Thursday, August 27, 2015

Կանացի ժիլետ-բաճկոններ` նորաձև ու գեղեցիկ

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ինչպես դասական ոճի շատ այլ հագուստներ, կանացի ժիլետ-բաճկոնները նույնպես այս տարի խելահեղ պահանջարկ են վայելում : Եվ զարմանալի չէ, որ նորաձևության տների նոր հավաքածուներում հայտնվեցին տարբեր ոճերի, տարբեր կտորներից կարված և տարբեր գույների ժիլետ-բաճկոններ : Առաջատար դիզայներների ստեղծած ինքնատիպ ու նորաձև ժիլետները կարողացել են համատեղել միանգամից երկու շատ տարածված ուղղություն` հետաքրքիր ու չկրկնվող գործվածքներ և ոճային ձևվածք: Ի դեպ, Yadox-ը սպասում է ձեզ` առաջարկելու ժիլետ-բաճկոնների իր բազմազան տեսականին : Այցելելեք և դուք վստահաբար ձեռք կբերեք ձեր ճաշակին ու ոճին համապատասխան ամենագեղեցիկ տարբերակը : Իհարկե, ոմանք այն համարում են զգեստապահարանի ավելորդ իր, սակայն այսօր ժիլետ-բաճկոնները իսկապես շատ հարմար տարբերակ են որպես գործնական գրասենյակային ոճի հագուստ և որպես հանգստանալու ու զբոսանքի գնալու համար նախատեսված հանդերձ :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ժիլետ-բաճկոնը հանգիստ կարող է փոխարինել պիջակին կամ ժակետին զով գարնանային օրերին և նույնիսկ վաղ աշնան տաք օրերին : Այս անթև բաճկոնն այնպես է ներխուժել քաղաքային առօրյա կյանք, որ առանց նրա արդեն հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից կնոջ նորաձև զգեստապահարանը : Անկասկած, կանացի ժիլետ-բաճկոնների շատ տարբերակներ կարված են սպորտային ոճով : Սակայն, աքսեսուարների և այլ տարրերի ճիշտ ընտրության դեպքում նրանք կարող են կիրառվել ամենատարբեր հանգամանքներում` երեկույթներ, ժամադրություններ կամ պարզապես զբոսանքներ ընկերների հետ : Դուք կարող եք ընտրել ձեր նախընտրած երկարության տարբերակը, բայց անպայման պետք է հաշվի առնեք ձեր կազմվածքի առանձնահատկությունները : Օրինակ, ավելի երկար ժիլետները անհեթեթ տեսք կհաղորդեն կարճահասակ աղջիկներին : Այս դեպքում անհրաժեշտ են մինչև գոտկատեղը ձգվող տարբերակներ, որոնք հեշտությամբ կարելի է համադրել բարձր կրունկով երկարաճիտ կոշիկների հետ : Հագեք նրա հետ բրդյա բլուզ կամ ժակետ, եթե ձեր ժիլետ-բաճկոնը դա թույլ է տալիս :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ակտիվ կենսակերպի սիրահարները հատկապես շատ են գնահատում այս հարմարավետ ու ոճային, առանց թևքերի բաճկոնները : Դիզայներներն այն համարում են այս տարվա աշնան իսկական հիթ : Իսկ սպորտային ժիլետների գլխարկով տարբերակները առանձնահատուկ շքեղություն են հաղորդում և թույլ են տալիս հարմարավետ ու հանգիստ զգալ ցանկացած պարագայում : Չէ՞ որ եթե դուք տնից դուրս եք եկել գլխարկով ժիլետ հագած, դուք այլևս չեք անհանգստանում ու չեք վախենում անձրևից : Կարելի է գլուխը հանգիստ քողարկել գլխարկի տակ : Հագուստի այս տեսակը թույլ է տալիս առանց ավելորդ ջանքերի ստեղծել անհրաժեշտ կերպարը` ընդ որում չկորցնելով կազմվածքի կանացիությունն ու նրբագեղությունը :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ամենանորաձև կանացի ժիլետ-բաճկոնները կարող են արձակվել կայծակ ճարմանդով կամ կոճակներով, կարող են ամրացվել կաշվե գոտիով կամ պարզապես բաց լինել, առանց որևէ ամրացնող հարմարանքի : Ցանկացած դեպքում նրանք բնական ու ոճային տեսք ունեն : Այս տարվա համար նախատեսված ամենանորաձև տարբերակները կարելի է համադրել տարբեր ոճերի հետ, ինչը ինքնին հանդիսանում է հետաքրքիր զբաղմունք ամբողջ աշխարհի նորաձևության սիրահարների համար : Դիզայներները ժիլետ-բաճկոններն ակտիվորեն զարդարում են մորթիներով, մետաղական կոճակներով, ինչպես նաև մեծ ու փոքր գրպաններով, որոնք տեղադրվում են կրծքավանդակի և ձեռքերի հատվածում :

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia


No comments:

Post a Comment