Thursday, September 10, 2015

Տնային հագուստը նույնպես պետք է գեղեցիկ լինի

Ինչպես հագնվել տանը, որպեսզի նրբագեղ ու ոճային տեսք ունենալ : Չէ՞ որ կինը պետք է մշտապես խնամված ու գեղեցիկ լինի նաև այն ժամանակ, երբ տանն է : Եվ տղամարդկանց արձագանքը չի ուշանա. «Ինչպիսի գեղեցկություն, ինչու՞ դու այդպես չես հանգնվում ամեն օր» : Եվ իսկապես, ինչու՞ : Մենք խնամքով պահում ենք մեր զգեստապահարանի ամենագեղեցիկ հագուստները ինչ-որ հատուկ առիթի համար, ինչ-որ տեղ գնալիս հագնելու համար, իսկ տանը, ընտանիքում մենք շարունակ կրում ենք հին հանդերձներ, որոնք վնասվել են հարթուկից, խունացել են լվացքից, ինչ-որ անհասկանալի բծեր են հայտնվել : Ամեն առավոտ մենք մանրակրկիտ զննում ենք մեր զգեստապահարանը, որպեսզի ընտրենք ամենահարմար բլուզը աշխատանքի գնալու համար կամ փորձում ենք մի քանի զգեստ, որ գտնենք ամենագեղեցիկը հյուր գնալու համար : 

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ինչու՞ ենք մենք այդքան անփույթ վերաբերվում այն հարցին, թե ինչ պետք է հագնենք մեր տան պատերի ներսում : Ուզում ե՞ք նորաձև ու ինքնատիպ տեսք ունենալ անգամ տանը, այդ դեպքում այցելեք Yadox օնլայն խանութ : Ձեր հավատարիմ ընկերը կօգնի ձեզ այդ հարցում : Իհարկե, կարծիքները շատ տարբեր են : Ոմանք գտնում են, որ տանը կարելի է հագնել ամեն ինչ : Ոմանց կարծիքով էլ ավելի նպատակահարմար է տան գործերով զբաղվել հին հագուստներով, որոնք շատ անգամներ են լվացվել և որոնք պետք չէ ափսոսալ : Որոշ կանանց կարծիքով էլ, այդպես հագնվելով` նրանց հաջողվում է լինել ազատ ու հանգիստ և նրանք կարողանում են հանգստանալ ու թուլանալ : Չէ՞ որ հետաքրքրասեր, օտար հայացքներից նրանց պաշտպանում են տան հաստ պատերը : 

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Բայց այդպես էլ ստացվում է, որ գեղեցիկ զգեստները, դիմահարդարումը և մատնահարդարումը կնոջը ծառայում են զուտ նրա համար, որ դուր գա ուրիշներին, ինչ-որ անծանոթ մարդկանց, որոնց հետ այսպես թե այնպես հաղորդակցվում է օրվա ընթացքում : Եվ ստացվում է, որ կանանց հիմնական նպատակը օտար մարդկանց վրա տպավորություն թողնելն է: Ցանկացած կին կհիշի իր ապագա ամուսնու հետ հադիպելու առաջին ամիսները. ինչքան ժամանակ էր տրամադրվում ժամադրության գնալուց առաջ արտաքին տեսքը կարգի բերելու, համապատասխան զգեստ ընտրելու համար : Իսկ հետագայում, ամուսնանալուց և մի քանի տարի միասին ապրելուց հետո, մոգական գեղեցկուհին վերածվում է անփույթ մազերով ու առանց դիմահարդարման տնային տնտեսուհին և դռան շեմին տղամարդուն դիմավորում է սովորական մի կին` խունացած բլուզով : Բայց չէ՞ որ դեռ երկու տարի առաջ նա ինքն էր ծիծաղում բիգուդիները մազերին փաթաթած ու խունացած խալաթներով տնային տնտեսուհիների վրա : 

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Յուրաքանչյուր կին ունի իր ուրույն ճաշակը և կարողանում է ստեղծել իր յուրօրինակ, ոչ ոքի չնմանվող կերպարը : Եվ նույնիսկ տնային հագուստով կանայք ի վիճակի են ոչ միայն լինել գրավիչ, այլ նաև փոխել գեղեցկության ընկալումը շրջապատի մոտ և հատկապես երեխաների : Դե ուրեմն, առանց ափսոսալու հեռացնում ենք մեր զգեստապահարանից բոլոր խունացած, տձև հագուստները, այն բոլոր իրերը, որոնք այնտեղ են մնացել երեք տարուց ավելի և ոչ մի անգամ չեն օգտագործվել : 

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment