Tuesday, August 4, 2015

Կանացի զգեստապահարանի հիմնական «բնակիչները»

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Ո՞ր հագուստներն են, որ պարտադիր պետք է լինեն յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում : Այսպես, հիմնական հագուստները, դրանք կանանց համար գերազանց արտաքին տեսք ապահովելու գլխավոր նախապայմաններն են : Դրանք շատ կարևոր են ինչպես հիմքը տան համար կամ, օրինակ, ջուրը, որով պետք է սնունդ պատրաստենք : Հիմնական հագուստները կարելի է համեմատել նաև այբուբենի հետ, որի չիմացության դեպքում հնարավոր չէ գիրք կարդալ կամ ինչ-որ բան գրել : Շատ տրամաբանական է, որ կնոջ  զգեստապահարանի հիմնական հագուստներից կարելի է կարծիք կազմել նրա կարիերայի, գործունեության ոլորտի, նրա արժեքների, գեղեցիկի հանդեպ պատկերացումների և ընդհանրապես կենսակերպի մասին : Ամեն ինչ շատ պարզ է : Yadox-ը վստահեցնում է, որ հիմնական հագուստները դրանք կանանց ամենակարևոր հանդերձներն են : Հենց նրանց հիմքի վրա են կանայք ամեն օր ստեղծում տարբեր կերպարներ տարբեր առիթների համար :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Կարելի է ասել, որ բազային հագուստները ծառայում են որպես ֆոն և այդ ֆոնի վրա կանայք առօրյայում ստեղծագործում են և ստանում չկրկնվող կերպարներ : Ինչքան գրագետ են ընտրված զգեստապահարանի հիմնական հագուստները, այնքան հետաքրքիր կնայվեն դրանց հետ համադրված ոճային ու վառ աքսեսուարները, ինչպես նաև ամենատարբեր դետալները : Իսկ ձեր ստեղծած պատկերը անշուշտ կլինի ներդաշնակ ու աչք շոյող, ինչպես անձամբ ձեզ համար, այնպես էլ շրջապատի : Փաստացի, կանանց զգեստապահարանում պետք է  գերակշռեն բազային հագուստները՝ 70 տոկոս, իսկ վառ, դիզայներական իրերին բաժին է ընկնում միայն 30 տոկոսը : Եթե հիմնական հագուստները ճիշտ են ընտրված և դրանք համապատասխանում են ձեր նպատակներին ու խնդիրներին, ապա ձեզ երբեք չի տանջի  կանացի հարատև հարցը՝ «ի՞նչ հագնել» : Իսկ ձեզ շրջապատող մարդիկ մշտապես կփորձեն գտնել այն հանելուկի պատասխանը, թե ի՞նչ անհավանական չափեր կարող է ունենալ ձեր զգեստապահարանը : Այսպիսով, ձեր ընտրած բազային հանդերձներն իրենց պարագաներով ու լրացումներով կստեղծեն ձեր ամբողջական ոճային կերպարը և կպատմեն ձեր մասին, որպես անհատ, ամեն ինչ :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Բազային հագուստներից մեկը, որը պարտադիր պետք է իր տեղն ունենա ձեր զգեստապահարանում բաց գույնի բլուզն է, որից ամենաքիչը երկու հատ պետք է լինի: Երբ մեկը լվացվում է, մյուսը՝ պատրաստ է համադրվելու կիսաշրջազգեստի կամ տաբատի հետ : Բլուզներից մեկը պետք է սպիտակ լինի և իհարկե դուք եք որոշում թե ինչպիսի սպիտակ : Մեկի համար դա ձյունաճերմակ սպիտակն է, մյուսի համար՝ մարգարտագույնը կամ կաթնագույնը : Բազային հագուստներից է նաև նեղ, մատիտաձև կիսաշրջազգեստը, որը իդեալական կերպով գրկում է կնոջ մարմինը : Այն ստեղծված է, որպեսզի ընդգծի կազմվածքի առավելությունները և հմայիչ տեսք հաղորդի կանանց : Այդպիսի կիսաշրջազգեստը կարելի է կրել ամենատարբեր բլուզների ու ժակետների հետ :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Հաջորդ բազային հագուստները ջինսերն են : Հեռավոր անցյալում դրանք համարվել են աշխատանքային համազգեստներ : Մեր օրերում, ջինսերը բազային զգեստապահարանի ամենաանհրաժեշտ հագուստներն են, որոնց օգնությամբ կարելի է ստեղծել բազմաթիվ հետաքրքիր և նորաձև կերպարներ : Կարծում եմ ավելորդ է խոսել բեժ գույնի կոշիկների մասին : Թերևս, բոլորը գիտեն, որ դրանք նախընտրելի են այն կանանց համար, ովքեր ցանկանում են վիզուալ երկարացնել իրենց ոտքերը : Գաղտնիք չէ նաև, որ տարբեր բարձրության կրունկներով, բեժ գույնի կոշիկները կարելի է համադրել բացարձակապես ցանկացած կերպարի հետ, որը դուք կստեղծեք և այն անկասկած կնայվի շատ նրբագեղ ու ոճային :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment