Friday, September 25, 2015

Նորաձև վզնոցներ

Ցուրտ եղաակը, անձրևներն ու սառնամանիքները երևիցե չեն կարողացել խանգարել նորաձևության միտումներին ուշի ուշով հետևող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հագնվել վառ ու ոճային` օգտագործելով իրենց հանդերձներին համապատասխան թանկարժեք կամ ոչ թանկարժեք տարատեսակ զարդեր : Նման զարդերն ընտրության մեծ հնարավորություն են տալիս, ունեն ամենատարբեր նյութերի ու ձևերի բազմազանություն: Գոյություն չունի մի նյութ, որից հնարավոր չէ պատրաստել զարդեր : Այսօր կարելի է զարդեր ընտրել ցանկացած հագուստի համար, ընդ որում կարելի է համադրություններ անել տարբեր ձևերի զարդերից : Եվ այսպես, Yadox-ը ձեզ կօգնի հասկանալ, թե որ զարդերն են նորաձև գալիք սեզոնի համար :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ինչ վերաբերում է վզնոցներին, ապա պետք է ասել, որ այս աշնան ու ձմռան համար դիզայներներն առաջարկում են բարձր օձիքի նմանվող տարբերակները, որոնք արդեն հասցրել են աներևակայելի մեծ տարածում գտնել նորաձև գեղեցկուհիների շրջանում : Այդպիսի վզնոցները սովորաբար պատրասվում են մետաղից, կաշվից կամ գործվածքից և զարդարվում են բնական կամ արհեստական քարերով ու բյուրեղիկներով : Դա յուրատեսակ մանյակ է, որն ամուր գրկում է պարանոցը և ամրացվում է հետևի կողմից : Այն մի տեսակ գիշատիչ տեսք է հաղորդում : Իզուր չէ, որ այդ օրիգինալ զարդը մեծ տարածում է գտել հատկապես երիտասարդության շրջանում :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Այս սեզոնի իսկական հիթ է դարձել նաև մարգարտյա վզնոցը : Ընդ որում, երիտասարդների կողմից շատ սիրվեց հատկապես խոշոր, գրեթե բալի չափերի հասնող մարգարիտներից պատրաստված վզնոցները, որոնք առանձնանում են իրենց առավել բարդ երանգներով : Այնպես որ, մի զարմացեք, եթե Ամանորի տոներին հանդիպեք երիտասարդ աղջկա, որը կրում է այնպիսի խոշոր մարգարիտներից վզնոց, որը տոնածառի խաղալիքներից պատրաստված ծաղկեպսակ է հիշեցնում : Այդպիսի վզնոցը կարիք չկա համադրելու որևէ այլ զարդի հետ, այն գեղեցիկ կնայվի, եթե այն կրեք արծաթագույն միագույն հանդերձների հետ : Տոնական օրերին, դուք հանգիստ կարող եք ընտրել որևէ խիստ ոճով զգեստ` զարդարելով այն խոշոր մարգարտյա մանյակով :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Իսկ մեծ չափերով մետաղական զարդերը այս տարի պարզապես պայթեցրին համաշխարհային նորաձևության դեֆիլեի հարթակները : Ծանր ու սառը` նրանք իդեալական համադրություն են կազմում աշնան ու ձմռան համար ավանդական դարձած նյութերի` կաշվի և մորթու հետ : Դրանք այն նուրբ ու բարակ շղթաները չեն, որոնք նախատեսված են միայն ամառվա թեթև հանդերձների համար և որոնք հագեցած են ընդամենը մի փոքրիկ, գրեթե քաշ չունեցող կախազարդով : «Ձմեռային» զարդերն առանձնանում են հատկապես իրենց ծանր քաշով ու բարձր որակով : Ցուրտ եղանակի համար դիզայներների առաջարկած տարբերակներն անսահման են : Կանացի ու նրբագեղ կանանց, օրինակ, շատ դուր կգան տարբեր նախշազարդ գործվածքներից պատրաստված վզնոցները կամ ռետրո ոճի կաշվե մանյակները : Նրանց համար, որպես կանոն, ընտրվում է սև գույնը և նրանք զարդարվում են ուլունքներով, թանկարժեք քարերով ու մարգարիտներով : Նման էլեգանտ զարդը ստեղծված է ընդգծելու կնոջ պարանոցի և ուսերի գեղեցիկ գծերը : Հաստ սվիտերի հետ, իհարկե, նման զարդն անհամատեղելի է : Սակայն,  երեկոյան զգեստի հետ այն կփայլի իր ողջ շքեղությամբ :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment