Նորաձև գլխարկներ
Ժամանակակից նորաձևության տների առաջատար դիզայներները
պարբերաբար ուրախացնում են մեզ իրենց անընդհատ նորացվող հավաքածուներով, վերին աստիճանի
ոճային ու նորաձև հագուստներով : Սակայն այդ հանդերձներից և ոչ մեկը չի կարելի ամբողջական
համարել առանց համապատասխան աքսեսուարների : Այդպիսի կարևոր դետալներից մեկն էլ գլխարկն
է : Yadox-ի էջերում դուք կգտնեք այնպիսի գլխարկներ, որոնք որպես աքսեսուար կարելի է կրել
ցանկացած հագուստի հետ, որոնք առանձնանում են իրենց անսահման ինքնատիպությամբ ու անկրկնելիությամբ,
որոնք երբեք չեն կորցնում իրենց ակտուալությունը : Այս տարի ստեղծագործական տնօրենները
դեֆիլեի հարթակներից նորաձև կանանց ու աղջիկների դատին հանձնեցին իրենց ամենաբազմազան
ու բազմաբնույթ գլխարկների տեսականին : Այնպես որ, ցանկացած կին հանգիստ կարող է ընտրել
իրեն հարմար գլխարկը : Ինչպես դասական, այնպես էլ սպորտային ոճի սիրահարների համար
ընտրության լայն հնարավորություն կա: Անգամ արտասովոր ու էքստրավագանտ կանայք կգտնեն
իրենց ոճին համապատասխան գլխարկներ :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Գլխարկների այս տարվա գարուն-ամառ հավաքածուների
մեջ առաջատար է համարվում պանամա կոչվող գլխարկները : Դրանք ներկայացվել են գրեթե բոլոր հայտնի դիզայներների հավաքածուներում : Վերջիններս
իրենց ստեղծագործությունների համար ընտրել են այնպիսի պարզ, պաստելային գույներ, ինչպիսիք
են երկնագույնը, վարդագույնը, կրեմագույնը, մանանեխի, անանուխի գույները : Իսկ որպես
գործվածք այս տարվա գլխարկների համար կիրառվել են բեհեզը և բամբակը : Սակայն հավաքածուներում
կարելի է հանդիպել նաև խոշոր ու մանր նախշերով տարբերակներ : Բացի այդ, որոշ դիզայներներ
ներկայացրել են նաև պանամաներ այնպիսի կտորներից, ինչպիսիք են պոլիեսթերը, թավշակաշին,
կաշին և այլն, որոնք այնքան էլ բնորոշ չեն գարնան կամ ամառվա սեզոնի համար :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Մեկ այլ մեծ տարածում գտած տեսակներից է լայնեզր
գլխարկը : Դիզայներները դրանց վերադարձրել են անցյալ դարի 70-ական թվականներից : Այս
տարբերակի համար նույնպես հեղինակների ընտրությունը կանգ է առել բնական նյութերի վրա`
բամբակ, վուշ, ծղոտ և այլն : Դեֆիլեի հարթակներում ներկայացված գարուն-ամառ հավաքածուների
լայնեզր գլխարկները հագեցած են առավելապես բաց,
պաստելային գույներով : Դրանց մեծ մասը պատրաստված է պարզ կտորներից : Օրինակ,
Chanel ապրանքանիշի ինքնատիպ գլխարկները համալրված են նուրբ շղարշով, որը խորհրդավորութուն
է հաղորդում կերպարին : Իսկ Chalayan-ի և Mia Marcelle-ի հավաքածուներում գերիշխում
են նախշավոր գլխարկները : Ի դեպ, յուրօրինակ նախշերը կրկնում են հիմնական հագուստի
երանգները : Նման գլխարկները իդեալական տեսք կունենան ամառային թեթև հանդերձների հետ:
Չնայած, երեկոյան շքեղ զգեստներին էլ այդպիսի գլխարկները անկրկնելի փայլ կհաղորդեն
:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Սպորտային գլխարկներն, իհարկե, միշտ նորաձև են
: Դիզայներներն այս տարի ուրախացրին նաև սպորտային հագուստների սիրահարներին : Նրանց
համար ստեղծել են բազմաթիվ կեպիներ ամենատարբեր գույների
ու ձևերի, դիմակալներով ու առանց դրանց : Նոր հավաքածուներում կարելի է գտնել վառ ու
ճչան երանգներով հագեցած կեպիներ և ընդհակառակը, դասական տարբերակներ` սև ու սպիտակ
գույներով, համալրված թեթև, շիֆոնե շարֆով, որը թափվում է գլխարկի եզրերից և այդպիսով
սպորտային գլխարկին թեթևություն ու նրբագեղություն է հաղորդում : Գլխի նման զարդը հավասարապես
գեղեցիկ կնայվի ինչպես ամենօրյա ջինսային հագուստների, այնպես էլ գործնական կոստյումի
հետ :
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք
մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment