Նորաձևության միտումները 70-ականների ոճով
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Ինչպես երևում է 70-ական թվականներն
իրենց ողջ փայլով ու հմայքով վերադարձել
են մերօրյա նորաձևության աշխարհ և ակնհայտորեն
մտադիր են դեռ երկար մնալ այնտեղ :
Նուրբ մետաքսը, լայն տաբատները,
թավշյա գոտիները, բազմագույն գծերը, դենիմը
հանդես են գալիս որպես այդ ոճի համոզիչ վկաներ :
Իրականում շատ հեշտ է ճանաչել 70-ականների ոճը. այն շատ այցեքարտեր
ունի՝ խոշոր ակնոցներից մինչև դեկոլտեով կամ բարձր օձիքով բլուզներ : Նախորդ սերունդների նորաձևությունն իսկապես գերել է ներկայիս դիզայներներին
և այդ պատճառով նրանք որոշել են այս տարվա գարուն-ամառ հավաքածուները համալրել այդ ժամանակվա
հագուստների մոտիվներով
կարված նորաձև զգեստներով և ցուցադրություններն անցկացնել
շքեղ և գրավիչ երեկոյան զգեստների, երկար կիսաշրջազգեստների ու լայն տաբատների
հովանու ներքո :
Ի դեպ, այդ զգեստներն
օժտված են այնպիսի դիզայներական
լուծումներով, որ դրանք կարելի է կրել ոչ միայն թատրոն գնալիս :
Այցելեք Yadox,
ոգեշնչվեք նրա լայն տեսականիով,
ընտրեք 70-ականների ոճով ձեր հագուստը և գայթակղեք շրջապատին
ձեր ինքնատիպությամբ :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Այդ յուրահատուկ ոճը վերածնվում է շատ ժամանակակից
դիզայներների այս տարվա գարուն-ամառ հավաքածուներում : Հատկապես, աչքի են ընկնում հիպպի ոճը, ապլիկացիաները,
ասեղնագործ հագուստները :
Հայտնի ապրանքանիշերի
ստեղծագործական տնօրեններն
իրենց հավաքածուներում իսկապես շատ մոդելներ են ներկայացրել
նուրբ ապլիկացիաներով ու վառ ծաղկային նախշերով : Նրանց առաջարկած գունային ներկապնակը ներառում է այնպիսի գույներ, ինչպիսիք են շագանակագույնը, կանաչը, կապույտը և կարմիրը : Հարկ
է նշել, որ ապլիկացիաներն
առկա են ոչ միայն բարակ, թեթև գործվածքների, այլ նաև ջինսերի վրա : Նորից նորաձևության աշխարհ են մուտք գործել բաց երանգներով գծավոր հագուստները : Յուրատեսակ
տեսք ունեն մուգ կապույտ և սպիտակ գծերի համադրությամբ
հանդերձները, հատկապես բաճկոններն ու տունիկաները : Դիզայներները
մեծ ջանքեր են թափել, որպեսզի մենք զգանք ու վայելենք ամառն իր ողջ շուքով, անցկացնենք
բազում անմոռանալի
պահեր :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Զբոսանքներ ջերմ, արևոտ փողոցներում, ուրախ ընկերական երեկույթներ,
որոնք կձգվեն մինչև լուսաբաց, լիաթոք ծիծաղ և անսահման ուրախություն : Իսկ ամենակարևորն այն է, որ ժամանակակից դիզայներների
ստեղծած հարմարավետ
ու գեղեցիկ հանդերձները, որոնց մեջ ապրում է 70-ական թվականների ոճը, ստիպում են մոռանալ առօրյա հոգսերն ու խնդիրները և լիովին տրվել ամառային հանգստին :
Ամբողջ տարվա ընթացքում աշխատանքային
լարված ու նյարդային օրեր գլորելուց հետո, շատ կարևոր է ամառային արձակուրդներին լիցքաթափվել
ու թուլանալ :
Իսկ այդ օրերն ավելի տպավորիչ դարձնելու
համար նպատակահարմար
կլինի կրել հարմարավետ ու նորաձև հագուստներ :
Yadox օնլայն խանութը միշտ պատրաստ է օգնել ձեզ այդ հարցում և առաջարկել այնպիսի հանդերձներ, որոնք դուք կարող եք կրել ցանկացած առիթով :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Ամենակարևոր բանը, որ առանձնացնում
է անցյալ դարի 70-ական թվականները մյուս ժամանակաշրջաններից, դա այդ ժամանակվա ամենահամեստ
աղջիկների ունակություններն են : Բանն այն է, որ նրանք կարողանում էին հագնվել
այնպես, որ իսկական ջենտլմենները կարող էին պատկերացնել նրանց առանց հագուստի :
Գարուն-ամառ հավաքածուները ներառում են դիզայներների վառ երևակայությունը և անցյալի
հիշողությունները : 70-ականների ոճով ստեղծված հագուստները անդրադարձն են այն
ժամանակաշրջանի, երբ չկար ավելի կարևոր բան, քան անբռանզբոս, թեթև երեկույթներն էին :
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop
#yadoxarmenia




No comments:
Post a Comment