Thursday, August 20, 2015

Ինչպիսի կոշիկ ընտրել

Զգեստին համապատասխան կոշիկ ընտրելն այնքան էլ հեշտ գործ չէ : Թերևս բոլոր կանայք ու աղջիկները իրենց առօրյայում մշտապես բախվում են նման բարդ խնդրի հետ : Նրանք չեն կարողանում պարզապես գնել որոշակի գույնի կոշիկ, որը սազում է զգեստի գույնի հետ: Շատ այլ նրբություններ ու դետալներ կան, որոնք պետք է անպայման հաշվի առնել : Այնուամենայնիվ, որո՞նք են զգեստին համապատասխան կոշիկ ընտրելու կարևորագույն սկզբունքները, որ օգնում են կանանց : Այդպիսի սկզբունքներ իսկապես գոյություն ունեն և դրանք չի կարող շրջանցել ոչ մի նորաձևությանը հետևող կին : Yadox-ը պատրաստ է օգնել ձեզ և առաջարկել գեղեցիկ ու չկրկնվող համադրություններ: Թեթև գործվածքներից կարված զգեստները, որոնց անվանում են նաև օդային զգեստներ, այսինքն այն տարբերակները, որոնք հեշտությամբ տատանվում են նույնիսկ մեղմ քամուց, գեղեցիկ համադրություն են կազմում հատկապես բաց կոշիկների հետ :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Շիֆոնից կամ բատիստից պատրաստված զգեստներն ավելի լավ են նայվում բարակ, բարձր կրունկներով բաց կոշիկների հետ : Ընդհակառակը, հաստ ու ծանր կտորներից կարված զգեստներին լիովին հակացուցված են նեղ ձևվածք ունեցող և բարակ ու բարձր կրունկներով կոշիկները : Այդպիսի զգեստները ներդաշնակ կլինեն պարզ կոշիկների հետ` ոչ շատ բարձր և լայն կրունկով : Որքան հաստ ու ամուր է գործվածքը, որով կարվել է զգեստը, այնքան փակ պետք է լինեն կոշիկները, որոնք ընտրված են այդ զգեստի հետ կրելու համար : Բրդից կամ ամուր մետաքսից կարված զգեստների հետ ժամանակակից դիզայներները խորհուրդ են տալիս կրել փակ ծայրով կոշիկներ :  Որքան էլ տարօրինակ է, սակայն պետք է ասել, որ փոխկապակցման մեջ են նաև կոշիկի կրունկը և զգեստի կտորը : Ինչքան հաստ է ու ամուր զգեստի համար ընտրված կտորը, այնքան ավելի հաստ ու ամուր, ցածր ու լայն պետք է լինի կոշիկի կրունկը :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Եթե դուք սիրում եք մշտապես կրել նորաձև բայց հարմարավետ կոշիկներ, այցելեք Yadox, օգտվեք նրա անսահման տեսականուց և դուք ձեզ կզգաք վստահ ու անկրկնելի տեսք կունենաք : Շատ կարևոր նշանակություն ունի նաև զգեստի երկարությունը : Կարճ կիսաշրջազգեստների համար ցանկալի է ընտրել նրբաճաշակ, կիսով չափ բաց, որևէ զարդով ձևավորված կոշիկներ : Իսկ, օրինակ, երկար փեշերով զգեստի հետ անպայման պետք է համադրել կայուն, հաստ կրունկներով կոշիկներ : Բարակ ու երկար կրունկներն այս դեպքում ավելորդ կլինեն : Եթե կասկածներ ունեք և չեք կարողանում կողմնորոշվել գույնի ընտրության հարցում, ավելի լավ է ընտրել սև կոշիկներ :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ոճաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նաև կազմվածքի առանձնահատկություններին : Ցածրահասակ աղջիկներին համապատասխանում են բարձր ու բարակ կրունկներով կոշիկները : Ընդ որում, կրունկը պետք է լինի ճիշտ բարձրության, որպեսզի հնարավոր լինի հանգիստ քայլել : Պետք է հաշվի առնել, որ բարձրակրունկ կոշիկների վրա ծանրության կենտրոնը տեղափոխվում է, ինչի հետևանքով քայլվածքի ձևը փոխվում է : Գեր աղջիկներին սազում են բարձր, բայց միջին հաստության կրունկով կոշիկներ : Բարակ կրունկները անհամաչափության տպավորություն կթողնեն և գեղեցիկ չեն նայվի:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment