Tuesday, August 18, 2015

Կանացի նրբագեղ պենյուարներ

Գաղտնիք չէ, որ գայթակղության արվեստին տիրապետում են հատկապես կոկետուհիները : Իսկ նուրբ ու գրավիչ պենյուարներն նրանց անդավաճան օգնականներն են : Մանավանդ որ այս տարվա համար ժամանակակից դիզայներների ստեղծած մոդելներն առանձնանոմ են իրենց գույների ու ձևերի բազմազանությամբ : Դա բացատրվում է նրանով, որ գայթակղության արվեստը ցանկացած ժամանակակից կնոջ համար դարձել է հասանելի իրականություն : Նորաձևությանն ուշի ուշով հետևող ընկերուհիների մոտ ամոթով չմնալու համար, յուրաքանչյուր երիտասարդ աղջիկ պետք է հստակ պատկերացում ունենա, թե կանացի զգեստապահարանի կոնկրետ ո՞ր իրն է կրում «պենյուար» գեղեցիկ անունը : Սկզբում այդպես է կոչվել այն թիկնոցը, որը կանայք կրել են առավոտյան արթնանալուն պես, երբ զարդասեղանի մետ պճնվելու ժամանակն է եկել : Թիկնոցն անհրաժեշտ էր գեղեցկուհուն, որպեսզի պաշտպաներ իր գիշերազգեստը դիմափոշուց, որը հին ժամանակներում չափազանց տարածված էր կանանց շրջանում :
Լուսանկարի աղբյուրը` Yadox

Առաջին գայթակղիչ պենյուարներն ի հատ են եկել այն ժամանակ, երբ հարուստ տիկիններն իրենց թույլ են տվել հյուրերին ընդունել ննջասենյակում` նրանց ներկայանալով տնային հագուստներով : Անհրաժեշտ էր պարկեշտ տեսք ունենալ : Այդ էր պատճառը, որ պենյուարների վրա հայտնվում էին դեկորատիվ տարրեր և դրանք կարվում էին բացառապես թանկարժեք գործվածքներից : Իսկ մեր օրերում, այդ հետաքրքիր հագուստը կանայք կրում են որպես գիշերազգեստ : Եվ այն գրավելու  համար նախատեսված ամենահզոր զենքն է` ծպտված ամենօրյա անմեղ հագուստի անվան տակ : Yadox-ի անսահման մեծ տեսականում մեջ դուք կգտնեք ձեր նախընտրած գույնի ու ոճի պենյուարը : Մի հապաղեք, դուք էլ սովորեք գայթակղության արվեստը :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Երկար թե՞ կարճ պենյուարներ, ո՞ր տարբերակն ընտրել : Իրականում պենյուարի երկարությունը կախված է ձեր ինքնավստահության չափից, նրանից թե ինչ ազդեցություն կամ տպավորություն եք դուք ուզում թողնել : Փարթամ կազմվածքով գեղեցկուհիները, ինչպես նաև այն կանայք, որոնք ամաչում են ցուցադրել իրենց ոտքերը, նախընտրում են կրել երկար պենյուարներ : Դրանք կարող են լինել համեստ, հասարակ տարբերակներ, որոնք խալաթ են հիշեցնում կամ ավելի շքեղ մոդելներ` դեկոլտեի հատվածում ավելի մեծ բացվածքով : Այդպիսի պենյուարները շատ հաճախ զարդարված են լինում դեկորատիվ տարրերով, առանձնանում են իրենց անսովոր ձևվածքով կամ համարձակ նախշերով : Դասական պենյուարները լինում են մինչև ազդրերի կեսը ձգվող երկարությամբ : Այդպիսի երկարությունը չի սահմանափակում շարժումները, եթե դուք զբաղված եք պճնվելու գործընթացով կամ եթե ցանկանում եք գայթակղիչ կեցվածք ընդունել :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ինչ վերաբերում է կարճ պենյուարներին, ապա դրանց մասին կարելի է ասել, որ ոչ միայն շատ հարմարավետ են, այլ նաև հետաքրքիր են նայվում : Կարճ պենյուարները բացահայտում են ոտքերը` միևնույն ժամանակ  թաքցնելով մարմնի ավելի ինտիմ մասերը և երևակայության շրջանակ բացելով ընտրյալի համար : Գոյություն ունեն նաև շատ կարճ պենյուարներ, որոնք բացահայտում են կիսավարտիքը : Սակայն, սովորաբար այդ երկու իրերը կանայք ձեռք են բերում և կրում որպես մի ամբողջություն : Դա պենյուարների առավել բաց տարբերակն է, այն գրեթե ոչինչ չի թաքցնում, բայց ծառայում է որպես կազմվածքի հրաշալի զարդ : Ոչ մի կին անտարբեր չի անցնի նման գեղեցկության կողքով :

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia


No comments:

Post a Comment