Saturday, September 19, 2015

Նորաձև թավշյա զգեստներ

Ոճային, գեղեցիկ, շքեղ… իհարկե անվերջ կարելի է թվարկել թավշյա զգեստները բնութագրող հատկանիշները : Եվ ուրախալի է, որ դեֆիլեի հարթակներում կարելի է տեսնել նորաձև թավշյա զգեստներ, որոնք կախարդում են իրենց գեղեցկությամբ : Թավշյա հանդերձներն իսկապես էլեգանտ ու գրավիչ տեսք են հաղորդում երիտասարդ կանանց ու աղջիկներին : Եթե ձեզ մոտ ցանկություն առաջացավ ձեռք բերել թավշյա զգեստ, Yadox-ը կօգնի ձեզ այդ հարցում : Այցելեք և դուք անկասկած կգտնեք ձեր թավշյա զգեստը : Իհարկե «թավշյա» բառը լսելիս, առաջին բանը, որ մտքում գալիս է, դա հիշողությունն է` կապված հին խորհրդային տարիներին գոյություն ունեցող վարագույրների հետ : Ժամանակին թանկարժեք ու շքեղ գործվածքն այսօր արդեն ասոցացվում է մի ինչ-որ հնադարյան իրի հետ : Թավշյա հագուստները երբեմն կարելի է տեսնել արդեն տարեց կանանց մոտ, ովքեր կրում են հին, նորաձևությունից դուրս եկած հանդերձներ :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Այսօր էլ հնարավոր է ոմանց զգեստապահարանների խորքերում գտնել հնուց մնացած տարօրինակ ձևվածքով բլուզներ կամ կիսաշրջազգեստներ` թավշյա կտորից: Նախկինում անգամ կանացի թավշյա ձեռնոցներն ու պայուսակները համարվել են շքեղության խորհրդանիշ : Գուցե ծիծաղելի թվա, սակայն վինտաժի սիրահարների համար այդ իրերն իսկական բացահայտում են : Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ ամեն նոր բան, դա լավ մոռացված հինն է : Հավանաբար, այդ է պատճառը, որ բոլորի համար անսպասելի կերպով, ճանաչված մոդելավորողների այս տարվա նոր հավաքածուներում սկսեցին հայտվել թավշյա հանդերձներ` պիջակներ, կիսաշրջազգեստներ, երեկոյան զգեստներ, ինչպես նաև թավշյա աքսեսուարներ : Նույնքան էլ անսպասելի, այդ յուրահատուկ գործվածքը վերափոխվել և միանգամայն այլ տեսք է ստացել` համադրվելով ժամանակակից գույների ու ձևերի հետ :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Պարզվում է, որ թավշա գործվածքը ոչ միայն չի կորցրել իր ակտուալությունը, այլ նաև դարձել է ավելի գրավիչ և նոր հավաքածուների մնացած հանդերձների մեջ փայլում է և առանձնանում իր ինքնատիպությամբ : Թավշյա գործվածքի մասին սկսեցին ակտիվորեն խոսել «Քամուց քշվածները» հանրաճանաչ ֆիլմի հայտնվելուց հետո : Այդ ֆիլմում հերոսուհին ուղղակի ապշեցնում էր իր հանդերձներով : Երիտասարդ աղջիկն ամբողջ աշխարհին ցույց էր տալիս իր կազմվածքի անգերազանցելի գեղեցկությունը : Նրա հագուստներից մեկը հատկապես մեծ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա : Դա նրա կանաչ գույնի թավշյա զգեստն էր : Խոտի հագեցած գույնը և յուրահատուկ գործվածքը շատ էին սազում գեղեցկուհուն : Եվ հենց դրա շնորհիվ էր, որ զգեստը առանձնահատուկ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Եվ այսպես, թավշյա հանդերձներն ու աքսեսուարները կրկին ներխուժել են նորաձևության աշխարհ : Այդ օրիգինալ կտորը թույլ է տալիս միաժամանակ թաքցնել կազմվածքի թերությունները և ընդգծել առավելությունները : Գործվածքի առանձնահատկությունն այն է, որ այն «խաղում է» լույսի հետ և փայլփլում, այս կերպ թավշյա կտորից պատրաստված ցանկացած իր թանկարժեք ու շքեղ տեսք է ունենում: Այս տարվա նոր հավաքածուները ձեզ հնարավորություն են տալիս ծանոթանալ թավշյա զգեստների մեծ տեսականու հետ : Նրբաճաշակ զգեստները կօգնեն ձեզ անկրկնելի տեսք ունենալ և ձեզ ինքնավստահ զգալ տոնական միջոցառումների ժամանակ, ռեստորանում կամ ցանկացած օր :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia


No comments:

Post a Comment