Բազմագույն գրաֆիկական պատկերներ
Նորաձև գրաֆիկական նախշերով հագուստներն հասել
են հայտնիության գագաթնակետին : Այս տարի հատկապես դրանք դարձել են նորաձևության
գլխավոր միտումներից մեկը : Եվ այսպես, ինչ են իրենցից ներկայացնում ամառային
ոճային հագուստների վրա առկա գրաֆիկական պատկերները: Դրանք բազմազան երկրաչափական նախշերի,
գծերի, շերտերի, զիգզագների պատկերներն են գործվածքի վրա : Yadox-ը պատրաստ է ձեզ ցույց տալ և առաջարկել այդպիսի պատկերներով
անկրկնելի զգեստներ, որոնք ձեզ կգերեն իրնենց ինքնատիպությամբ : Կախված նրանից,
թե դուք ինչպիսի գրաֆիկական պատկերով զգեստ եք նախընտրում, ձեր իմիջը կարող է փոխվել
գործարար կնոջից մինչև կենսուրախ դպրոցականի կերպարը կամ ամառային թեթև, բարակ զգեստով
ռոմանտիկ աղջկանից մինչև վագրի մորթու նախշերով զգեստ հագած ճակատագրական կնոջ կերպարը :
Համենայն դեպս, պետք է ասել, որ ժամանակակից աղջիկներն ու երիտասարդ կանայք, որոնք
մշտապես հետևում են նորաձևության միտումներին, այս ամառ գերադասում են հագնել ավելի
շատ գրաֆիկական պատկերներով հանդերձներ :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Այժմ ներկայացնենք, թե որոնք
են գրաֆիկական կանացի նորաձև հագուստների վրա առկա գրաֆիկական պատկերների հիմնական
տեսակները : Ընդհանուր առմամբ, գոյություն ունեն գրաֆիկական նախշերի հինգ տարրեր :
Դրանք են՝ գծերը կամ շերտերը, վանդակները, պուտիկավոր պատկերները, շեղանկյունները և
իրար միաձուլված նախշերը : Այժմ տեսնենք, թե ինչպես են համաշխարհային նորաձևության
տների առաջատար դիզայներները կիրառում գրաֆիկական պատկերների հիմնական տեսակներն իրենց
նոր հավաքածուներում : Սկսենք գծանախշերից :
Դրանք, թերևս, հագուստների ստեղծման մեջ կիրառվող ամենատարածված գրաֆիկական նախշերն
են : Ինչու՞ : Որովհետև գծերի ուղղվածության ու տարբեր թեքությունների օգնությամբ,
ինչպես նաև ըստ նրանց հաստության կարելի է «կառուցել» համապատասխան կերպարը, վիզուալ
երկարացնել, կարճացնել և ստանալ անհրաժեշտ պատկերը : Որպես օրինակ կարելի է բերել
գեր կանանց : Նրանց իդեալական կերպով կսազեն ուղղահայաց գծերով զգեստները :
Ընդ որում, ավելի մուգ գծերը պետք է գտնվեն կողային մասերում : Իսկ ավելի նիհար
ու բարձրահասակ կանանց համար, ընդհակառակը, նախընտրելի տարբերակ է հորիզոնական գծերով
հանդերձները : Դրանք վիզուալ կրճատում հասակը :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Հայտնիության գագաթնակետին
են հասել նաև վանդակավոր
նախշերը : Այս ամառվա համար նորաձևության սիրահարները նախընտրում են հատկապես
շախմատի տախտակի նմանվող վանդակները, շոտլանդական վանդակները, ինչպես նաև վանդակի բավական
օրիգինալ մի տեսակ՝ ֆլոմաստերով ձեռքով նկարված վանդակ : Իսկ եթե արդեն իսկապես
հոգնել եք ճակատագրական կնոջ դերից, փոխարինեք ձեր հագուսները ավելի կանացի տարբերակներով,
օրինակ, ամառային թեթև, բարակ, պուտիկավոր զգեստով : Պաստելային գույներով և կոնտրաստային
համադրություններով մանր պուտիկները հիանալի ընտրություն կլինեն գրասենյակային աշխատանքի
համար : Իսկ եթե դուք որոշել եք երեկոներն անցկացնել քաղաքում զբոսաքներ կազմակերպելով,
ապա միանշանակ ավելի խոշոր ու վառ գունային լուծումներով նախշերը հենց այն են ինչ ձեզ
պետք են :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Եթե ձեզ դուր է գալիս մշտապես
լինել ձեզ շրջապատող մարդկանց ուշադրության կերտրոնում, այդ դեպքում փորձեք էքսպերինմենտներ
անել խոշոր պատկերներով ու կոնտրասային շեղանկյուններով : Օրինակ, կարող եք հետաքրքիր
համադրություն ստանալ՝ ընտրելով խոշոր շեղանկյուններով կարճ բլուզ և մանր նախշերով
կիսաշրջազգեստ : Կա նաև գրաֆիկակայի մի տեսակ, որը կարելի է ձևակերպել այսպես՝
մի քանի գրաֆիկական պատկերների համատեղումը մեկ հանդերձում :
Շատ տարածված են այսպիսի միաձուլումով ստեղծված զգեստները, տաբատներն ու ժակետները :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք
մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment