Բեժ գույնը կնոջ զգեստապահարանում
Բեժ գույնը պատկանում է գույների
դասական կատեգորիային և իրապես չեզոք տեղ է գրավում : Այս առումով, սևի և սպիտակի նման,
այն միանգամայն ազատ համադրվում է աշխարհում գոյություն ունեցող գունային ներկապնակի
բոլոր երանգների հետ : Սակայն, երբեմն, բեժի տարբեր երանգները շատ նման են մարդկային
մարմնի բնական գույնին և այդ պատճառով ընդունվում են որպես անհետաքրքիր ու ձանձրալի
երանգներ : Այդպիսի բեժը պահանջում է մանրակրկիտ ընտրված աքսեսուարներ ու զարդեր :
Yadox-ի էջերում դուք կգտնեք տարբեր ոճի ու ձևի բեժ զգեստներ, կիսաշրջազգեստներ, բլուզներ
և շատ նորաձև ու շլացնող հանդերձներ : Շատ
կարևոր են նաև համապատասխան մազերի գույնը : Մաշկի գույնը և դիմահարդարումը ևս պետք
է հաշվի առնել` բեժ գույնի հանդերձներ կրելիս:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Միևնույն ժամանակ բեժ գույնի
մարմնի գույնին շատ նման լինելը թույլ է տալիս ստեղծել անհավանական սեքսուալ կերպարներ
: Եվ դրանից օգտվում են շատ հոլիվուդյան աստղեր` իրենց բազմազան կերպարները կերտելիս
: Ոմանք ստեղծում են հիրավի ճչան, միանգամից հակառակ սեռի ուշադրությունը գրավող արտաքին,
իսկ մյուսներն իրենց բեժ հանդերձներով միայն ակնարկում են իրենց սեքսուալության մասին
: Այնուամենայնիվ, պետք է զգուշությամբ ընտրել միատոն բեժ
զգեստ, որպեսզի վերջնական արդյունքը գոհացնի թե ձեզ, թե ձեզ շրջապատող մարդկանց
: Նայելով բեժ գույնին, անմիջապես այն կարելի է ասոցացնել մեկ բաժակ տաք կակաոյի կամ
սուրճի հետ : Բեժի ջերմ երանգները պարուրում են հարմարավետությամբ, հանգստությամբ ու
ջերմությամբ : Օրինակ, հնագույն ժամանակներում այդ գույները շատ բարձր էին գնահատվում
և իրենց մեջ կրում էին աստվածային իմաստ : Հին եգիպտական արձանները, դամբարանները տարբերվում
էին իրենց բեժ գույնով : Կայսերական սպասքի համար նույնպես ընտրվում էր բեժը : Իսկ
ահա փղոսկրից պատրաստված սպասք կարող էին իրենց թույլ տալ միայն կայսրերը :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Համարվում է, որ բեժ գույնը ենթագիտակցորեն
ասոցացվում է գեղեցկության հարցում աղջկա անվստահության հետ : Ասել է թե, նա կարծես
ցանկապատում է իրեն և փորձում հեռու մնալ շրջակա աշխարհից, ձգտում է ձուլվել տարածության
մեջ, դառնալ անտեսանելի: Սակայն, միևնույն ժամանակ, ընտրելով մի քանի վառ աքսեսուար,
բեժ գույնը
լրիվ այլ կերպարանք կստանա : Բավական է հագնել կապույտ կոշիկներ և մուգ կապույտ ժակետ
ձեր բեժ գույնի զգեստի հետ և դուք կունենաք լիովին այլ արտաքին : Երկնագույնի երանգների
նման, բեժը նույնպես հարմար է որպես գրասենյակային հագուստ : Այն ինքնին մի քիչ ձանձրալի
է, բայց այս դեպքում դա ձեռնտու է, քանի որ չի շեղում աշխատանքից :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Չնայած նրան, որ բեժ գույնն առանձնանում
է իր պարզությամբ ու չեզոքությամբ, այն ունի
բազմաթիվ երանգներ : Ընդհանուր առմամբ, կարելի է հաշվել մոտ հազար երանգ, որոնք
պայմանականորեն բաժանվում են սառը, տաք և չեզոք երանգների : Օրինակ, մոխրագույնի երանգով
բեժը դասվում է «սառը» գույների շարքում : Այդ պատճառով, գունատ մաշկով
ու շիկակարմիր մազերով աղջիկների համար այն իդեալական տարբերակ է : Այդ գույնով սվիտերը
ներդաշնակ տեսք կունենա մոխրագույն վերարկուի հետ :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք
մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment