Նորաձև ու ինքնատիպ տունիկաներ
Ի՞նչ է տունիկան ժամանակակից կնոջ պատկերացմամբ : Որպես կանոն, դա երկար բլուզը
կամ վերնաշապիկն է, որն ընդունված է կրել տաբատների, ջինսերի հետ կամ առանձին : Երբեմն
հանդիպում են այնպիսի տարբերակներ, որոնք կարելի է հագնել նաև հաստ զուգագուլպաների
ու նեղ, ոտքերը գրկող, տրիկոտաժե տաբատների հետ : Ընդ որում, ոճաբանները պնդում են,
որ զգեստ-տունիկաները այս տարի գտնվում են բոլոր հայտնի մոդելավորողների ուշադրության
կենտրոնում : Չնայած, նորաձևության ցուցադրություններն արդեն իսկ վերը նշվածի խոսուն
ապացույցն է : Yadox-ում դուք կգտնեք ձեր ոճին
ու ճաշակին համապատասխան նորաձև տունիկաներ, որոնք ձեր առօրյան կդարձնեն ավելի հաճելի
ու հարմարավետ : Տունիկաները այս կամ այն տեսքով առկա են այս տարվա ամառվա ու ձմեռվա համար նախատեսված
գրեթե բոլոր հավաքածուներում :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Զգեստ-տունիկա ընտրելիս, ինչի՞ վրա առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել,
որտե՞ղ և ինչի՞ հետ կարելի է կրել հագուստի այդ հետաքրքիր տեսակը : Փորձենք հասկանալ
զգեստապահարանի այդ բազային
հագուստի առանձնահատկությունները, քանի որ այս տարի տունիկաներն իսկապես նորաձև
են ու ոճային : Պարզ կտրվածք և նրբագեղ ձևվածք` սրանք են տունիկաների բնորոշ գծերը
: Գործած, տրիկոտաժե մոդելները հիմնականում պատրաստվում են նուրբ քաշմիրից` զարդարված
խոշոր նախշերով կամ ձեռագործ նկարներով : Տաք եղանակի համար դիզայներներն առաջարկում
են բարակ շիֆոնից, նուրբ մետաքսից, բեհեզից կամ բամբակից կարված տունիկաներ : Տարբերակներն
այնքան շատ են ու բազմազան, որ կարելի է շփոթության մեջ ընկնել համապատասխան ոճն ընտրելիս
:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Իսկ գույների մասին խոսելն անգամ ավելորդ է : Դրանք նույնպես այնքան շատ են, որ
ընտրություն կատարելը դառնում է իսկական փորձություն : Փորձառու մոդելավորողների նոր
հավաքածուներում դուք կտեսնեք փիրուզագույնի, կապույտի, կանաչի, սևի ու սպիտակի բոլոր
երանգներով տունիկաներ
: Դրանք առանձնանում են հատկապես իրենց բազմերանգությամբ ու նրբագեղությամբ : Իհարկե,
վառ գույները մնացել են անցյալում և նրանց փոխարինելու են եկել դասական գույների անսովոր
երանգները : Դրանք հատկապես կապույտի ու դեղինի, կարմիրի ու բեժի, կանաչի ու երկնագույնի
ապշեցնող համադրություններն են : Գունային ներկապնակի այս հետաքրքիր խառնուրդները գեղեցիկ
տեսք են հաղորդում նաև խոշոր նախշերին, որոնք շատ տեղին են ազատ ոճով տունիկաների համար
: Բայց այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել, եթե տունիկան ընտրված է խիստ, գործնական
հանդիպումների համար : Այս դեպքում գերադասելի է միայն մի գույնով տունիկան կամ առավելագույնը
այն կարող է հագեցած լինել դեկորատիվ տարրերի ոչ հաստ շերտերով : Դրանք սովորաբար լինում
են տունիկայի փեշերին , պարանոցի հատվածում ու թևքերի եզրերին :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Հայտնի դիզայներներն առաջարկում են տունիկաներ
ցանկացած առիթի կամ միջոցառման համար, սակայն նորաձևությանը հետևող շատ կանայք նախապատվությունը
տալիս են թեթև ու հոսող գործվածքներից կարված տարբերակներին : Պատճառն այն է, որ դրանք
շատ ունիվերսալ են և ցանկության դեպքում կարող են ծառայել որպես լիարժեք զգեստ կամ
համադրվել ջինսերի ու կարճ բաճկոնների հետ : Հագուստի այս տեսակը ծառայել է կանանց
դարեր շարունակ և ապացուցել է իր պրակտիկությունն ու հարմարավետությունը :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia




No comments:
Post a Comment