Պարեո` կնոջ զգեստապահարանի պարտադիր իր
Պարեոն կանանց հագուստի մի տեսակ է, առանց
որի անհնար է անցկացնել ամառային ծովափնյա հանգիստը : Իրականում, այն նման է ուղղանկյունաձև
գործվածքի մի կտորի, որը կանայք կապում են գոտկատեղին` որպես կիսաշրջազգեստ կամ թևատակերի
տակ` որպես զգեստ : Կան նաև պարեոն կրելու այլ տարբերակներ : Ժամանակակից երիտասարդ
կանայք կամ աղջիկներն այն օգտագործում են առավելապես որպես լողափնյա կոստյում : Քանի
որ հիմա հենց լողափնյա հանգստի ամենաթեժ ժամանակներն են, պետք է անպայման ձեռք բերել
այդ հետաքրքիր հագուստը : Դե ուրեմն, այցելեք Yadox և ընտրեք այն պարեոն, որն ամենաշատը ձեզ դուր կգա
: Չէ՞ որ շոգն անտանելի է, հանգստի մեկնելն անխուսափելի, մանավանդ որ հատկապես այս
տապին միայն ծովի ալիքները կարող են հովացնել ու թուլացնել լարվածությունը : Այդ պատճառով,
եթե պատրաստվում եք մեկնել լողափ, մնացած բոլոր անհրաժեշտ իրերի հետ չմոռանաք վերցնել
ձեր պարեոն`լողափնյա անկրկնելի կերպար ստեղծելու և անմոռանալի հանգիստն ապահովելու
համար :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Գաղտնիք չէ, որ միայն մեկ ոճային լողազգեստը
լողափին բավական չէ : Ավելի լավ է լրացնել լողափնյա կերպարը մի քանի աքսեսուարներով
: Շատ կանայք լողափ մեկնելիս անպայման վերցնում են երկար, թափանցիկ, բարակ զգեստ, կիսաշրջազգեստ,
լայն եզրերով գլխարկ, էլեգանտ արևային ակնոցներ, սակայն մոռանում են պարեոյի
մասին : Կամ պարզապես գտնում են, որ դրա անհրաժեշտությունը չկա : Մինչդեռ պարեոն ձեր
լողափնյա կերպարի անբաժանելի մասն է կազմում : Լողափնյա կոստյումի այդ նորաձև մասնիկը
գործնականորեն շատ ունիվերսալ է և կարող է կիրառվել որպես ոճային կիսաշրջազգեստ, ազդրերին
փաթաթելու թաշկինակ, թիկնոց, թեթև զգեստ և այլն : Պարեոն կարող է ունենալ տարբեր ձևվածքներ
: Ամենատարածվածները դրանք ուղղանկյունաձև, քառակուսի և եռանկյունի տեսակներն են :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Որպես կանոն, պարեոները պատրաստվում են շատ
բարակ, նուրբ ու թափանցիկ գործվածքներից, որոնք իդեալական կերպով գրկում են մարմինը,
բայց, միևնույն ժամանակ, չեն սահմանափակում շարժումները : Բացի այդ, կան պարեոյի
որոշ անսովոր տեսակներ, որոնք ստեղծված են, նախ և առաջ, որպես զարդ և կարող են օգտագործվել
բացառապես որպես աքսեսուար : Նման տեսակների թվին են պատկանում, օրինակ, վառ գույներով,
գործած պարեոները : Այնուամենայնիվ, որպեսզի նորաձև պարեոն դառնա ոճային աքսեսուար
և լրացում ձեր լողափնա կերպարին, պետք է խնամքով ընտրել ձեր զգեստապահարանի այդ անհրաժեշտ
իրը : Դե իհարկե, առաջին հերթին պետք է հաշվի առնել ձեր լողազգեստի գույնը, ձևը, ձեր
կազմվածքի առանձնահատկությունները, ինչպես նաև շատ ու շատ հանգամանքներ :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Եթե դուք հին ու բարի դասական ոճի երկրպագու
եք, ապա ձեզ համար ամենահարմար տարբերակը ձեր լողազգեստի գույնի պարեո
ընտրելն է : Իսկ եթե դուք սիրում եք էքսպերիմենտներ անել սեփական կերպարի վրա, կարող
եք ուշադրություն դարձնել վառ ու հագեցած գույներով պարեոների վրա, որոնք իսկապես առանձնանում
են իրենց անսովոր երանգներով ու ինքնատիպ նախշերով : Այս տարվա նորաձևությունն իր հետ
բերել է վառ, ճչան գույներ ու երանգներ : Այդ պատճառով, ձեր լողափնյա զգեստապահարանում
պետք է լինի նման գույներով առնվազն մեկ իր, եթե իհարկե դուք ցանկանում եք քայլել նորաձևության
հետ կողք-կողքի:
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք
մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment