոլոր առիթների համար, միևնույն է, թե մաշկի ինչ գույն ունեք :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Թափանցիկ շագանակագույնը արևի տակ վառված գույների պատրանք է ստեղծում : Այն աներևակայելի տարածված է լուսանկարչական արվեստում : Բանն այն է, որ այդ գույնը լուսանկարներին առանձնահատուկ խամրած տեսք է հաղորդում: Սա, իհարկե, վառ գույն չէ, այլ ընդհակառակը շատ զուսպ ու համեստ, բայց շնորհիվ իր ինքնուրույնության, այն կարելի է օգտագործել առանձին, առանց որևէ համադրության : Սակայն դա չի նշանակում, որ այն կիրառվում է միայն որպես մեկ ամբողջություն : Այն շատ գեղեցիկ է նայվում, օրինակ, մուգ կարմիրի, սևի կամ նարնջագույնի, ինչպես նաև գրեթե բոլոր տաք գույների հետ : Մեղմ, պաստելային գույները հազիվ թե ներդաշնակ լինեն թափանցիկ շագանակագույնի հետ :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment