Ջինսերը կազմվածքին համապատասխան
Ինչպես ընտրել ջինսե տաբատը, որ այն լինի առավել քան հարմարավետ և միևնույն ժամանակ
ընդգծի կանացի գեղեցիկ կազմվածքը : ժամանակակից կանանց մեծամասնությունը ջինսե տաբատներ
ձեռք բերելիս, առանձնապես ուշադրություն չի դարձնում դետալներին, քանի որ նրանց համար
սովորական է դարձել, որ ջինսերը զգեստապահարանի ամենից հարմարավետ ու ունիվերսալ հագուստներն
են: Եվ հենց դրանում է կայանում ամենամեծ սխալը, քանի որ անգամ այդքան սովորական դարձած
հագուստները, ինչպիսին ջինսերն են, ընդունակ են շահավետ կերպով ընդգծելու կնոջ կազմվածքի
հմայիչ կողմերը, կամ, ընդհակառակը, թաքցնել կանացի գեղեցկությունը : Այցելելով Yadox` դուք անպայման կգտնեք ջինսե տաբատների
հետաքրքիր տարբերակներ : Սակայն նախ փորձենք հասկանալ, թե ինչում է կայանում տղամարդու
և կանացի ջինսե տաբատների տարբերությունները : Դա, նախ և առաջ, գոտկատեղի և ազդրերի
ձևի ու չափերի զգալի տարբերությունն է :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Վերջին ժամանակներս, իհարկե, կանայք առավելապես նախընտրում են կրել այնպիսի ջինսեր,
որոնք իդեալական տարբերակ են նաև տղամարդկանց համար : Այսինքն, կանանց համար, ջինսե
տաբատներ ընտրելու առաջին կանոնն այն է, որ անհրաժեշտ է որոշել մոդելի ոճը : Հարկ
է նշել, որ ջինսերի դասական տարբերակների վաղեմի արտադրողներն են հանդիսանում այնպիսի
ապրանքանիշեր, ինչպիսիք են Klaus Montana-ն, Rifle-ը և Hugo Boss-ը : Այսպիսով, այն կանայք, ովքեր գնահատում են
դասական ձևվածքը, առաջին հերթին պետք է դիմեն հենց այդ բրենդերին` ջինսե տաբատներ ընտրելիս
: Ինչ վերաբերում է սեքսուալ կանանց, ապա նրանք կարող են գտնել իրենց հարմար ջինսերի
բազմազան տարբերակներ օրինակ Lee Chicago-ի հավաքածուներում
: Ընտրել ջինսե տաբատներ կազմվածքին համապատասխան նշանակում է հմայիչ տեսք ունենալ,
բայց միևնույն ժամանակ համատեղել գեղեցկությունն ու գրավչությունը առավելագույն հարմարավետություն
հետ :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Մեր օրերում, շատ կանայք չեն ընդունում այն
ռազմավարությունը, որ պետք է ձեռք բերել գեղեցիկ հանդերձներ, քանի որ դրանք, ճիշտ է,
շատ գեղեցիկ են, սակայն ամենևին հարմարավետ չեն : Եվ հենց այստեղ էլ օգնության է գալիս
կազմվածքին համապատասխան հանդերձներ ընտրելու կանոնը, որն իսկապես թույլ է տալիս միաժամանակ
գայթակղիչ տեսք ունենալ և վայելել հագուստի հարմարավետությունը: Այսօր մասնագետները
շատ ու շատ խորհուրդներ են տալիս, որոնց հետևելով նորաձևության սիրահարները հեշտությամբ
կհամալրեն իրենց զգեստապահարանը իրենց ոճին համապատասխան ինքնատիպ ջինսե
տաբատներով:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Օրինակ, բարձրահասակ կանանց համար իդեալական
տարբերակ է ավելի բաց երանգով, երկար, ներքևի մասում լայն փեշերով ջինսե տաբատը : Գեղեցիկ
են նայվում նաև ցածր գոտկատեղով տեսակները : Իսկ ուղիղ ձևվածքով ջինսեր բարձրահասակ
գեղեցկուհիներին չարժե առաջարկել : Դրանք վիզուալ ավելի են երկարացնում հասակը : Իսկ
ինչպե՞ս ընտրել ջինսեր,
եթե կինը ունի ցածր հասակ և նիհար է : Նման կանանց համար իդեալական տարբերակ է նեղ,
իրանը գրկող մոդելները, ինչպես նաև ուղիղ ձևվածքը : Դա թույլ է տալիս մի փոքր ավելի
բարձրահասակ երևալ, իսկ եթե այդպիսի ջինսերի հետ համադրենք բարձրակրունկ կոշիկները,
արդյունքն ավելի ակնհայտ կլինի : Ցածրահասակ կանանց խորհուրդ չի տրվում կրել բաց գույնի
ջինսեր : Եվ ընդհակառակը, նման ջինսեր հանգիստ կարող են կրել չափից դուրս նիհար կանայք :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia




No comments:
Post a Comment