Աշուն-ձմեռ հավաքածուների գործած հանդերձները
Գաղտնիք չէ, որ գործած հագուստները միշտ էլ համարվել են շքեղության ու անհատականության խորհրդանիշը : Հատկապես ցուրտ եղանակին ոչ
մի հագուստ չի կարող այնպես տաքացնել, ինչպես օրինակ նուրբ ու փափուկ քաշմիրե սվիտերը
: Այսօր գրեթե բոլոր դիզայներների մոտ կարելի է տեսնել հետաքրքիր, գլամուրային, գործած
հանդերձներ` անհավանական բարդ գործվածքով և որակյալ ու գեղեցիկ թելերով պատրաստված
: Yadox-ի գործած հագուստների անհավանական մեծ տեսականին ձեզ է սպասում,
այցելեք և ընտրեք ամենահարմարավետ ու ինքնատիպ տարբերակը : Այն ձեզ կջերմացնի աշնան
կամ ձմռան ցրտաշունչ օրերին` դրանք վերածելով տոնի : Այս տարվա հավաքածուներն ուսումնասիրելով`
կարելի է նկատել, որ կրկին վերադարձել են յոթանասունական թվականների միտումները : Դրանցից
են, օրինակ, բարձր օձիքով հագուստները : Ի շնորհիվ այդպիսի ձևվածքի, դուք այլևս կարիք
չեք ունենա ոչ մի շարֆի. օձիքը կարելի է քաշել մինչև ծնոտը :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Իհարկե,
ցածր հասակ ունեցող գեղեցկուհիները պետք է զգույշ լինեն, քանի որ հագուստի այդպիսի տեսակները նրանց հազիվ թե սազեն : Բարձր
օձիքը վիզուալ կարճացնում է պարանոցը : Ուշադրության են արժանի նաև ճանաչված դիզայներների
նոր հավաքածուներում հանդիպող էթնիկ կամ ծաղկային մոտիվներով գործած հագուստները:
Անհերքելի է, որ դրանք այս սեզոնի հիթն են դարձել : Անգամ տղամարդկանց կոշիկների վրա
կարելի է տեսնել ծաղկային նախշեր : Իսկ տղամարդկանց գործած սվիտերներն ընդհանրապես
իսկական ծաղկային մարգագետիններ են հիշեցնում :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Հայտնի
մոդելավորողների ստեղծած գործած սվիտերներին հատուկ են նաև շատ երկար թևքերը, որոնք
անսովոր երկար են : Ընդ որում, սվիտերը կարող է լինել սովորական երկարության կամ նույնիսկ
կարճ : Աչքի են ընկնում նաև խիստ ձևվածքով, գրաֆիկական պատկերներով գործած հագուստները,
որոնք շատ գեղեցիկ են նայվում : Նորաձևությանը հետևող կանանց համար իսկական նվեր էր
ժամանակակից դիզայներների ստեղծած ծոպավոր, գործած թիկնոցները : Ի դեպ, ծածկվել դրանցով
կարող են ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ : Ծոպավոր թիկնոցները լինում են ամենատարբեր երկարության
: Դրանք կարելի է գցել ուսերին կամ փաթաթվել դրանց մեջ ոտքից մինչև գլուխ : Նման թիկնոցով
շատ հարմարավետ է ու ջերմ : Բացի այդ այն աներևակայելի ոճային ու նրբագեղ տեսք է հաղորդում
:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Իսկ
տարբեր ձևի ու ոճի գործած զգեստները համարձակ կերպով զբաղեցրել են իրենց տեղը նորաձևության աշխարհում : Երիտասարդ աղջիկները
շատ են սիրում գործած զգեստ-սվիտերներ, որոնք աշնան կամ ձմռան ամիսներին
հանգիստ կարելի է կրել երկարաճիտ կոշիկների հետ : Սակայն այս դեպքում սվիտերի ձևվածքը
պետք է լինի պարզ և ուղիղ : Բարձր օձիքը և երկար թևքերը նման սվիտերների անբաժանելի
մասերն են : Երկրաչափական պատկերները, ապլիկացիաները, ոճային գծերը, կենդանական ու
ծաղկային նախշերը միայն հարստացնում ու հագեցած տեսք են հաղորդում գործած սվիտերներին
: Զգեստ-սվիտերներն իսկապես շլացուցիչ տեսք են հաղորդում նորաձև գեղեցկուհիներին :
Շրջապատում ոչ ոք չի կարող անտարբեր անցնել նրանց կողքով և նրանք մշտապես գտնվում են
ուշադրության կենտրում : Իսկ ամենակարևորն այն է, որ նման զգեստով պարզապես անհնար
է մրսել :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox
#yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment