Նորաձևության թրենդ՝ վանդակավոր հագուստներ
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Խոշոր թե մանր, հաստ թե բարակ, ծաղկավոր թե սև-սպիտակ՝
վանդակներն առկա են հայտնի դիզայներների այս տարվա բոլոր հավաքածուներում : Yadox-ը կօգնի ձեզ պարզել, թե համենայն դեպս, ո՞ր վանդակներն են
ակտուալ այս սեզոնին : Ընդհանրապես, վանդակավոր հանդերձներն արդեն վաղուց չեն
կորցնում իրենց արդիականությունը և ամեն տարի իրենց պատվավոր տեղերն են գրավում դեֆիլեի
հարթակներում : Սակայն, հանուն արդարութան, պետք է ասել, որ տարեց տարի փոխվում
են վանդակների չափերն ու ձևերը : Այսպիսով, մնում է հասկանալ, թե վանդակների ո՞ր
տեսակները պետք է ընտրել ամառային զգեստապահարանը համալրելու համար և ինչպիսի՞ նախշերի
հետ դրանք պետք է համադրել : Անցյալ՝ աշուն-ձմեռ հավաքածուներում ակտուալ էին
վանդակների
գրեթե բոլոր տեսակները, որոնք բնորոշ էին տղամարդու կոստյումի կտորին : Իսկ մեկ
տարի առաջ հայտնիության գագաթնակետին էին հասել կոնտրաստային շախմատաձև վանդակները :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Այս ամառվա համար դիզայներները
պատրաստել են ավելի կանացի ու թեթև վանդակավոր զգեստներ, որոնց մեջ, որպես կանոն, առկա
է սպիտակ գույնը : Նրանք կանանց ուշադրությունը սևեռում են վանդակավոր նախշերի
հատկապես երկու տեսակի վրա, որոնցից մեկը «վիշի» կոչվող վանդակներն են : Դրանք
իրենցից ներկայացնում են երկու գույների հորիզոնական և ուղղահայաց շերտերի հաջորդականություն,
որոնք խաչվելով, ստեղծում են յուրօրինակ քառակուսիներ : Եթե որոշել եք ձեռք բերել
խոշոր «վիշի» վանդակներով հագուստ, ապա անպայման նախապատվությունը տվեք սև ու սպիտակ
կամ կապույտ ու սպիտակ տարբերակներին : Ավելի մանր «վիշի» վանդակների համար ավելի
նպատակահարմար կլինի ընտրել ծաղկավոր տեսակները՝ պաստելային կամ վառ գույների մեջ :
Այս ամառվա համար երկրորդ ամենաարդիական վանդակները՝ ցանցավոր վանդակներն են :
Դրանք շատ բարակ շերտերից կամ գծերից բաղկացած, ցանցի նմանվող վանդակներն են :
Վստահ կարելի է ասել, որ ամենից տարածված տարբերակը դա մեկ գույնի գծերից կազմված հասարակ
ցանցն է : Ի դեպ, այն կարող է լինել ինչպես խոշոր, այնպես էլ մանր վանդակներով :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Հետաքրքիր են նայվում նաև
երկու գույների համադրությամբ ցանցավոր վանդակները, հատկապես երբ գծերի հիմնական երանգին
ավելանում է երկրորդ՝ ավելի վառ գույնը : Այս երկու տեսակներն, իհարկե, կարող
են լինել ոչ միայն տպված կտորի վրա, այլ նաև կարված բարդ գործվածքի ձևով : Եվ
այսպես, Ինչի՞ հետ համադրել վանդակավոր հագուստները : Դրանք այլ նախշերով հանդերձների
հետ կրելու արդիական տարբերակներն, իհարկե, շատ են : Օրինակ, վանդակավոր
և գծավոր նախշերի համադրությամբ հագուստները շատ ինքնատիպ տեսք են հաղորդում նրբագեղ
կանանց ու աղջիկներին : Ծաղկավոր պրինտը ևս հիանալի լրացում է վանդակներին և այն
ապահովում է ողջ օրվա լավ տրամադրությունը : Իսկ էկզոտիկ նախշերով հագուստները
վանդակների հետ համադրելով՝ դուք կստանաք շատ բարդ, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ
ու չկրկնվող կերպարներ :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Ժամանակակից դիզայներները
ևս մեկ հետաքրքիր համադրություն են մտածել, որն, իհարկե, սիրվել է նորաձևությանը հետևող
կանանց կողմից : Նրանք առաջարկում են միավորել տարբեր տեսակի վանդակները մեկ կերպարում :
Օրինակ, ընտրել այնպիսի կիսաշրջազգեստ և բլուզ, որոնց մեջ առկա է միանգամից երկու-երեք
տեսակի վանդակավոր նախշեր :
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք
մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment