Նորաձևության գաղտնիքները
Փորձելով իրենց համար ստեղծել
ոճային զգեստապահարան, կանայք հաճախ գնում են թանկարժեք ու թրենդային հագուստներ :
Սակայն շատ հաճախ նրանք չեն հասնում իրենց համար ցանկալի արդյունքի : Բանն այն է, որ
նրանք հաշվի չեն առնում մանրուքները : Հետաքրքիր կերպար ստանալու համար ամենևին պարտադիր
չէ մեծ գումարներ ծախսել : Սովորական հանդերձները համալրելով փոքրիկ դետալներով ևս
կարելի է ստանալ ինքնատիպ արտաքին : Կան նաև փոքրիկ հնարքներ, որոնք նույնպես մեծապես
օգնում են ստեղծել ոճային կերպարներ : Yadox-ը կօգնի
ձեզ ինքնավստահ զգալ առօրյայում և ձեզ կտրամադրի ցանկացած առիթի համար նախատեսված հագուստներ
:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Այսպիսով, ամեն օր տպավորիչ տեսք
ունենալու համար անհրաժեշտ է զգեստապահարանում ունենալ առնվազն մեկ բազային իր, լինի
դա ջինսե տաբատ, մատիտանման կիսաշրջազգեստ, թե բամբակյա միագույն վերնաշապիկ: Դա կծառայի
որպես կտավ, որի վրա մենք կկարողանանք «ներկեր» օգտագործելով ստանալ մեր պատկերացրած կերպարը : Այս հնարքի մասին իհարկե
գիտեն շատ նորաձևության սիրահարներ և նրանք հաջողությամբ կիրառում են այն : Եվ իրոք,
եթե մեր հագուստի բոլոր տարրերը լինեն ոչ թե բազային այլ շքեղ ու տոնական, ապա արդյունքում
մենք տոնածառի կնմանվենք : Իսկ բազային
հանդերձները կարելի է լրացնել մեկ-երկու հետաքրքիր դետալներով, որոնք կտարբերվեն
իրենց վառ գույներով, նախշերով, անսովոր գործվածքով կամ ձևով : Զգեստապահարանում իր
տեղը պետք է գտնեն նաև այնպիսի իրեր, որոնք ձեր կերպարը դարձնում են բազմազան ու մի
քիչ բարդ : Խոսքը ժակետի, բաճկոնի, ժիլետի և նմանատիպ այլ հանդերձների մասին է : Այստեղ
ձեզ համար լայն հնարավորություններ են բացվում էքսպերիմենտներ անելու գործվածքների,
գույների ու նախշերի հետ : Բազմազան ու բազմաշերտ համադրությունները լավ թաքցնում են
կազմվածքի թերությունները :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Չմոռանանք նաև, որ առաջատար դիզայներների
նոր հավաքածուներում շատ են վանդակավոր, ծաղկավոր ու երկրաչափական պատկերների համադրությամբ
հանդերձները : Այդ նախշերն իսկապես բոլորը միասին կարող են հիանալի տեսք հաղորդել ձեր
հագուստին
: Գոյություն ունեն տարբեր նախշերը մեկ հանդերձում համատեղելու բազմաթիվ կանոններ,
սակայն պետք է հիշել, որ այս դեպքում յուրաքանչյուր կանոն ունի ոչ թե մեկ, այլ շատ
բացառություններ : Կարևորն այն է, որ կարողանանք հասկանալ, թե մեզ իրականում որ համադրություններն
են սազում : Այդ դեպքում, իհարկե, մենք կարիք չունենք օգտվելու որևէ կանոնից և ամեն
ինչ վստահում ենք մեր ինտուիցիային :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Վերնաշապիկը հանդիսանում է կանացի
զգեստապահարանի ամենաունիվերսալ իրերից մեկը : Այն շատ ներդաշնակ է հատկապես ջինսերի
կամ ցանկացած ոճի ու ձևվածքի տաբատի հետ : Վերնաշապիկը նաև անկրկնելի համադրություն
է կազմում կիսաշրջազգեստների հետ : Եթե այն երկարաթև է, ապա երբեմն թևքերը կարելի է
բարձրացնել կամ ծալել` տալով վերնաշապիկին միանգամայն այլ տեսք, որը ոճային ու նորաձև
կդարձնի ընդհանուր կերպարը : Մերօրյա առաջատար դիզայներների կարծիքով ժամանակակից աղջիկները
պետք է ունենան մի փոքր թափթփված ու ոչ խնամված արտաքին : Հենց այդ պատճառով նրանք
առաջարկում են վերնաշապիկը
տաբատի հետ կրելիս նրա հետևի մասը բաց թողնել : Իսկ գոտկատեղի հատվածը առանց գոտի
ընդգծելու համար կարելի է վերնաշապիկի ներքևի հատվածը հանգույց անել :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia




No comments:
Post a Comment