Ինչպես թարմացնել զգեստապահարանն առանց մեծ ծախսերի
Կարողանալ ճիշտ համադրել հագուստները և ճիշտ ներկայանալ դրանցով` իրականում շատ
դժվար գործ է : Գույների, ձևերի, ոճերի համատեղումը շատ ժամանակ է խլում : Բայց չէ՞ որ, առօրյայում
մենք պետք է հասցնենք ամեն ինչ և չենք կարող այդքան շատ ժամանակ տրամադրել միայն հագուստներ
ընտրելուն : Այնուամենայնիվ, սովորական ամենօրյա հանդերձները վաղուց կորցրել են իրենց
արդիականությունը և մենք ավելի ու ավելի ենք ձգտում ինչ-որ կրեատիվ տարրեր ավելացնել
մեր սովորական բաճկոնին կամ տաբատին : Լայն գոտին, տաբատի տակից անփույթ կերպով դուրս
եկած վերնաշապիկը, ոչ սովորական ծալված թևքերը կամ ուսերին գցած բաճկոնը կստեղծեն բոլորովին
նոր կերպար : Yadox-ը
կօգնի ձեզ դարձնել ձեր զգեստապահարանի հին հագուստները ոճային ու թարմացված, և որ ամենակարևորն
է, ձեզ կհաջողվի խուսափել մեծ ծախսերից :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ծալված փողքերով ջինսե տաբատները
համարվում են զգեստապահարանի ամենաունիվերսալ հանդերձներից մեկը, ինչպես նաև առօրյայում
կրելու համար նախատեսված ամենահարմար հագուստի վառ օրինակը : Նման տաբատները կարելի է կրել բարձրակրունկ ու բաց
կոշիկների, սանդալների կամ սպորտային կոշիկների հետ : Իսկ ինչ վերաբերում է ծալված
փողքերով ջինսե
տաբատների հետ համադրվող հագուստներին, ապա այս դեպքում նույնպես ընտրության հնարավորությունը
մեծ է` հասարակ սպորտային վերնաշապիկներ, կարճ բլուզներ, ինչպես նաև տղամարդու ոճով
վերնաշապիկներ : Կերպարը կարելի է հանգիստ լրացնել մեջքին հագնելու պայուսակով, ուսապարկով
կամ փոքրիկ պայուսակով : Մարմինը գրկող ջինսե տաբատների նեղ մանժետները վիզուալ երկարացնում
են ոտքերը և բացում են կոճերը, ինչը շատ գրավիչ ու սեքսուալ տեսք է հաղորդում : Սակայն
պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն նեղ ջինսերի, ազատ ձևվածքով, ուղիղ ջինսերին
ավելի շատ սազում են լայն մաժետները :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ջինսե տաբատի նման, վերնաշապիկը
նույնպես համարվում է կանացի զգեստապահարանի ունիվերսալ հագուստ : Այն շատ ներդաշնակ
է ինչպես ջինսերի, այնպես էլ տարբեր ոճերի տաբատների, կիսաշրջազգեստների հետ : Նորաձևության
սիրահարները վերնաշապիկին
նոր շունչ հաղորդելու համար, նրա թևքերը ծալելով բարձրացնում են վերև և ստանում լիովին
այլ կերպար : Այսպիսով, նրանք շատ սովորական վերնաշապիկից ստանում են ոճային ու նորաձև
կերպար : Ամենօրյա հագուստներում փոփոխություն մտցնելու ամենադյուրին ու ամենաարագ
միջոցներից մեկն է նաև գոտին : Փորձեք ավելացնել այդ ունիվերսալ աքսեսուարը այն հանդերձների
հետ, որոնց հետ մինչ այդ, որպես կանոն գոտի չէիք օգտագործում` բրդյա գործած ժակետ,
վերարկու, բաճկոն կամ ժիլետ : Մի վարանեք փոխարինել անձրևանոցի, ինչու չէ նաև զգեստի
գոտիները նորերով, որոնք դուք չեք գնել տվյալ հագուստի հետ : Տարբեր աքսեսուարները
ստիպում են հագուստներին տարբեր կերպ ներկայանալ ու բոլորովին նոր պատկեր ստանալ :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Իսկ եթե դուք ցանկանում եք գոտկատեղի
հատվածն առանց գոտի ընդգծել, ապա ամենահեշտ միջոցը դա վերնաշապիկի ներքևի մասը հանգույց
անելն է : Դա ավելի հետաքրքիր կդարձնի ձեր արտաքինը, քան եթե, օրինակ, դուք պարզապես
վերնաշապիկի փեշերը թաքցնեիք տաբատի կամ կիսաշրջազգեստի տակ : Այս տարբերակը նաև թույլ
է տալիս հեշտությամբ զգեստը վերածել կիսաշրջազգեստի : Դրա համար պարզապես անհրաժեշտ
է զգեստի վրայից հագնել վերնաշապիկ կամ բլուզ և կապել նրա փեշերը գոտկատեղի հատվածում
:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia




No comments:
Post a Comment