Հունական ոճը նորաձևության թրենդ
Գաղտնիք չէ, որ ոչ մի հագուստ չի կարող այնպես ընդգծել
կնոջ հմայքը, քնքշությունն ու կանացիությունը, ինչպես դա անում են երեկոյան նրբագեղ
զգեստները : Իսկ եթե դրանք դասական հունական ոճի զգեստներ են, ապա, առավել ևս, կրկնապատկում
են կնոջ գեղեցկությունն ու գայթակղիչ տեսք հաղորդում նրան : Եթե այդպես է, ուրեմն որն
է հունական զգեստի գրավչության գաղտնիքը : Yadox-ի անսահման մեծ տեսականին ուսումնասիրելով` դուք
կգտնեք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները և կկարողանաք քայլել նորաձևության
հետ համատեղ :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ինչպես գիտենք, հին հույները շատ իմաստուն են եղել
: Նրանք բարձր են գնահատել պարզությունն ու ներդաշնակությունը, մարմնի գեղեցկությունը
: Նրանց հանդերձները առանձնապես աչքի չեն ընկել իրենց ձևվածքով : Կարելի է ասել, ընդհանրապես
չեն առանձնացել իրենց բազմազանությամբ : Սակայն
ազատ ու հարուստ կենսափորձ ունեցող մարդիկ կարողացել են ստեղծել այնպիսի նրբաճաշակ հանդերձներ ընդամենը մի կտոր հասարակ
սպիտակ գործվածքից` այն պարզապես փաթաթելով մարմնի վրա և ուսերի հատվածում այն ամրացնելով
փոքրիկ գնդասեղներով : Կտորի ծալքերի և մետաղազարդերի շնորհիվ, որոնցով հին հույները
պատում էին իրենց հագուստները, նրանց հաջողվել է ավելի գեղեցիկ տեսք ստանալ, քան կարող
էին տալ թագավորների շքեղ, ոսկեզօծ հանդերձները : Եթե ձեր մոտ ցանկություն առաջացավ
ձեռք բերել հունական ոճով անկրկնելի զգեստ, ձեզ համար ամենաճիշտ որոշումը Yadox այցելելն է : Թերևս, ոչ մի ձևվածք այդքան իդեալական չի համապատասխանում կնոջ կազմվածքին,
որքան հունական ոճը : Նույնիսկ գեր կանանց այն թույլ է տալիս ամբողջովին թաքցնել ավելորդ
քաշը և անսահման կանացիություն է հաղորդում : Իսկ նիհար կանանց օգնում է ընդգծել կազմվածքի
առավելությունները :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Պետք է ասել, որ հունական ոճի զգեստներ պատրաստելու
համար, ժամանակակից դիզայներներն ընտրում են հիմնականում սպիտակ և բեժ գույները : Այս
գույների գաղտնիքը կայանում է նրանում, որ նրանք շեշտում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչների
երիտասարդությունը, ինչպես նաև թարմություն ու կենսուրախություն են հաղորդում նրանց
: Միևնույն ժամանակ, հասուն կանանց օգնում են ընդգծել իրենց արժանիքները : Հունական զգեստները սովորաբար ունենում են բարձր
գոտկատեղ, իսկ դրանից ներքև թափվող թեթև, պարզ գործվածքը փափկություն է հաղորդում կնոջ
կազմվածքի ուրվագծերին` միաժամանակ թաքցնելով մարմնի թերությունները : Զգեստի ազատ
ձևվածքը թեթևության և ազատության զգացողություն է առաջացնում : Դա պայմանավորված է
նրանով, որ նման զգեստի համար դիզայներները նախապատվությունը տալիս են թեթև, հոսող
կտորներին : Դրանք պետք է լինեն բարակ, թափվող և հեշտությամբ ծալքեր առաջացնեն : Հունական
զգեստների ժամանակակից տարբերակների համար օգտագործվում են այնպիսի գործվածքներ, ինչպիսիք
են բեհեզը, մետաքսը, բատիստը և այլ նուրբ կտորներ :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ավանդական հունական զգեստներն ունենում են V-աձև դեկոլտե,
ուղիղ կտրվածք, երկար փեշ և պատրաստված են լինում վառ կամ պաստելային գույնի կտորներից
: Սակայն մեր օրերում արդեն գոյություն ունեն հունական զգեստների բազմաթիվ տարբերակներ,
որոնք ընդունակ են ընդգծել կնոջ մարմնի այս կամ այն առավելությունը : Մի ուսը բաց զգեստը
թերևս համարվում է ամենականացի տեսակներից մեկը : Այն ցուցադրում է ուսերի գեղեցիկ
գծերը և երկար, նրբագեղ պարանոցը :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք
մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment